Գաղտնիություն

Գաղտնիություն

Գաղտնիություն

Մենք գիտենք, որ Ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են պահպանվում Ձեր վերաբերյալ անձնական կամ ֆինանսական տվյալները: Սույն գաղտնիության հայտարարագրով նկարագրված են այդ խնդրի հետ կապված մեր գործող կարգերը, ինչպես նաև Ձեր ֆինանսական տեղեկությունների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցները: Մենք կարող ենք փոփոխել մեր կայքի վրա պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայություները առանց Ձեզ նախապես ծանուցելու, որի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է համապատասխանաբար ապագայում փոփոխությունների ենթարկվել: Ձեր կողմից շարունակական մուտքը կայք կամ դրա օգտագործումը կհամարվի որպես Ձեր կողմից այդ փոփոխությունների ընդունում:

Գաղտնիության սկզբունքներ

Ձեր կողմից մեզ տրամադրվող բոլոր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար Բանկը հետևում է գաղտնիության հետևյալ սկզբունքներին.

  • Բանկը հավաքագրում է իր հաճախորդների վերաբերյալ միայն այն տեղեկությունները, որոնք ըստ Բանկի առնչվում են և ողջամտորեն անհրաժեշտ են հաճախորդին և իր ֆինանսական կարիքները հասկանալու, Բանկի բիզնեսն իրականացնելու, իրավական և օրենսդրական պահանջներին և լավագույն փորձին համապատասխանելու, ռիսկերի կառավարման համար,
  • Բանկն օգտագործում է հաճախորդի մասին տեղեկությունները` նրան մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը բարելավելու նպատակով՝ օրենսդրության համապատասխան,
  • Բանկը կարող է հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ կազմակերպություններին, ծառայություն մատուցող ընկերություններին և գործակալներին՝ օրենսդրության համապատասխան: Բանկն ապահովում է, որ ծառայություն մատուցող ընկերությունները և գործակալները պարտավորվեն կիրառել հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների մասով համապատասխան գաղտնիության և անվտանգության ստանդարտներ,
  • Բանկից կարող է ժամանակ առ ժամանակ պահանջվել տրամադրել հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ կառավարության, դատական կամ վերահսկող մարմիններին` օրենքով սահմանված թույլտվության կամ պահանջի առկայության դեպքում ,
  • Բանկը չի կարող այլ պարագայում տրամադրել հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ որևէ երրորդ անձի, եթե չունի հաճախորդի կողմից համապատասխան թույլտվություն, եթե դա չի պահանջվում և թույլատրվում օրենքով, կամ եթե հաճախորդը դրա մասին չի տեղեկացվել նախապես,
  • Բանկը նպատակ ունի պահպանել հաճախորդի վերաբերյալ ճշտգրիտ և թարմ տեղեկություններ,
  • Բանկն ունի անվտանգության հզոր համակարգեր, որոնց նպատակն է պաշտպանել հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները կորստից, վնասումից, անթույլատրելի օգտագործումից ցանկացած երրորդ անձանց կողմից՝ ներառյալ բանկի աշխատակիցների կողմից,
  • Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ ընկերությունները, մեր աշխատակազմը, ինչպես նաև այն երրորդ անձինք, ովքեր լիազորված են մուտք գործել և օգտվել հաճախորդի վերաբերյալ տեղեկություններից, պարտավոր են հետևել Էյչ-Էս-Բի-Սի բանկի տեղեկությունների գաղտնիության և անվտանգության վերաբերյալ պահանջներին:

Պահպանելով վերոհիշյալ սկզբունքները մենք` Բանկի աշխատակազմը, ապացուցում ենք, որ մեզ համար չափազանց կարևոր է մեր հանդեպ Ձեր վստահությունը:

Հաճախորդը լիազորում է Բանկին, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և տվյալների մշակման նպատակով, այլ բանկերին և կազմակերպություններին տրամադրել Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ, որոնք Բանկին հայտնի են դարձել ծառայություն մատուցելու արդյունքում, և Բանկը կրում է պատասխանատվություն համապատասխան օրենսդրական պահանջները խախտելու համար:

Կայքի հանրամատչելի հատվածները

Կայքի հանրամատչելի հատվածները օգտագործելիս Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ և նման ձևով կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնացնող որևէ տեղեկություն: Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր կայքից, այդուհանդերձ Ջեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի: Ինչպես նաև մենք կարող ենք գրանցել Ջեր համակարգչի տեղակայվածությունը Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով և գրանցել ընդհանուր տեղեկությունները:

Անձնական տեղեկություններ

Մենք խիստ հետևում ենք անվտանգության մեր ընթացակարգերին` կանխարգելելու ոչ լիազորված անձանց, ներառյալ մեր աշխատակազմի կողմից, Ձեր անձնական տեղեկություններից օգտվելու հնարավորությունը: Այդ նպատակով մենք գործածում ենք այնպիսի առաջատար տեխնոլոգիաներ ինչպիսիք են տվյալների գաղտնագրումը, արգելապատնեշների կիրառումը և սերվերների նույնականացումը, սակայն չենք սահմանփակվում վերը թվարկված եղանակներով: Մենք պահանջում ենք, որպեսզի Էյչ-Էս-Բի-Սի Խմբի մեջ մտնող բոլոր ընկերությունները, մեր աշխատակազմը ինչպես նաև երրորդ անձինք, որոնց մենք ժամանակ առ ժամանակ վարձում ենք օժանադակ ծառայություններ մատուցելու նպատակով, հետևեն գաղտնիության մեր պահանջներին և հնարավորություն տան մեզ ժամանակ առ ժամանակ իրականացնել աուդիտ, վերջիններիս կողմից այդ պահանջների կատարումը հսկելու նպատակով:

Թարմացվել է` 22/10/2015 15:00