Տեղեկացում կրեդիտ/վճարային քարտերի SMS ծանուցումների փոփոխության վերաբերյալ

Տեղեկացում կրեդիտ/վճարային քարտերի SMS ծանուցումների փոփոխության վերաբերյալ

Հարգելի Հաճախորդ,

Սույնով տեղեկացնում ենք, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) դադարեցրել է Կրեդիտ/վճարային քարտերի մուտքային և ելքային գործարքների դեպքում SMS ծանուցումներ ստանալու համար գործարքի գումարի նվազագույն շեմի կիրառումը: Սա նշանակում է, որ անկախ գործարքի գումարից քարտատերը կարող է ստանալ գործարքը հաստատող հաղորդագրություն:

Այս փոփոխությունից օգտվելու համար և ներկայիս գործող նվազագույն շեմը չեղարկելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ. փոփոխությունը կտևի մի քանի րոպե: Ցանկության դեպքում Դուք կարող եք անփոփոխ թողնել առկա սահմանաչափերը:

Եթե Դուք ներկայումս չեք օգտվում SMS հաղորդագրությունների անվճար ծառայությունից, ապա մենք խորհուրդ ենք տալիս մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ և բաժանորդագրվել ծառայությանը: Այսպիսով Դուք կկարողանաք հետևել Ձեր կրեդիտ/վճարային քարտով կատարված բոլոր գործարքներին:

Կցանկանայինք տեղեկացնել նաև, որ գործարքի գումարի նվազագույն շեմի փոփոխության, ինչպես նաև SMS ծառայությանը գրանցվելու համար անհրաժեշտ է մոտենալ մասնաճյուղ, այսինքն` այս գործառույթները հասանելի չեն Ինտերնետային/Մոբայլ և Հեռախոսային բանկային ծառայությունների միջոցով:

Փոփոխություններն ուժի մեջ են սկսած ս.թ. մարտի 21-ից:

Հարցերի դեպքում այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք Բանկի Հեռախոսային կենտրոն՝
+374 60 655 000 հեռախոսահամարով:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ



Թարմացվել է` 22/03/2016 15:00