Միջազգային կոնսիերժ ծառայություն

Միջազգային կոնսիերժ ծառայություն

Լավագույնս կառավարեք ինչպես Ձեր բիզնեսը, այնպես էլ` ազատ ժամանակը Միջազգային Կոնսիերժ ծառայության օգնությամբ

Պատվիրեք զանազան ծառայություններ, կատարեք տեղեկատվական հարցումներ, պատվիրեք ավիատոմսեր, կատարեք տարբեր տիպի ամրագրումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում ընդամենը մեկ հեռախոսազանգով:

Ինչպես է աշխատում Միջազգային Կոնսիերժ ծառայությունը

Միջազգային Կոնսիերժ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ զանգ +374 (95) 515 515 +374 (95) 515 515 կամ +7 (499) 500 44 46+7 (499) 500 44 46 հեռախոսահամարին, ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում: Ձեր տվյալների նույնականացումից և հարցումը ընդունելուց հետո, օպերատորը հետ կզանգահարի Ձեր խնդրին լուծում տալու կամ հարցին պատասխանելու համար:

Aspire Lifestyles կոնսիերժ ծառայության օպերատորները խոսում են ինչպես ռուսերեն այնպես էլ անգլերեն:

Միջազգային Կոնսիերժ ծառայությունից օգտվելու պայմանները

Միջազգային Կոնսիերժ ծառայությունը տրամադրվում է անվճար Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ՄաստերՔարտ Պլատինում և ՄաստերՔարտ World Black Edition քարտատերերի համար:

Ծառայություններ և ապրանքներ պատվիրելիս կամ ամրագրումներ կատարելիս, ցանկության դեպքում Դուք կարող եք վճարել ծառայության համար Ձեր Էյչ-Էս-Բի-Սի ՄաստերՔարտ քարտով:

Ինչ ծառայություններ է ներառում Միջազգային Կոնսիերժ Ծառայությունը

Միջազգային Կոնսիերժ ծառայությունը կազմակերպում է հետևյալ ծառայությունների տրամադրումը`

Օժանդակություն ճանապարհորդելիս
  • տոմսերի և ուղևորության հետ կապված տեղեկատվության տրամադրում
  • տարբեր տիպի ամրագրումների և հյուրանոցների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • առաջնային անցաթղթի (Priority Pass) վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և առաքում
  • օդանավակայանների VIP սրահների մասին տեղեկատվության տրամադրում և ամրագրում
  • ավտոմեքենաների վարձույթի և լիզինգի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • ճանապարհորդության ժամանակ բազմաբնույթ տեղեկատվության տրամադրում` վիզաների, եղանակի, տվյալ երկրին բնորոշ անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ
  • շտապ բնույթի հաղորդագրությունների ուղարկում
  • ճանապարհորդության համակարգում/կոորդինացիա
Հանգստի ճիշտ կազմակերպում
  • տեղեկատվության տրամադրում ռեստորանների վերաբերյալ, ցանկության դեպքում սեղանների ամրագրում
  • տեղեկատվություն սպորտային, մշակութային և այլ միջոցառումների վերաբերյալ, ցանկության դեպքում տոմսերի ամրագրում
  • տեղեկատվություն հանգստավայրերի և առողջարանների վերաբերյալ, ցանկության դեպքում նաև ամրագրում
  • տարբեր տիպի ապրանքների մասին տեղեկատվության տրամադրում, գնման և առաքման ծառայություն
  • տաքսի ծառայության տրամադրում
  • հաճախորդի տարաբնույթ միջոցառումների կազմակերպում  
Բիզնես ծառայություններ
  • սուրհանդակային/առաքչի ծառայություններ
  • խորհրդատվություն և օժանդակություն որևէ փաստաթղթի կորստի դեպքում
  • նվերների առաքում
  • փաստաթղթերի թարգմանություն թարգմանչական գրասենյակների միջոցով
  • գրասենյակային տարածքների վարձույթ, գրասենյակային սարքավորումների ձեռքբերում
Օգնություն ճանապարհին
  • մեքենայի հրատապ էվակուացիա
  • մեքենայի անսարքությունների վերացում և վերանորոգում ճանապարհին
Օժանդակություն կենցաղում
  • ջրմուղ-կոյուղու և հոսանքալարերի հետ կապված ծառայություններ
  • փականագործի ծառայություններ
  • օժանդակություն կենցաղային բնույթի խնդիրներում
  • բնակարանների և առանձնատների մաքրում
  • տեղեկատվություն դեղերի և դեղատների առկայության վերաբերյալ
Կարևոր նշում.
  • Կոնսիերժ ծառայությունն ակտիվացնելու կարիք չկա: Եթե ունեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի ՄաստերՔարտ Պլատինում կամ ՄաստերՔարտ World Black Edition քարտ, ապա ծառայությունն արդեն ակտիվացված է:
  • Ծառայություններ պատվիրելիս կամ ամրագրումներ կատարելիս, ցանկության դեպքում Դուք կարող եք վճարել ծառայության համար Ձեր Էյչ-Էս-Բի-Սի ՄաստերՔարտ քարտով:

Վճարային և կրեդիտ քարտեր

Վառ գույներ հաղորդեք Ձեր կյանքին

Մանրամասներ

Միջազգային Կոնսիերժ Ծառայության հեռախոսահամարներ

Տեղական զանգերի համար`
+374 (95) 515 515

Միջազգային զանգերի համար`
+7 (499) 500 44 46

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 24/04/2015 15:00

 

1. Գործում է արդյո՞ք ամսական սպասարկման վճար:

Գործում են քարտի հաշվի ամսական սպասարկման հետևյալ վճարները`

Visa Plus բանկոմատային քարտ Անվճար
ԱրՔա Կլասիկ քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ ամսական 1,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 12,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ ամսական 1,500 ՀՀ դրամ կամ
տարեկան 18,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ ամսական 3,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 36,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ ամսական 10,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 120,000 ՀՀ դրամ

Սպասարկման տարեկան վճարը գանձվում է միանվագ` յուրաքանչյուր տարվա սկզբում:

 
 

2. Կարո՞ղ եմ արդյոք օգտագործել իմ ԱրՔա քարտը օտարերկրյա գործարքներ իրականացնելիս:

ԱրՔա Կլասիկ քարտը նախատեսված է Հայաստանում գործող առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու, բանկոմատներից ու կանխիկի տրամադրման կետերից կանխիկ դրամական միջոցներ ստանալու համար:

 
 

3. Ինչպիսի՞ տոկոսադրույքներ են կիրառվում կրեդիտ քարտերի համար:

Կիրառվում են հետևյալ անվանական տոկոսադրույքները` տարեկան կտրվածքով.

Visa Plus բանկոմատային քարտ -
ԱրՔա Կլասիկ քարտ 20%
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ 16%
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ 20%
ՄաստերՔարտ Ոսկի քարտ 20%
ՄաստերՔարտ Պլատինում քարտ 20%
ՄաստերՔարտ World Black Edition քարտ 20%
 
 

4. Ի՞նչ է հարկավոր անել քարտի կորստի դեպքում:

Քարտի կորստի դեպքում Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Բանկին կամ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին: Քարտի կորստի մասին կարելի է հաղորդել ցանկացած եղանակով:

Կրեդիտ քարտի աջակցության կենտրոն

Տեղական զանգեր` +374 (60) 655 505
Միջազգային զանգեր` +1 (636) 722 71 11

Տեղական զանգեր`
+374 (60) 655 505
Միջազգային զանգեր`
+1 (636) 722 71 11

 
 

5. Որո՞նք են սահմանված նվազագույն և առավելագույն վարկային սահմանաչափերը:

Կիրառվում են կրեդիտ քարտերի վարկային հետևյալ սահմանաչափերը

ԱրՔա Կլասիկ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 500,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 3,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
 
 

6. Ինչպե՞ս է աշխատում ՄաստերՔարտ SecureCode-ը

Ինտերնետային կայքում Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ՄաստերՔարտ քարտով առցանց վճարում կատարելիս, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր քարտի պահանջվող տվյալները, որից հետո համակարգը Ձեզ կուղղորդի դեպի նոր էջ, որտեղ նշված կլինի Ձեր բջջային հեռախոսահամարը, որին պետք է ուղարկվի գործարքի հաստատման ծածկագիրը: Հաստատելով հեռախոսահամարը՝ Դուք կստանաք ծածկագիրը և կմուտքագրեք այն պահանջվող դաշտում: Վավեր ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կկատարվի: Սխալ ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կմերժվի: