Ճանապարհային ոստիկանությանն ուղղված վարչական տույժերի, տուգանքների հետ կապված վճարումներ

Ճանապարհային ոստիկանությանն ուղղված վարչական տույժերի, տուգանքների հետ կապված վճարումներ

Հարգելի հաճախորդ,

Սույնով տեղեկացնում ենք, որ սկսած 2015թ. նոյեմբերի 1-ից Ճանապարհային ոստիկանությանն ուղղված վարչական տույժերի, տուգանքների հետ կապված վճարումները այլևս հնարավոր չի լինելու կատարել Բանկի մասնաճյուղում Հեռախոսային բանկային ծառայության կամ Ինտերնետային/Մոբայլ բանկային համակարգի միջոցով ներկայացված վճարման հանձնարարականով:

ՃՈ վարչական տույժերի, տուգանքների վճարումները ժամանակավորապես հասանալի չեն լինի նաև ԹելՍել համակարգով՝ Բանկի մասնաճյուղերում և Հեռախոսային բանկային ծառայության միջոցով:

ԹելՍել համակարգով ՃՈ վարչական տույժերի, տուգանքների վճարումների ծառայության հասանելիության մասին Բանկը կտեղեկացնի լրացուցիչ:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ



Թարմացվել է` 17/11/2015 15:00