Anti fraud tips for ATM and Credit Cards

Կրեդիտ և վճարային քարտեր

Զանգահարեք +374 60 655 000 կամ

MasterCard® SecureCode™՝ ապահով առցանց վճարումներ և գնումներ

MasterCard SecureCode

MasterCard® SecureCode™-ը մշակվել է MasterCard® ընկերության կողմից՝ որպես համակարգ, որն ավելի անվտանգ է դարձնում Ձեր գնումներն ու վճարումներն ինտերնետի միջոցով: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ ՄաստերՔարտ քարտատերերը ինտերնետով գնումներ և վճարումներ կատարելիս պետք է հաստատեն իրենց գործարքը SMS հաղորդագրության միջոցով ստացված ծածկագրով (կիրառելի չէ ԱրՔա համակարգում գրանցված վիրտուալ քարտով կատարված գործարքների համար):

Ինչ է իրենից ներկայացնում MasterCard® SecureCode™ համակարգը

SecureCode™-ը համակարգը հասանելի է միայն այն քարտերի համար, որոնք թողարկված են MasterCard® SecureCode™-ին անդամակցող բանկի կողմից: Քարտատերը պետք է գրանցված լինի SMS ծանուցումների ծառայությանը քարտը թողարկող բանկում: Ի հավելումն, ինտերնետային կայքը, որի միջոցով կատարվում է գործարքը, նույնպես պետք է գրանցված լինի MasterCard® SecureCode™ համակարգում: Այն կայքերը, որոնք գրանցված են նշված համակարգում, իրենց վճարման էջում ունեն MasterCard® SecureCode™ ապրանքանիշը, այսինքն` նախքան Ձեր քարտի համարը և այլ մանրամասները մուտք անելը, Դուք տեղեկացված կլինեք կայքի անվտանգության մակարդակի վերաբերյալ:

Այսպիսով, անվտանգության այս համակարգին մասնակցում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ բոլոր այն քարտատերերը, ովքեր գրանցված են SMS ծանուցումների ծառայությանը: Եթե Դուք հանդիսանում եք Բանկի ՄաստերՔարտ քարտատեր, կատարում եք գնումներ և վճարումներ ինտերնետում, սակայն գրանցված չեք SMS ծանուցումների ծառայությանը, Դուք չեք կարող կատարել վճարում MasterCard® SecureCode™ համակարգ ունեցող կայքերում: Գրանցվելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ: Գրանցումն անվճար է և տևում է մի քանի րոպե:

Ինչպես է աշխատում MasterCard® SecureCode™ -ը

MasterCard®SecureCode™-ի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. ինտերնետային կայքում Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ՄաստերՔարտ քարտով առցանց վճարում կատարելիս, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր քարտի պահանջվող տվյալները, որից հետո համակարգը Ձեզ կուղղորդի դեպի նոր էջ, որտեղ նշված կլինի Ձեր բջջային հեռախոսահամարը, որին պետք է ուղարկվի գործարքի հաստատման ծածկագիրը: Հաստատելով հեռախոսահամարը՝ Դուք կստանաք ծածկագիրը և կմուտքագրեք այն պահանջվող դաշտում: Վավեր ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կկատարվի: Սխալ ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կմերժվի:

Եթե Դուք գրանցված չեք SMS ծանուցումների ծառայությանը, ապա Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ՄաստերՔարտ քարտի համար SecureCode™-ը հասանելի չի լինի, և հետևաբար այն կայքերը որոնք գրանցված են MasterCard® SecureCode™ համակարգով չեն կարողանա սպասարկել Ձեր քարտերը:
Եթե դեռ գրանցված չեք SMS ծանուցման ծառայությանը, հորդորում ենք Ձեզ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ և գրանցվել:

Հաճախակի տրվող հարցեր

1. Անհրաժե՞շտ է արդյոք դիմել նոր քարտի, MasterCard® SecureCode™ համակարգից օգտվելու համար:

2. Արդյո՞ք MasterCard® SecureCode™- համակարգը հասանելի է հավելյալ քարտատիրոջը նույնպես:

3. Ինչպե՞ս է աշխատում հավելյալ անվտանգությունը:

4. Արդյո՞ք, MasterCard® SecureCode™-ը հասանելի է բոլոր ինտերնետային կայքերում:

5. Կիրառե՞լի է արդյոք MasterCard® SecureCode™ -ը ԱրՔա պորտալում վիրտուալ քարտով կատարված գործարքների համար:

6. Ինչպե՞ս կարող եմ իմանալ արդյոք իմ Էյչ-Էս-Բի-Սի ՄաստերՔարտը գրանցված է համակարգում թե ոչ:

7. Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, եթե փոփոխվել է իմ բջջային հեռախոսահամարը, քարտի տեսակը կամ այլ անձնական տվյալներ:

8. Ենթադրում է արդյոք MasterCard® SecureCode™ համակարգին միանալը, առցանց գործարքների իրականացման գործընթացի փոփոխություն:

9. Ինչպե՞ս կաշխատի MasterCard® SecureCode™ , եթե ես ճանապարհորդում եմ և իմ բջջային հեռախոսահամարը հասանելի չէ ռոմինգ տիրույթում:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Last updated on: 31/03/2017 15:00

 

1. Գործում է արդյո՞ք ամսական սպասարկման վճար:

Գործում են քարտի հաշվի ամսական սպասարկման հետևյալ վճարները`

Visa Plus բանկոմատային քարտ Անվճար
ԱրՔա Կլասիկ քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ ամսական 1,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 12,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ ամսական 1,500 ՀՀ դրամ կամ
տարեկան 18,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ ամսական 3,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 36,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ ամսական 10,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 120,000 ՀՀ դրամ

Սպասարկման տարեկան վճարը գանձվում է միանվագ` յուրաքանչյուր տարվա սկզբում:

 
 

2. Կարո՞ղ եմ արդյոք օգտագործել իմ ԱրՔա քարտը օտարերկրյա գործարքներ իրականացնելիս:

ԱրՔա Կլասիկ քարտը նախատեսված է Հայաստանում գործող առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու, բանկոմատներից ու կանխիկի տրամադրման կետերից կանխիկ դրամական միջոցներ ստանալու համար:

 
 

3. Ինչպիսի՞ տոկոսադրույքներ են կիրառվում կրեդիտ քարտերի համար:

Կիրառվում են հետևյալ անվանական տոկոսադրույքները` տարեկան կտրվածքով.

Visa Plus բանկոմատային քարտ -
ԱրՔա Կլասիկ քարտ 20%
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ 16%
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ 20%
ՄաստերՔարտ Ոսկի քարտ 20%
ՄաստերՔարտ Պլատինում քարտ 20%
ՄաստերՔարտ World Black Edition քարտ 20%
 
 

4. Ի՞նչ է հարկավոր անել քարտի կորստի դեպքում:

Քարտի կորստի դեպքում Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Բանկին կամ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին: Քարտի կորստի մասին կարելի է հաղորդել ցանկացած եղանակով:

Կրեդիտ քարտի աջակցության կենտրոն

Տեղական զանգեր` +374 (60) 655 505
Միջազգային զանգեր` +1 (636) 722 71 11

Տեղական զանգեր`
+374 (60) 655 505
Միջազգային զանգեր`
+1 (636) 722 71 11

 
 

5. Որո՞նք են սահմանված նվազագույն և առավելագույն վարկային սահմանաչափերը:

Կիրառվում են կրեդիտ քարտերի վարկային հետևյալ սահմանաչափերը

ԱրՔա Կլասիկ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 500,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 3,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
 
 

6. Ինչպե՞ս է աշխատում ՄաստերՔարտ SecureCode-ը

Ինտերնետային կայքում Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ՄաստերՔարտ քարտով առցանց վճարում կատարելիս, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր քարտի պահանջվող տվյալները, որից հետո համակարգը Ձեզ կուղղորդի դեպի նոր էջ, որտեղ նշված կլինի Ձեր բջջային հեռախոսահամարը, որին պետք է ուղարկվի գործարքի հաստատման ծածկագիրը: Հաստատելով հեռախոսահամարը՝ Դուք կստանաք ծածկագիրը և կմուտքագրեք այն պահանջվող դաշտում: Վավեր ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կկատարվի: Սխալ ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կմերժվի: