Արտարժույթի փոխանակման իրականացում

Արտարժույթի փոխանակման իրականացում

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ սկսած 2015թ. մայիսի 5-ից <<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) հաշվետեր չհանդիսացող անձինք Բանկում կարող են իրականացնել արտարժույթի փոխանակում միայն անձը հաստատող վավեր փաստաթղթի առկայության դեպքում: Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է <<Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ>> ՀՀ կառավարության 22.12.1999թ. N 767 որոշմամբ:

Նշենք նաև, որ արտարժույթի փոխանակման առավելագույն սահմանաչափը կազմում է օրական 400,000 ՀՀ դրամ (կամ դրա համարժեքն այլ արժույթով):

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Բանկի մասնաճյուղի աշխատակցին կամ զանգահարել + 374 60 655 000 հեռախոսահամարով:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ



Թարմացվել է` 05/05/2015 15:00