Օնլայն անվտանգություն

Օնլայն անվտանգություն

Սեղմեք այստեղ և Էյչ-Էս-Բի-Սի Խմբի օնլայն անվտանգության էջում կարող եք ծանոթանալ և ուղղություն ստանալ ինտերնետում Ձեզ առավելագույնս պաշտպանելու վերաբերյալ

Ինտերնետային անվտանգության ուղեցույց

  • Անվտանգության այնպիսի ծածկագրեր օգտագործեք (օգտագործողի անուն, հիշվող պատասխան), որոնք տարբերվում են Ձեր սոցիալական ցանցերի կամ էլեկտրոնային փոստի հաշիվների (Facebook, Gmail և այլն) ծածկագրերից:
  • Ձեր մուտքի ծածկագրերն Անվտանգության սարքից առանձին պահեք:
  • Երբեք ուրիշին մի' հայտնեք ինտերնետային բանկային ծառայության Ձեր մուտքի ծածկագրերը: Դրանք անձնական տվյալներ են հանդիսանում, այդ պատճառով Էյչ-Էս-Բի-Սի-ն երբեք չի պահանջի հայտնել դրանք` ո'չ հեռախոսով, ո'չ էլեկտրոնային փոստի միջոցով:
  • Մի' արձագանքեք այն հաղորդագրություններին և մի' սեղմեք այն հղումներին, որոնք հայտնվում են էլեկտրոնային հաղորդագրություններում` խնդրելով մուտքագրել Ձեր անձնական տվյալները, բանկային հաշվեհամարները և քարտերը կամ ինտերնետային բանկային ծառայության Ձեր մուտքի ծածկագրերը, նույնիսկ եթե այդ հաղորդագրությունները կարծես Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից են ուղարկված: Դրանք ուղարկում են մարդիկ, ովքեր փորձում են Ձեզնից կորզել ծածկագրերը և Ձեր հաշիվների համակարգ մուտք գործելու հնարավորություն ստանալ:
  • Էյչ-Էս-Բի-Սի-ի ինտերնետային բանկային ծառայություններից օգտվեք միայն Էյչ-Էս-Բի-Սի-ի կայքի միջոցով (http://www.hsbc.am/), երբեք մի' օգտվեք այլ կայքերում, որոնման համակարգերում կամ էլեկտրոնային փոստի հաղորդագրություններում հայտնվող հղումներից: Համոզվեք, որ անձնական, գաղտնի տվյալներ մուտքագրելիս լիազորված ինտերնետային կայքից եք օգտվում: Լիազորված կայքերի ցանցային հասցեն սկսվում է https-ով, ոչ թե http-ով:
  • Համոզվեք, որ մուտք գործելիս և համակարգից դուրս գալիս ճիշտ ընթացակարգ եք պահպանում: Մասնավորապես, համակարգից դուրս գալու ժամանակ ընտրեք «Ելք» տարբերակը`զննարկիչի պատուհանը պարզապես փակելու փոխարեն:
  • Մի' արձագանքեք այն հաղորդագրություններին, որոնք խնդրում են Ձեզ սպասել կամ նորից մուտքագրել Ձեր մուտքի ծածկագիրն այն ժամանակ, երբ միացված եք ինտերնետային բանկային ծառայություններին: Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի-ի Հեռախոսային կենտրոն (+374 60 655 000)` գուցե Ձեր համակարգիչը վարակված է վիրուսներով կամ վնասաբեր ծրագրերով:
  • Ցանկացած հնարավորության դեպքում թարմացրեք Ձեր համակարգչի օպերացիոն համակարգն ու ինտերնետային զննարկիչները նորագույն ծրագրային տարբերակներով (օրինակ` Windows Internet Explorer, Mozilla Firefox): Օգտագործեք «Հակավիրուսային», «Միջցանցային էկրան» և «Հակալրտեսային» ծրագրերը և պարբերաբար թարմացրեք դրանք:
  • Պարբերաբար ստուգեք Ձեր համակարգչում վիրուսների և լրտես ծրագրերի առկայությունը`օգտվելով տեղադրված պաշտպանիչ ծրագրերի նորագույն տարբերակներից ու թարմացումներից:
  • Խուսափեք հանրային վայրերում և այլ անձանց պատկանող համակարգիչներից օգտվելուց (օրինակ`ինտերնետ-սրճարաններ, օդանավակայաններ և այլն): Ձեր լիակատար վերահսկողությունից դուրս գտնվող միջավայրում մեծանում է Ձեր ծածկագրերի գողության հնարավորությունը` ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով:
  • Ստուգեք, որ իսկապես Էյչ-Էս-Բի-Սի-ի կայքում եք գտնվում` վավերացնելով Ձեր զննարկիչում ցուցադրվող հասցեն (http://www.hsbc.am/):
  • Պարբերաբար ջնջեք ժամանակավոր ինտերնետային ֆայլերը Ձեր զննարկիչից:
  • Ստուգեք Ձեր համակարգիչը հակալրտեսային ծրագրերի օգնությամբ լրտես ծրագրեր հայտնաբերելու նպատակով այն դեպքում, եթե նկատել եք ստորև շարադրված դեպքերից որևէ մեկը.

    - Ձեր էկրանին գովազդային պատուհաններ են հայտնվում
    - Ձեր հիմնական զննարկիչի գլխավոր էջը փոխվել է, սակայն ոչ Ձեր կողմից
    - Համակարգիչը դանդաղ է արձագանքում համակարգչային հրահանգներին կամ կայքերի այցելության ժամանակ

Թարմացվել է` 29/09/2016 15:00