Հաշիվներ

Հաշիվներ

Ընտրեք հաշիվը, որը լավագույնն է Ձեզ համար

Ընտրեք առաջարկվող հաշիվներից ցանկացածը և ըստ Ձեր հարմարության օգտվեք Ձեր հաշիվներից մասնաճյուղերի, բանկոմատների, հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների միջոցով:

Ընթացիկ հաշիվ

Հարմար է
աշխատավարձ ստանալու համար

Հաշվի բացման վճար
3,000 ՀՀ դրամ

Ամսական սպասարկման վճար
300 ՀՀ դրամ

Արժույթ

AMD, USD, EUR, GBP, RUB, JPY

Անվճար բանկոմատային քարտ
Yes

Ստացեք Ձեր աշխատավարձը, կատարեք և ստացեք տեղական և միջազգային փոխանցումներ, կատարեք անվճար կանխիկացումներ1, և այս ամենը միայն մեկ հաշվի միջոցով: Ձեր միջոցները հասանելի կլինեն մեր մասնաճյուղերի, Հայաստանում ավելի քան 50 և արտերկրի հազարավոր բանկոմատների միջոցով, ինչպես նաև ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների շնորհիվ:

Հիմնական առանձնահատկություններ
  • Հասանելի է ՀՀ դրամով և արտարժույթով   (USD, EUR, GBP, RUR, CNY և JPY)
  • Ցանկության դեպքում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով հաշիվների համար տրամադրվում է չեկային գրքույկ
  • Անվճար միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ
  • Հաշիվների նվազագույն մուտքի պահանջ չի գործում
  • Լիարժեք վերահսկողություն ինտերնետային և հեռախոսային բանկային ծառայությունների միջոցով
Սակագներ և Պայմաններ
  • Հաշվի բացման վճար ֆիզիկական անձանց համար - 3,000 ՀՀ դրամ
  • Հաշվի բացման վճար անհատ ձեռնարկատերերի համար - 5,000 ՀՀ դրամ
  • Հավելյալ հաշվի բացման վճար - 3,0002 ՀՀ դրամ
  • Հաշվի ամսական սպասարկման վճար ֆիզիկական անձանց համար - 3003 ՀՀ դրամ
  • Հաշվի ամսական սպասարկման վճար անհատ ձեռնարկատերերի համար - 5003 ՀՀ դրամ
  • Սպասարկման ամսական վճարը գանձվում է անկախ այն փաստից, թե արդյոք հաճախորդը հաշիվն օգտագործում է, թե` ոչ
  • Միջին եռամսյակային մնացորդ և նվազագույն տարեկան շրջանառության պահանջ (կիրառվում է միայն անհատ ձեռնարկատերերի հաշիվների համար)
    • Եթե անհատ ձեռնարկատիրոջ՝ Բանկում սպասարկվող բոլոր հաշիվների միջին եռամսյակային մնացորդների հանրագումարը որևէ ամսվա առաջին աշխատանքային օրվա դրությամբ` նախորդող երեք ամիսների համար, փոքր է 5,000,000 ՀՀ դրամից (կամ արտարժութային հաշիվների դեպքում դրան համարժեք արտարժույթից), ապա յուրաքանչյուր ամիս գանձվում է լրացուցիչ սպասարկման վճար՝ 100,000 ՀՀ դրամի չափով:
    • Նվազագույն տարեկան շրջանառությունը` ըստ նախորդ ֆինանսական տարվա հարկային հաշվետվությունների և/կամ Բանկի կարծիքով այլ հավաստի տվյալների, պետք է կազմի 200,000,000 ՀՀ դրամ և ավելի:
  • Սպասարկման ամսական վճարը չի կիրառվում եթե ընթացիկ հաշիվը օգտագործվում է ժամկետային ավանդի մարման և/կամ ժամկետային ավանդի տոկոսների վճարման համար:
Այլ անհրաժեշտ տեղեկատվություն
  • Հաշվի հետ Ձեզ անվճար կտրամադրվի միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ: Դուք կարող եք ըստ Ձեր ընտրության մինչև երկու հաշիվ կցել քարտին, և մինչև երկու բանկոմատային քարտ կցել Ձեր ընթացիկ հաշվին:
  • Գործարքների մանրամասները գրանցվում են պարբերաբար տրամադրվող քաղվածքներում, որոնք կարող եք ստանալ փոստով, էլեկտրոնային տարբերակով կամ վերցնել ցանկացած մասնաճյուղից: Գործարքներ կարող եք իրականացնել ցանկացած մասնաճյուղում` անկախ նրանից, թե որ մասնաճյուղում եք հաշիվը բացել:

1 Միայն Visa Plus բանկոմատային քարտերով Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկոմատներից:
2 Ինտերնետային Բանկային ծառայության միջոցով լրացուցիչ հաշիվների բացումը կատարվում է անվճար:
3 Արտարժութային հաշվից գանձման դեպքում փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:

 

Խնայողական հաշիվ

Հարմար է
գումարները խնայելու համար

Հաշվի բացման վճար
3,000 ՀՀ դրամ

Ամսական սպասարկման վճար
անվճար

Արժույթ

AMD, USD, EUR, GBP, RUB, JPY

Անվճար բանկոմատային քարտ
Yes

Բացեք առանց ամսական սպասարկման վճարի1 խնայողական հաշիվ և օգտագործեք այն ամենօրյա գործարքներ իրականացնելիս, ստացեք և կատարեք փոխանցումներ, ստացեք ձեր աշխատավարձը և կատարեք անվճար կանխիկացումներ2: Խնայեք Ձեր գումարները Էյչ-Էս-Բի-Սի բանկի հետ` միաժամանակ հնարավորություն ունենալով դրանք օգտագործել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում:

Հիմնական առանձնահատկություններ
  • Հասանելի է ՀՀ դրամով և արտարժույթով   (USD, EUR, GBP, RUR, CNY և JPY)
  • Անվճար միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ
  • Հաշիվը անվճար օգտագործելու հնարավություն, եթե խնայողական հաշվի ամսական միջին մնացորդը տվյալ ամսվա համար կազմում է 100,000 ՀՀ դրամ և բարձր
Սակագներ և պայմաններ
  • Հաշվի բացման վճար – 3,000 ՀՀ դրամ
  • Հավելյալ հաշվի բացման վճար - 3,000 ՀՀ դրամ3
  • Անկախ այն փաստից, թե արդյոք հաճախորդը խնայողական հաշիվն օգտագործում է, թե` ոչ, յուրաքանչյուր ամսվա համար գանձվում է 2,000 ՀՀ դրամ4, եթե հաճախորդի խնայողական հաշվի միջին ամսական մնացորդը տվյալ ամսվա համար փոքր է 100,000 ՀՀ դրամից կամ համարժեք այլ արժույթից
  • Վճարի գանձում չի կիրառվում, եթե խնայողական հաշիվը օգտագործվում է ժամկետային ավանդի մարման և/կամ ժամկետային ավանդի տոկոսների վճարման համար
Այլ անհրաժեշտ տեղեկատվություն
  • Հաշվի հետ Ձեզ անվճար կտրամադրվի միջազգային VISA PLUS բանկոմատային քարտ: Դուք կարող եք ըստ Ձեր ընտրության մինչև 2 հաշիվ կցել քարտին, և մինչև եկրու բանկոմատային քարտ կցել Ձեր ընթացիկ հաշվին:
  • Գործարքների մանրամասները գրանցվում են պարբերաբար տրամադրվող քաղվածքներում, որոնք կարող եք ստանալ փոստով, էլեկտրոնային տարբերակով կամ վերցնել ցանկացած մասնաճյուղից: Գործարքներ կարող եք իրականացնել ցանկացած մասնաճյուղում` անկախ նրանից, թե որ մասնաճյուղում եք հաշիվը բացել:
  • Խնայողական հաշիվ կարող են բացել միայն ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները:

1 Յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 2,000 ՀՀ դրամ, եթե հաճախորդի խնայողական հաշվի միջին ամսական մնացորդը տվյալ ամսվա համար փոքր է 100,000 ՀՀ դրամից կամ համարժեք այլ արժույթից:
2 Միայն Visa Plus բանկոմատային քարտերով Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան բանկոմատներից:
3 Ինտերնետային Բանկային ծառայության միջոցով լրացուցիչ հաշիվների բացումը կատարվում է անվճար:
4 Արտարժութային հաշվից գանձման դեպքում փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:

 

Մինչև 18 տարեկան երեխայի հաշիվ

Հարմար է
18 տարեկանը չլրացած
երեԽաների համար

Հաշվի բացման վճար
անվճար

Ամսական սպասարկման վճար
անվճար

Արժույթ

AMD, USD, EUR, GBP, RUB, JPY

Անվճար բանկոմատային քարտ
Yes

Եթե Ձեր երեխայի համար գումար կուտակելու նպատակով հատուկ հաշիվ եք փնտրում, ապա մեր` մինչև 18 տարեկան երեխաների անվճար հաշիվը Ձեր լավագույն ընտրությունն է:

Հիմնական առանձնահատկություններ
  • Հասանելի է AMD, USD, EUR արժույթներով
  • Հաշվի անվճար բացում
  • Հաշիվների նվազագույն մուտքի պահանջ չի գործում
  • Հաշվի միջին ամսական մնացորդի պահանջ չի գործում
Այլ անհրաժեշտ տեղեկատվություն
  • Գործարքների մանրամասները գրանցվում են պարբերաբար տրամադրվող քաղվածքներում:
  • Հաշիվը կարող է բացվել ծնողի, խնամակալի կամ այլ երրորդ անձի կողմից:
  • Գործարքներ կարող են իրականացվել ցանկացած մասնաճյուղում` անկախ նրանից, թե որ մասնաճյուղում է բացվել հաշիվը:

Կարևոր նշում. ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվն ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:

 

Անկանխիկ ոսկով հաշիվ

Նախատեսված է Անկանխիկ ոսկով հաշիվ վարելու համար

Հաշվի բացման վճար
ԱՆՎՃԱՐ

Ամսական սպասարկման ՎՃԱՐԸ Կախված է հաշվի միջին մնացորդից

Արժույթ միայն
XAU

Անվճար բանկոմատային քարտ
No

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվներ

Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվը հանդիսանում է բանկային հաշիվ, որը հնարավոր է վարել միայն անկանխիկ ոսկով: Սկսած 2015թ. մայիսի 4-ից դադարեցված է անկանխիկ ոսկով մետաղական հաշիվների բացումը:*

Հիմնական սակագներ
  • Հաշվի բացման վճար – Չի կիրառվում*
  • Հաշվի սպասարկման վճարը կհաշվարկվի և կգանձվի ամսվա ընթացքում ՀՀ դրամին համարժեք ոսկով հաշվի միջին օրական2 մնացորդից` ներքոհիշյալ սանդղակի համաձայն.
Անկանխիկ ոսկով հաշվի օրական միջին մնացորդը արտահայտված ՀՀ դրամով Սպասարկման ամսական վճար
մինչև 6,500,000 0.08%
6,500,001 - 65,000,000 0.04%
ավելի քան 65,000,000 0.01%

Սպասարկման ամսական վճարը գանձվում է անկախ այն փաստից, թե արդյոք հաճախորդը հաշիվն օգտագործում է, թե` ոչ:

Բոլոր տեսակի գանձումները կատարվում են ՀՀ դրամով: Սակագներով նախատեսված վճարները որպես կանոն վճարվում/գանձվում են մետաղական հաշվից, ընդ որում`Բանկին իրավունք է վերապահվում գանձվելիք գումարի չափով անկանխիկ ոսկին փոխանակել ՀՀ դրամի և գանձել: Անկանխիկ ոսկու փոխանակման գործարքն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված ոսկու հաշվարկային փոխարժեքով, եթե այլ բան նախատեսված չէ սույն սակագներով:

Հիմնական առանձնահատկություններ

Մետաղական հաշվից կատարվող գործարքների համար պահանջվող նվազագույն մուտքը կամ հաշվով գործարքի նվազագույն չափը՝ 1 տրոյական ունցիա

  • 1 տրոյական ունցիան հավասար է 31.10348 գրամի

Անկանխիկ ոսկով փոխանցումները հնարավոր է կատարել միայն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ հաշվետեր հաճախորդների համար:

Սակագինը ՝ փոխանցվող գումարի 0.1%1

Էյչ-Էս-Բի-Սի Բանկում հաճախորդի հաշիվների միջև փոխանցումները կատարվում են անվճար:

Կարևոր նշում. Անկանխիկ ոսկով մետաղական հաշիվը դա արտարժութային հաշիվ է, այսինքն XAU փոխարժեքի տատանումը կարող է ունենալ ինչպես դրական այնպես էլ բացասական ազդեցություն մետաղական հաշվին առկա միջոցների վրա՝ արտահատված ՀՀ դրամով:

*Սկսած 2015թ. մայիսի 4-ից դադարեցված է անկանխիկ ոսկով մետաղական հաշիվների բացումը:
1 Փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից սահմանված անկանխիկ ոսկու գնման փոխարժեքով:
2 Անկանխիկ ոսկով հաշվի օրական միջին մնացորդը հաշվարկվում է կիրառելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից օրական հայտարարված ոսկու հաշվարկային փոխարժեքը:

 

Էսքրոու հաշիվ

Հարմար է
Անշարժ գույքի ձեռքբերման և վաճառքի գործարքների ապահով իրականացման համար

Հաշվի բացման վճար
ԷՍՔՐՈՈՒ գումարի 0.5%-ի չափով

Ամսական սպասարկման վճար
անվճար

Արժույթ

AMD

Անվճար բանկոմատային քարտ
No

Էսքրոու հաշիվը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրվող ծառայություն է, որը նախատեսված է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների ապահով իրականացման համար:

Հիմնական առանձնահատկություններ
  • Տրանզիտ հաշիվ է, գործարքի կողմերի միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների կողմերի (այն է Գնորդ և Վաճառող) միջև հաշվարկների/վճարների ապահով իրականացման համար:
  • Գումարները բաշխվում են կողմերի միջև ` Էսքրոու համաձայնագրով սահմանված կարգով, այն է
    - Վճարվում են Վաճառողին
    Էսքրոու համաձայնագրով սահմանված ժամկետներում Անշարժ գույքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը հավաստող սեփականության իրավունքի գրանցման վկայականը կամ Անշարժ գույքի առուվաճառքի նոտարական կարգով վավերացված պայմանագրի մեկ օրինակը Բանկին ներկայացնելու դեպքում, կամ
    - Վճարվում են Գնորդին
    Վերոնշյալ փաստաթղթերը Էսքրոու համաձայնագրով սահմանված ժամկետներում Բանկին չներկայացնելու կամ սահմանված ժամկետում Անշարժ գույքի նկատմամբ առուվաճառքից ծագող Գնորդի իրավունքները մերժելու մասին Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տրված փաստաթղթի բնօրինակը Բանկին ներկայացնելու դեպքում:
Սակագներ և Պայմաններ
  • Էսքրոու հաշվի բացման համար Գնորդը և/կամ Վաճառողը Բանկին վճարում են ծառայության վճար` Էսքրոու գումարի 0.5% - ի չափով (նվազագույնը 100,000 ՀՀ դրամ, առավելագույնը 500,000 ՀՀ դրամ):
 

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 08/11/2016 15:00

 

Հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթեր1

Ֆիզիկական անձանց (ՀՀ քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող եւ բնակվող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց) համար

  • Բանկային հաշվի բացման դիմում/ձեւ` ստորագրված ֆիզիկական անձի կողմից
  • Անձնագիր /անձը հաստատող այլ փաստաթուղթ 2,3
  • Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկը.
    - Նույնականացման քարտ
    - Սոցիալական ապահովության քարտ
    - Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված տեղեկանք
    - Հանրային ծառայությունների համարանիշ ստանալու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված տեղեկանք

Ֆիզիկական անձանց (օտարերկյա քաղաքացիների համար)

  • Բանկային հաշվի բացման դիմում/ձեւ` ստորագրված ֆիզիկական անձի կողմից
  • Անձնագիր/անձը հաստատող այլ փաստաթուղթ2,3

Ծանոթագրություններ.

1 Հաշվի բացման ընթացքում Բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:
2 Փաստաթղթի բնօրինակը վերադարձվում է հաճախորդին, իսկ պատճենը պահվում է Բանկում:
3 Անձը հաստատող այլ փաստաթղթերը` համաձայն 22/12/1999թ.-ի թիվ 767 ՀՀ կառավարության որոշման:

 
 

Արտարժույթով հաշվի նպատակը

Էյչ-Էս-Բի-Սի Բանկի արտարժութային հաշվի միջոցով Դուք կարող եք հեշտությամբ կառավարել Ձեր միջոցները: Հաշիվները նախատեսված են Ինտերնետային, Մոբայլ և 24/7 ռեժիմով աշխատող Հեռախոսային բանկային համակարգի միջոցով արտարժույթի հետ կապված Ձեր կարիքները հոգալու համար, աշխարհի որ կետում էլ լինեք: Ցանկության դեպքում, Դուք կարող եք փոխարկել Ձեր գումարը ցանկացած այլ արժույթի, հաշվի արժույթի համար տվյալ պահին կիրառելի փոխարժեքով:

Արտարժույթով հաշիվը հարմար է.

  • ՀՀ և արտերկիր արտարժույթով փոխանցումներ կատարելիս, կամ համապատասխանաբար ստանալիս
  • Աջակցելու Ձեր սերտ կապերը արտերկրի հետ
  • Երբ Ձեր երեխաները արտերկրում են սովորում
  • Անշարժ գույք գնելիս կամ վաճառելիս, երբ գումարն կամ արտերկրից եք փոխանցել, կամ պետք է փոխանցեք
  • Արտերկրից ավտոմեքենա ներկրելու համար
  • Արտերկիր Ձեր հարազատներին գումարային նվեր ուղարկելիս
  • Ձեր խնայողությունները տնտեսապես ավելի կայուն և ցանկալի արժույթով պահելու համար

Կարևոր նշում. ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվն ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել: