Միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ

 

Միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ

Զանգահարեք +374 60 655 000 կամ

դիմեք օնլայն

Տնօրինեք Ձեր միջոցները 24/7 ռեժիմով ինչպես Հայաստանում այնպես էլ աշխարհի ավելի քան 160 երկրներում

  • Միջոցների արդյունավետ օգտագործում
    Ձեր բանկոմատային քարտի միջոցով տնօրինեք Ձեր հաշվին եղած միջոցները Հայաստանում և աշխարհի ավելի քան 162 երկրներում:
  • Միջոցների արդյունավետ տնօրինում
    Վերահսկեք Ձեր հաշիվները, կատարեք փոխանցումներ, տպեք վերջին 8 գործարքները պարունակող քաղվածք, և ավելին Ձեր բանկոմատային քարտի միջոցով:
  • Անվճար կանխիկացում
    Քարտի թողարկման և սպասարկման ամսական վճարներ չեն կիրառվում, ավելին, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ավելի քան 50 բանկոմատներից կանխիկացումը կատարվում է անվճար:
  • Հարմարություն և ճկունություն
    Կցեք մինչև 3 հաշիվ Ձեր բանկային քարտին և ընտրեք, թե որ հաշվից են միջոցները ելքագրվելու:


Վճարային և կրեդիտ քարտեր

Վառ գույներ հաղորդեք Ձեր կյանքին

Մանրամասներ

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 15/06/2016 15:00

 

1. Գործում է արդյո՞ք ամսական սպասարկման վճար:

Գործում են քարտի հաշվի ամսական սպասարկման հետևյալ վճարները`

Visa Plus բանկոմատային քարտ Անվճար
ԱրՔա Կլասիկ քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Անվճար
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ ամսական 1,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 12,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ ամսական 1,500 ՀՀ դրամ կամ
տարեկան 18,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ ամսական 3,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 36,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ ամսական 10,000 ՀՀ դրամ կամ
տարեկան 120,000 ՀՀ դրամ

Սպասարկման տարեկան վճարը գանձվում է միանվագ` յուրաքանչյուր տարվա սկզբում:

 
 

2. Կարո՞ղ եմ արդյոք օգտագործել իմ ԱրՔա քարտը օտարերկրյա գործարքներ իրականացնելիս:

ԱրՔա Կլասիկ քարտը նախատեսված է Հայաստանում գործող առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու, բանկոմատներից ու կանխիկի տրամադրման կետերից կանխիկ դրամական միջոցներ ստանալու համար:

 
 

3. Ինչպիսի՞ տոկոսադրույքներ են կիրառվում կրեդիտ քարտերի համար:

Կիրառվում են հետևյալ տոկոսադրույքները` տարեկան կտրվածքով.

Visa Plus բանկոմատային քարտ -
ԱրՔա Կլասիկ քարտ 22%
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ 18%
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ 21%
ՄաստերՔարտ Ոսկի քարտ 21%
ՄաստերՔարտ Պլատինում քարտ 21%
ՄաստերՔարտ World Black Edition քարտ 20%
 
 

4. Ի՞նչ է հարկավոր անել քարտի կորստի դեպքում:

Քարտի կորստի դեպքում Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Բանկին կամ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին: Քարտի կորստի մասին կարելի է հաղորդել ցանկացած եղանակով:

Կրեդիտ քարտի աջակցության կենտրոն

Տեղական զանգեր` +374 (60) 655 505
Միջազգային զանգեր` +1 (636) 722 71 11

Տեղական զանգեր`
+374 (60) 655 505
Միջազգային զանգեր`
+1 (636) 722 71 11

 
 

5. Որո՞նք են սահմանված նվազագույն և առավելագույն վարկային սահմանաչափերը:

Կիրառվում են կրեդիտ քարտերի վարկային հետևյալ սահմանաչափերը

ԱրՔա Կլասիկ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 500,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ Flexi քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ Նվազագույնը 100,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Ոսկի քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 3,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ Պլատինում քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
ՄաստերՔարտ World Black Edition քարտ Նվազագույնը 1,000,000 ՀՀ դրամ
Առավելագույնը 5,000,000 ՀՀ դրամ
 
 

6. Ինչպե՞ս է աշխատում ՄաստերՔարտ SecureCode-ը

Ինտերնետային կայքում Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ՄաստերՔարտ քարտով առցանց վճարում կատարելիս, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր քարտի պահանջվող տվյալները, որից հետո համակարգը Ձեզ կուղղորդի դեպի նոր էջ, որտեղ նշված կլինի Ձեր բջջային հեռախոսահամարը, որին պետք է ուղարկվի գործարքի հաստատման ծածկագիրը: Հաստատելով հեռախոսահամարը՝ Դուք կստանաք ծածկագիրը և կմուտքագրեք այն պահանջվող դաշտում: Վավեր ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կկատարվի: Սխալ ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կմերժվի: