Բանկոմատային և կրեդիտ քարտերով կատարվող կեղծարարությունները կանխարգելող խորհուրդներ

Կրեդիտ և վճարային քարտեր

Զանգահարեք +374 60 655 000 կամ

Բանկոմատային և կրեդիտ քարտերի օգտագործման անվտանգության կանոններ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի (այսուհետ`Բանկ) կողմից տրամադրված կրեդիտ և բանկոմատային քարտերը Ձեզ հնարավորություն են ընձեռում ամենուր արագ, հարմարավետ և հուսալի կերպով օրվա ցանկացած ժամի վճարել Ձեր գնումների համար կամ գումար կանխիկացնել: Ձեր բանկոմատային և կրեդիտ քարտերը զեղծարարությունից կամ չլիազորված օգտագործումից պաշտպանված պահելու համար, լինի Հայաստանում թե արտերկրում, նվազագույնը պետք է պահպանել հետևյալ անվտանգության կանոնները:

1. Քարտը ստանալուն պես անպայման գնդիկավոր գրիչով ստորագրեք քարտի դարձերեսին (կիրառելի է միայն կրեդիտ քարտերի համար):

2. Թույլ մի տվեք ոչ ոքի օգտագործել Ձեր քարտը:

3. Մի՛ հաղորդեք Ձեր քարտին վերաբերող որևէ տեղեկություն` քարտի համարը կամ վավերականության ժամկետը, երրորդ անձանց այդ թվում էլեկտրոնային փոստով: Հետևեք, որ բոլոր գործարքները կատարվեն Ձեր անմիջական ներկայությամբ:

4. Երբեք կրեդիտ քարտը կամ բանկոմատային քարտը ուրիշին մի՛ տրամադրեք, թույլ մի տվեք, որ մեկ ուրիշը օգտվի Ձեր քարտից: Եթե կրեդիտ քարտը կամ բանկոմատային քարտը՝ Ձեր համաձայնությամբ կամ առանց Ձեր գիտության վերցրել է ընտանիքի մեկ այլ անդամը (ամուսին, երեխա, ծնող), նրանց կատարած գնումների կամ այլ գործարքների համար պատասխանատվություն կրում եք Դուք:

5. Հասարակական վայրերում քարտը Ձեր տեսադաշտից դուրս մի՛ թողեք:

6. Անմիջապես տեղեկացրեք Բանկին Ձեր քարտը գողանալու կամ կորցնելու, ինչպես նաև Ձեր քարտով կատարված գործարքի կապակցությամբ որևէ կասկած ունենալու դեպքերում:

7. Ոչ ոքի, նույնիսկ Բանկի աշխատակիցներին, մի՛ հայտնեք Ձեր քարտի Անձնական ծածկագիրը (ԱԾ):

8. Հիշեք, որ Բանկը երբևէ չի խնդրի Ձեզ տրամադրել Ձեր քարտի ԱԾ-ն և/կամ CVV/CVC տվյալները (քարտի դարձերեսին գրված եռանիշ անվտանգության կոդը):

9. Ձեր ԱԾ-ն փոխելու դեպքում խուսափեք կրկնվող նիշերի (օրինակ` 2222, 1111 և այլն), հաջորդական նիշերի (օրինակ` 1234, 6543) կամ հեշտ կռահելի անձնական տվյալներ (օրինակ` ծննդյան տարեթիվ, հեռախոսահամար) օգտագործելուց:

10. Մի՛ պահեք Ձեր քարտը և ԱԾ-ն միասին, նույնիսկ եթե ԱԾ-ն քողարկված է հեռախոսահամարի ձևով, քանի որ այն հեշտությամբ կարելի է վերծանել:

11. Ձեր անձնական քարտի մանրամասները, մասնավորապես` ԱԾ-ն և/կամ CVV/CVC տվյալները (քարտի դարձերեսին գրված եռանիշ անվտանգության կոդը), մի՛ պահեք Ձեր համակարգչում, այլ էլեկտրոնային կապի սարքավորումներում կամ էլեկտրոնային համակարգերի տվյալների բազաներում:

12. Եթե բանկոմատը կամ վճարային սարքը, որից Դուք օգտվում եք, թվերի վահանակի պաշտպանիչ ծածկ չունի, Ձեր ԱԾ-ն մուտքագրելիս միշտ ձեռքով ծածկեք թվերի վահանակը՝ գաղտնիության ապահովման համար:

13. Եթե Ձեր քարտը բանկոմատ մուտք անելուց հետո կարծում եք, որ բանկոմատը խափանվել է կամ բանկոմատի վրա առկա է այլ սարք կամ գործիք, այդ մասին անհապաղ տեղեկացրեք Բանկին` մնալով բանկոմատի մոտ, եթե դա ապահով է:

14. Բանկոմատից օգտվելու ընթացքում զգուշացե՛ք որևէ մեկի կողմից առաջարկվող օգնությունից, հատկապես, եթե օգնությունը Դուք չեք խնդրել, և այդ անձը Բանկի աշխատակիցը չէ:

15. Եթե կասկածում եք, որ Ձեր քարտի ԱԾ-ն կամ որևէ այլ գաղտնի տեղեկատվություն (օրինակ՝ քարտի տվյալները) հայտնի է մեկ այլ անձի, անմիջապես տեղեկացրեք Բանկին:

16. Անմիջապես կապ հաստատեք Բանկի հետ, եթե որևէ մեկը, ներկայանալով Բանկի անունից պահանջում է Ձեզանից տրամադրել Ձեր քարտը, ԱԾ-ն կամ որևէ այլ անձնական տվյալը:

17. Ինտերնետով որևէ գործարք կատարելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք գործարքի կատարման և վճարման պայմանները, մասնավորապես` մանր տառերով գրվածները:

18. Ինտերնետով որևէ գնում, հյուրանոցի կամ ավտոմեքենայի պատվերի որևէ նախնական գրանցում կատարելուց առաջ ինտերնետում փնտրե՛ք Ձեր նախընտրած ապրանքին կամ ծառայությանը վերաբերող կարծիքներ կամ քննարկումներ, վստահ լինելու համար, որ վաճառող կողմը իսկապես տրամադրում է ինտերնետային կայքում նկարագրված ծառայությունները:

19. Ուշադի՛ր եղեք, որ գործարքներից հետո Ձեզ տրամադրվեն կտրոններ/անդորրագրեր:

20. Միշտ ստուգե՛ք գործարքների կտրոնները/անդորրագրերը և դրանց վրա արտացոլված գումարի չափը՝ դրանք ստորագրելուց առաջ:

21. Ձեզ մոտ պահեք գործարքների անդորրագրերը, ինչպես նաև բանկոմատի կողմից տրամադրված կտրոնները ամսական քաղվածքների հետ համեմատելու համար:

22. Միշտ ստուգե՛ք քարտի/երի քաղվածքը/ները, մասնավորապես ճանապարհորդությունից հետո: Համեմատեք կատարված գնումների արժեքը գործարքների կտրոնների հետ, ինչպես նաև բանկոմատային քարտով կատարված գործարքները քաղվածքում/ներում նշված գործարքների գումարների հետ և Ձեր կողմից չվավերացված կամ չլիազորված գործարքներ հայտնաբերելու դեպքում անհապաղ տեղեկացրեք Բանկին:

23. Ոչնչացրե՛ք ֆինանսական փաստաթղթերը, ներառյալ կրեդիտ քարտի գործարքների, բանկոմատային գործարքների կտրոնները, կրեդիտ քարտի և Ձեր բանկային հաշիվների քաղվածքները, եթե դրանք այլևս Ձեզ անհրաժեշտ չեն:

24. Ճանապարհորդելուց առաջ համոզվեք, որ Բանկին տրամադրել եք Ձեզ հետ հաղորդակցվելու թարմացված տվյալները, մասնավորապես՝ բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:

25. Ուշադիր եղեք քարտի վավերականության ժամկետին: Եթե Դուք դեռ չեք ստացել Ձեր վերաթողարկված քարտը, կապ հաստատեք Բանկի հետ՝ նոր քարտի տրամադրման նպատակով:

26. 3D Secure համակարգով գործարք կատարելիս՝ մինչ SMS հաղորդագրության միջոցով ծածկագրի պատվիրելը, անպայման ստուգե՛ք մասամբ քողարկված հեռախոսահամարը և համոզվե՛ք, որ այն ճիշտ է արտացոլված:

27. Միշտ ստուգե՛ք գործարքի գումարը և սպասարկման կետի անվանումը գործարքը ծանուցող SMS հաղորդագրության մեջ և համոզվե՛ք, որ դրանք ճիշտ են արտացոլված:

Կրեդիտ քարտի աջակցության կենտրոն

Տեղական զանգեր`
+374 (60) 655 505

Միջազգային զանգեր`
+1 (636) 722 71 11

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 02/05/2016 15:00

 

1. Գործում է արդյո՞ք ամսական սպասարկման վճար:

Գործում են քարտի հաշվի ամսական սպասարկման հետևյալ վճարները`

Visa Plus բանկոմատային քարտ Անվճար
ԱրՔա Կլասիկ քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ ամսական 1,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 12,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ ամսական 1,500 ՀՀ դրամ կամ
տարեկան 18,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ ամսական 3,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 36,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ ամսական 10,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 120,000 ՀՀ դրամ

Սպասարկման տարեկան վճարը գանձվում է միանվագ` յուրաքանչյուր տարվա սկզբում:

 
 

2. Կարո՞ղ եմ արդյոք օգտագործել իմ ԱրՔա քարտը օտարերկրյա գործարքներ իրականացնելիս:

ԱրՔա Կլասիկ քարտը նախատեսված է Հայաստանում գործող առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու, բանկոմատներից ու կանխիկի տրամադրման կետերից կանխիկ դրամական միջոցներ ստանալու համար:

 
 

3. Ինչպիսի՞ տոկոսադրույքներ են կիրառվում կրեդիտ քարտերի համար:

Կիրառվում են հետևյալ անվանական տոկոսադրույքները` տարեկան կտրվածքով.

Visa Plus բանկոմատային քարտ -
ԱրՔա Կլասիկ քարտ 20%
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ 16%
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ 20%
ՄաստերՔարտ Ոսկի քարտ 20%
ՄաստերՔարտ Պլատինում քարտ 20%
ՄաստերՔարտ World Black Edition քարտ 20%
 
 

4. Ի՞նչ է հարկավոր անել քարտի կորստի դեպքում:

Քարտի կորստի դեպքում Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Բանկին կամ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին: Քարտի կորստի մասին կարելի է հաղորդել ցանկացած եղանակով:

Կրեդիտ քարտի աջակցության կենտրոն

Տեղական զանգեր` +374 (60) 655 505
Միջազգային զանգեր` +1 (636) 722 71 11

Տեղական զանգեր`
+374 (60) 655 505
Միջազգային զանգեր`
+1 (636) 722 71 11

 
 

5. Որո՞նք են սահմանված նվազագույն և առավելագույն վարկային սահմանաչափերը:

Կիրառվում են կրեդիտ քարտերի վարկային հետևյալ սահմանաչափերը

ԱրՔա Կլասիկ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 500,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 3,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
 
 

6. Ինչպե՞ս է աշխատում ՄաստերՔարտ SecureCode-ը

Ինտերնետային կայքում Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ՄաստերՔարտ քարտով առցանց վճարում կատարելիս, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր քարտի պահանջվող տվյալները, որից հետո համակարգը Ձեզ կուղղորդի դեպի նոր էջ, որտեղ նշված կլինի Ձեր բջջային հեռախոսահամարը, որին պետք է ուղարկվի գործարքի հաստատման ծածկագիրը: Հաստատելով հեռախոսահամարը՝ Դուք կստանաք ծածկագիրը և կմուտքագրեք այն պահանջվող դաշտում: Վավեր ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կկատարվի: Սխալ ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կմերժվի: