ՄաստերՔարտ Պլատինում քարտ

 

ՄաստերՔարտ Պլատինում քարտ

Զանգահարեք +374 60 655 000 կամ

դիմեք օնլայն

Վայելեք ՄաստերՔարտ Պլատինում քարտի բոլոր առավելությունները

Վայելեք ՄաստերՔարտ Պլատինում քարտի բոլոր առավելությունները

Պրեմիում դասի կրեդիտ քարտ

ՄաստերՔարտ Պլատինում քարտը պրեմիում դասի միջազգային կրեդիտ քարտ է, որի միջոցով կարող եք անկանխիկ գործարքներ իրականացներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ավելի քան 25 միլիոն սպասարկման կետերից` առանց որևէ միջնորդավճարի: HSBC Մաստերքարտ Պլատինում քարտերը թողարկվում են Chip&Pin տեխնոլոգիայով, որն ապահովում է Ձեր քարտի համար մաքսիմալ անվտանգություն: Քարտերը թողարկվում են երեք տարի ժամկետով: Ժամկետի ավարտին քարտերը ենթակա են վերաթողարկման բանկի հայեցողությամբ:

Գնեք հիմա, վճարեք հետո

Ձեր ՄաստերՔարտ Պլատինում քարտով կստանաք վարկային սահմանաչափ, որով կարող եք գնումներ կատարել հիմա և որոշել, թե երբ և ինչպես կատարել վճարումը` ամբողջությամբ միանվագ կամ ամսական վճարումներով: Ավելին, օգտվեք մինչև 45 օր անտոկոս վարկավորումից` անկանխիկ գործարքների դեպքում և եթե քաղվածքի վերջնական մնացորդի ամբողջ վճարումը ստացվել է Բանկի կողմից մինչև/կամ Վճարման օրը:
Դուք կարող եք ընտրել Ձեր Քաղվածքի և Վճարման օրերը, ինչպես նաև օգտագործված գումարի վճարման ամսական չափը:

Անվճար միջազգային կոնսիերժ ծառայություն

Այն հնարավորություն կընձեռի շաբաթը 7 օր, օրը 24 ժամ պատվիրել զանազան ծառայություններ, կատարել տեղեկատվական հարցումներ, թեթևացնել Ձեր ամենօրյա գնումները, պատվիրել ավիատոմսեր, կատարել տարբեր տիպի ամրագրումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Միջազգային Կոնսիերժ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ զանգ +374 (95) 515 515+374 (95) 515 515 և +7 (499) 500 44 46+7 (499) 500 44 46 հեռախոսահամարներին, ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում: Միջազգային կոնսիերժ ծառայության միջոցով հասանելի ծառայությունների մանրամասները կարող եք դիտել այստեղ:

Հրատապ ծառայություններ արտերկրում

Ճանապարհորդելիս եղեք ավելի վստահ ՄաստերՔարտ Պլատինում քարտի հետ, եթե նույնիսկ Դուք կորցրել եք Ձեր կանխիկը կամ քարտը: ՄաստերՔարտի Գլոբալ Ծառայության միջոցով Ձեր ՄաստերՔարտ Պլատինում քարտը արտասահմանում կվերաթողարկվի մինչև 48 ժամվա ընթացքում, իսկ մինչև 1 ,000 ԱՄՆ դոլար կանխիկ Ձեզ կտրամադրվի Ձեր կարիքների համար` 2-24 ժամվա ընթացքում:
Անհրաժեշտ է միայն զանգահարել Ձեր անհատական խորհրդատուին + 374 (60) 655 566+ 374 (60) 655 566 հեռախոսահամարով կամ ՄաստերՔարտի աջակցության կենտրոն +1 (636) 722 71 11+1 (636) 722 71 11 հեռախոսահամարով:

Զեղչեր Հայաստանում և արտերկրում

ՄաստերՔարտ Պլատինում քարտը տրամադրում է բացառիկ զեղչեր և հատուկ վերաբերմունք` ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում քարտատիրոջ հանգիստն ու գնումներն ըստ արժանվույնս կազմակերպելու համար: Զեղչերը և հատուկ առաջարկները գործում են Հայաստանում գտնվող ավելի քան 200 առևտրի և սպասարկման կետերում և արտերկրում գտնվող բազմաթիվ հյուրանոցներում, ռեստորաններում, սպա-կենտրոններում և առևտրի սրահներում:

Հիմնական վճարումներ և գանձումներ

Քարտի թողարկում Անվճար
Քարտային հաշվի սպասարկման ամսական վճար 3,000 ՀՀ դրամ
Հավելյալ քարտի թողարկում Անվճար
Հավելյալ քարտի սպասարկման ամսական վճար
(գանձվում է առաջնային քարտի սակագներով սահմանված չափով)
Անվճար
Տարեկան անվանական տոկոսադրույք1 18%
Տարեկան փաստացի տոկոսադրույք Սկսած 20,43%-ից
Կանխիկի տրամադրման վճար` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացնելիս Անվճար
Կանխիկի տրամադրման վճար` ArCa համակարգում գործող այլ բանկոմատներից/ POS տերմինալներից կանխիկացնելիս 1.5% (նվազագույնը 500 ՀՀ դրամ)
Կանխիկի տրամադրման վճար` ArCa համակարգին չպատկանող բանկոմատներից/ POS տերմինալներից կանխիկացնելիս 2.5% (նվազագույնը   1,000 ՀՀ դրամ
բանկոմատներից, նվազագույնը 3 000 ՀՀ դրամ՝ POS տերմինալներից)
Կանխիկի հրատապ տրամադրում (մինչև 1,000 ԱՄՆ դոլար) 50,000 ՀՀ դրամ2
Քարտից քարտ գումարների փոխանցում (ԱրՔա կայքի միջոցով` www.arca.am) - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կրեդիտ քարտերի միջև փոխանցված գումարի 0.75%-ը
- «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կրեդիտ քարտերից ԱրՔա համակարգում գործող այլ վճարային քարտերի միջև փոխանցված գումարի 1.5%-ը
Քարտի վերաթողարկում 5,000 ՀՀ դրամ
Քարտի հրատապ վերաթողարկում 75,000 ՀՀ դրամ2
Քարտի Ծածկագրի (PIN) ապաբլոկավորում Անվճար
Գործարքի պատճենի տրամադրում 8,000 ՀՀ դրամ3
Իրական գործարքի ոչ ճիշտ վիճարկում 15,000 ՀՀ դրամ
Քարտի վարկային սահմանաչափի մշտական կամ ժամանակավոր վերանայում Անվճար
SMS ծառայություն Անվճար
Ամսական քաղվածքի առաքում (ՀՀ տարածքում) Անվճար
Քարտային հաշվի յուրաքանչյուր քաղվածքի պատճենի տրամադրում (եթե այն ունի 6 ամսվա վաղեմություն) 3,000 ՀՀ դրամ3
Վճարման ուշացման տուգանք Ժամկետանց գումարի 10%,
առավելագույնը 20,000 ՀՀ դրամ
Վարկային սահմանաչափի գերազանցման տուգանք Սահմանաչափը գերազանցող գումարի 10%,
առավելագույնը 20,000 ՀՀ դրամ

1 Տարեկան փաստացի տոկոսադրույքի տեղեկատվության համար սեղմեք այստեղ:
2 Հայաստանից դուրս կանխիկի հրատապ տրամադրման (2-24 ժամվա ընթացքում), ինչպես նաև քարտի հրատապ վերաթողարկման համար` (48 ժամվա ընթացքում), խնդրում ենք զանգահարել +1 (636) 722 711 1+1 (636) 722 711 1 Մաստերքարտի աջակցության կենտրոնի հեռախոսահամարով:
3 Ներառյալ ԱԱՀ:

Այլ պայմաններ

Կանխիկի դուրսբերման սահմանաչափ (օրական) Վարկային սահմանաչափի 40%-ը կամ 500,000 ՀՀ դրամ, որը ավելի մեծ է
Կանխիկացման գործարքների քանակ (օրական) Առավելագույնը 3
Անկանխիկ գործարքների քանակ, ներառյալ կանխիկ և անկանխիկ գործարքներ և հաշվեկշռի հարցումներ (օրական) 20
Յուրաքանչյուր անկանխիկ գործարքի առավելագույն սահմանաչափ 10,000,000 ՀՀ դրամ
Քարտի կորստի դեպքում` հաճախորդի հնարավոր առավելագույն վնասի չափը, քարտի կորստի մասին տեղեկացնելուց հետո1 Մինչև 25,000 ՀՀ դրամ
Պարտադիր նվազագույն վճար Վերջնական բացասական մնացորդի 10%,
(նվազագույնը 10,000 ՀՀ դրամ)
Գործարքի մերժման վճար (կիրառվում է ՄաստերՔարտի կողմից) ԱՄՆ 0,25 դոլարին համարժեք ՀՀ դրամ (յուրաքանչյուր գործարքի համար)
Վարկային սահմանաչափ և արժույթ2 1,000,000 ՀՀ դրամից
մինչև 5,000,000 ՀՀ դրամ
Արտոնաշրջան (անտոկոս վարկավորում)3 Առավելագույնը` մինչև 45 օր (Առավելագույնը 15 օր քաղվածքի օրվանից)
Միջազգային Կոնսիերժ ծառայություն Անվճար

1 Տես Քարտային Ծառայությունների Պայմանների 7-րդ կետը:
2 Կիրառելի է միայն‎ ֆիզիկական անձ հաճախորդների համար‎‎‎‎‎‎‎‎‎‎:
3 Արտոնաշրջանը կիրառվում է անկանխիկ գործարքների դեպքում և եթե քաղվածքի վերջնական մնացորդի ամբողջ վճարումը ստացվել է Բանկի կողմից մինչև/կամ Վճարման Օրը: Արտոնաշրջանի տևողությունը կարող է տարբեր լինել` կախված թե ամսվա որ օրն է տվյալ գործարքը գրանցվել քարտային հաշվի վրա:

Կարևոր նշումներ

  • Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում
  • Քարտապանի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան, առավելագույնը՝ 65 տարեկան
  • ՄաստերՔարտ Պլատինում քարտերը թողարկվում են երեք տարի ժամկետով: Ժամկետի ավարտին քարտերը ենթակա են վերաթողարկման բանկի հայեցողությամբ
  • Կրեդիտ քարտի վարկային սահմանաչափը տրամադրվում է անժամկետ, սակայն կարող է վերանայվել Բանկի հայեցողությամբ
  • Բանկը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայել քարտի անվանական տոկոսադրույքները` շուկայի փոփոխություններն արտացոլելու նպատակով
  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից տրամադրվող ծառայությունների բոլոր պայմանները և սակագները կարող են փոփոխվել, ինչի մասին հաճախորդները կտեղեկացվեն նախապես
  • Վարկային քարտի տրամադրման մասին որոշումը կայացվում է, և պլաստիկ քարտը հաճախորդի նախընտրած հասցեով առաքվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում


Նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրվում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրվում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

Խնդրում ենք ծանոթանալ Քարտային Ծառայությունների Պայմաններին նախքան քարտին դիմելը:

Խնդրում ենք ծանոթանալ Քարտային Ծառայությունների Պայմաններին նախքան քարտին դիմելը:

Զեղճեր էյչ-Էս-Բի-Սի  վճարային և կրեդիտ քարտերով

Զեղչեր էյչ-Էս-Բի-Սի վճարային և կրեդիտ քարտերով

Օգտվեք զեղչերից ավելի քան 100 առևտրի և սպասարկման վայրերում:

Մանրամասներ

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 01/04/2018 15:00

 

1. Գործում է արդյո՞ք ամսական սպասարկման վճար:

Գործում են քարտի հաշվի ամսական սպասարկման հետևյալ վճարները`

Visa Plus բանկոմատային քարտ Անվճար
ԱրՔա Կլասիկ քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ ամսական 1,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 12,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ ամսական 1,500 ՀՀ դրամ կամ
տարեկան 18,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ ամսական 3,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 36,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ ամսական 10,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 120,000 ՀՀ դրամ

Սպասարկման տարեկան վճարը գանձվում է միանվագ` յուրաքանչյուր տարվա սկզբում:

 
 

2. Կարո՞ղ եմ արդյոք օգտագործել իմ ԱրՔա քարտը օտարերկրյա գործարքներ իրականացնելիս:

ԱրՔա Կլասիկ քարտը նախատեսված է Հայաստանում գործող առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու, բանկոմատներից ու կանխիկի տրամադրման կետերից կանխիկ դրամական միջոցներ ստանալու համար:

 
 

3. Ինչպիսի՞ տոկոսադրույքներ են կիրառվում կրեդիտ քարտերի համար:

Կիրառվում են հետևյալ անվանական տոկոսադրույքները` տարեկան կտրվածքով.

Visa Plus բանկոմատային քարտ -
ԱրՔա Կլասիկ քարտ 20%
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ 16%
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ 20%
ՄաստերՔարտ Ոսկի քարտ 20%
ՄաստերՔարտ Պլատինում քարտ 20%
ՄաստերՔարտ World Black Edition քարտ 20%
 
 

4. Ի՞նչ է հարկավոր անել քարտի կորստի դեպքում:

Քարտի կորստի դեպքում Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Բանկին կամ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին: Քարտի կորստի մասին կարելի է հաղորդել ցանկացած եղանակով:

Կրեդիտ քարտի աջակցության կենտրոն

Տեղական զանգեր` +374 (60) 655 505
Միջազգային զանգեր` +1 (636) 722 71 11

Տեղական զանգեր`
+374 (60) 655 505
Միջազգային զանգեր`
+1 (636) 722 71 11

 
 

5. Որո՞նք են սահմանված նվազագույն և առավելագույն վարկային սահմանաչափերը:

Կիրառվում են կրեդիտ քարտերի վարկային հետևյալ սահմանաչափերը

ԱրՔա Կլասիկ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 500,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 3,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
 
 

6. Ինչպե՞ս է աշխատում ՄաստերՔարտ SecureCode-ը

Ինտերնետային կայքում Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ՄաստերՔարտ քարտով առցանց վճարում կատարելիս, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր քարտի պահանջվող տվյալները, որից հետո համակարգը Ձեզ կուղղորդի դեպի նոր էջ, որտեղ նշված կլինի Ձեր բջջային հեռախոսահամարը, որին պետք է ուղարկվի գործարքի հաստատման ծածկագիրը: Հաստատելով հեռախոսահամարը՝ Դուք կստանաք ծածկագիրը և կմուտքագրեք այն պահանջվող դաշտում: Վավեր ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կկատարվի: Սխալ ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կմերժվի: