ՊԱՅՄԱՆՆԵՐ

Իրավաբանական

Պայմաններ

Ինտերնետային կայքից օգտվելուց առաջ խնդրում ենք ուշադիր կարդալ ստորև նկարագրված պայմանները: Մուտք գործելով և օգտվելով տվյալ ինտերնետային կայքից դուք հաստատում եք, որ ընդունում եք և պարտավորվում եք հետևել և կատարել ստորև շարադրված պայմանները և պահանջները (այսուհետ` Պայմաններ):

 Ստորև օգտագործված «Դուք», «Ձեր» արտահայտությունները վերաբերվում են կայքից օգտվող անձանց:
 Ստորև օգտագործված «Մենք», «Մեր» արտահայտությունները վերաբերվում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ին (Փակ Բաժնետիրական Ընկերությանը):
 Ստորև օգտագործված Էյչ-Էս-Բի-Սի կամ Էյչ-Էս-Բի-Սի Խումբ արտահայտությունները վերաբերվում են Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի էլ սի-ին, ինչպես նաև նրա դուստր և ասոցիացված ընկերություններին:

Ինտերնետային կայքի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ

Սույն ինտերնետային կայքում օգտագործված տեղեկությունները հիմնված են դրանց հրապարակման պահին գործող օրենքների և կարգերի վերաբերյալ մեր պատկերացումների վրա: Համապատասխան օրենսդրության մեջ, կարգերում, հարկային օրենքներում տեղ գտած բոլոր հետագա փոփոխությունները կարող են իրենց ազդեցությունը ունենալ այս ինտերնետային էջում օգտագործված տեղեկությունների վրա:

Սույն ինտերնետային էջում զետեղված տեղեկությունները չեն կարող դիտվել որպես մասնագիտական խորհրդատվություն և չպետք է օգտագործվեն այդ նպատակով: Այս ինտերնետային էջից օգտվող անձանց խորհուրդ է տրվում անհրաժեշտության դեպքում ստանալ համապատասխան մասնագիտական խորհրդատվություն: Կարող են լինել դեպքեր, երբ այս էջում օգտագործված տեղեկությունները ստացվել են այլ աղբյուրներից և չնայած, որ մենք գործադրում ենք բոլոր միջոցները ապահովելու տեղադրված ամբողջ տեղեկատվության ճշտությունը, այդուհանդերձ մենք չենք երաշխավորում այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության լիակատար ճշտությունը և պատասխանատվություն չենք կրում որոշակի սխալների կամ բացթողումների համար: Կայքից օգտվող անձանց խորհուրդ է տրվում, անհրաժեշտության դեպքում ստանալ իրավաբանական, հաշվապահական, հարկերի կամ ներդրումների գծով պատշաճ մասնագիտական խորհրդատվություն:

Այս կայքում զետեղված տեղեկությունները չեն հանդիսանում և չպետք է մեկնաբանվեն, որպես որևէ ներդրում կատարելու, կամ ծառայություն գնելու առաջարկ կամ միջնորդություն: Կայքում տեղադրված որոշակի տեղեկություններ կարող են ստացված լինել ենթադրաբար վստահելի աղբյուրներից, սակայն այդ տեղեկությունները անկախ ստուգում չեն անցել, ուստի մենք չենք երաշխավորում կամ կրում որևէ պատասխանատվություն դրանց ամբողջականության կամ ճշտության համար:

Մեր կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով մեր մասնաճյուղերը:

Պայմաններ

Մեր կողմից, ինչպես նաև Էյչ-Էս-Բի-Սի Խմբի այլ անդամ բանկերի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները կարգավորվում են այդ ծառայությունների գծով հարաբերությունները կարգավորող համապատասխան պայմանագրերով:

Դուք պետք է կարդաք այդ Պայմանները ինտերնետային կայքում զետեղված այլ պայմանների հետ մեկտեղ: Որևէ հակասությունների դեպքում առաջնահերթությունը տրվում է ինտերնետային կայքի էջերում զետեղված պայմաններին:

 Կայքում զետեղված տեղեկատվության նյութերի բովանդակությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխության ենթարկվել` առանց համապատասխան ծանուցման: Պայմանները ևս կարող են փոփոխությունների եթարկվել ցանկացած ժամանակ առանց նախնական որևէ ծանուցման: Դուք համաձայնվում եք պարբերաբար ուսումնասիրել այդ Պայմանները և ձեր կողմից տվյալ ինտերնետային կայք շարունակական մուտքը, կամ այն օգտագործելը կդիտվի որպես այդ փոփոխությունների ընդունում ձեր կողմից:

Առաջարկի բացառում

Մեր կայքում տեղադրված որևէ տեղեկություն կամ կարծիք չի հանդիսանում որևէ արժեթղթեր կամ ֆինանսական գործիքներ գնելու առաջարկ կամ միջնորդություն և չի հանդիսանում այդ արժեթղթերի կամ ֆինանսական գործիքների գծով արված առաջարկություն կամ խորհուրդ:

Օգտագործողները

Ընդհանուր առմամբ սույն ինտերնետային կայքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր օգտվում են տվյալ կայքից Հայաստանի Հանրապետությունում: Այդ իսկ պատճառով, մենք չենք կարող երաշխավորել, որ տվյալ կայքը կամ դրա վրա զետեղված տեղեկությունները համապատասխանում են այլ երկրներում օգտագործման պահանջներին կամ կարող են օգտագործվել այլ երկրներում:

Սույն կայքում ներկայացված ծառայություններն առաջարկվում են միայն այն երկրներում, որտեղ տվյալ ծառայությունները կարող են օրինականորեն առաջարկվել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից: Կայքում ներկայացված տեղեկատվությունը նախատեսված չէ այն երկրներում գտնվող կամ ռեզիդենտ հանդիսացող անձանց համար, որտեղ առկա են սահմանափակումներ մեր կողմից ներկայացված նյութերի տարածման նկատմամբ: Այս կայքը դիտարկող անձինք պետք է ինքնուրույնաբար պարզեն առկա բոլոր սահմանափակումները. հետևեն դրանց պահանջներին և հարկային պարտավորություններին: Կայքում ներկայացված տեղեկատվությունը չպետք է դիտվի որպես առաջարկ կամ միջնորդություն՝ վաճառել ներդումային գործիքներ կամ ներդնել ավանդներ որևէ երկրում որևէ անձի, եթե տվյալ երկրի օրենսդրությամբ արգելված է նման առաջարկի կամ միջնորդության կատարումը:

Ձեր համակարգչից օգտվող անձանց կողմից սույն կայքի օգտագործման համար պատասխանատվությունը ամբողջությամբ կրում եք ինքներդ և պետք է համապատասխանաբար երաշխավորեք, որ տվյալ անձը կատարում է և հետևում է սույն Պայմաններին:

Երաշխավորության բացառում

Այս դրույթը բացառում կամ սահմանափակում է կայքի համար մեր իրավական պատասխանատվությունը: Դուք պետք է ուշադիր կարդաք ստորև շարադրվածը: Այս դրույթը կիրառելի է այնքանով, որքանով այն չի հակասում օրենքին:

Մինչդեռ մենք ձեռնարկել ենք բոլոր ողջամիտ միջոցները` երաշխավորելու տվյալ ինտերնետային էջում օգտագործված տեղեկատվության ճշտությունը, առկայությունը և ամբողջականությունը, տեղեկությունները տրամադրվում են այնպես ինչպես դրանք կան և մենք որևէ բացահայտ կամ ենթադրվող երաշխավորություն չենք անում դրանց վերաբերյալ: Ինտերնետային էջից օգտվելու ռիսկն ամբողջությամբ կրում եք ինքներդ և մենք, օրենքով թույլ տրված սահմաններում չենք կրում որևէ պատասխանատվություն ձեր կողմից տվյալ կայքում զետեղված տեղեկավտության վրա հիմնվելու արդյունքում կամ դրա օգտագործման հետևանքով կրած որևէ վնասների համար:

Մենք չենք երաշխավորում տվյալ ինտերնետային կայքի առկայությունը և որ այն կբավարարի ձեր պահանջները, ինչպես նաև անխափան մուտքի հնարավորությունը, և որ չեն լինի որևէ ուշացումներ, խափանումներ, սխալներ կամ բացթողումներ կամ փոխանցվող տեղեկությունների կորուստ, և որ տեղի չի ունենա որևէ վիրուսների կամ այլ քայքայիչ ֆայլերի փոխանցում և որ ձեր համակարգչին որևէ վնաս չի հասցվի: Դուք ինքներդ եք կրում պատասխանատվություն տվյալների և/կամ սարքավորումների համապատասխան պաշտպանության համար և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու` վիրուսների առկայությունը պարզելու նպատակով:

Մենք չեն երաշխավորում տվյալ կայքի օգտագործման հետ կապված որևէ երրորդ անձանց համակարգչային ծրագրերի ճշտությունը և ֆունկցիոնալությունը:

Երրորդ անձանց ինտերնետային կայքեր

Եթե մենք տրամադրում ենք գերտեքստային կապեր (hypertext links) այլ ինտերնետային կայքերի կամ ինտենետային էջերի համար, ապա դա արվում է միայն տեղեկատվական նպատակներով: Մենք պատասխանատվություն չենք կրում տվյալ ինտերնետային կայքի հետ կապված այլ էջերի/կայքերի բովանդակության համար: Մենք չենք ստուգել նման այլ կայքերում զետեղված տեղեկատվության բովանդակությունը: Այսպիսով, նման կապակցումների հետ կապված ռիսկը կրում եք դուք ինքներդ և մենք պատասխանատվություն չենք կրում դրա հետ կապված որևէ վնասների համար: Ներլցնելի համակարգչային ծրագրերին (downloadable software) արված կապակցումները միայն հարմարավետության նպատակներով են արված և մենք որևէ պատասխանատվություն չենք կրում համակարգչային ծրագրի ներլցման հետ կապված որևէ դժվարությունների կամ հետևանքների համար: Ներլցված ծրագրերի օգտագործումը ղեկավարվում է համապատասխան լիցենզավորման պայմանագրով, եթե այդպիսին գոյություն ունի, որը սովորաբար լինում է ծրագրի հետ:

Մեր կայքի վրա պարունակվող որևէ տեղեկատվություն չի ենթադրում կամ բացահայտ կերպով արտահայտում որևէ երրորդ կողմի հավանություն կամ հաստատում կամ վերջինիս խորհուրդը, կարծիքը, տեղեկությունները, ծառայությունները: 

Նշոցիկներ

Այս կայքը, այլ խոշոր կայքերի նման, ունի նշոցներ: Դրանք տեղեկատվություններ են, որոնք կայքը գրանցում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրայի նշոցիկ ֆայլում: Նոցիկները հնարավորություն են տալիս այցելուներին ուսումնասիրել կայքը և թույլ են տալիս մեզ համապատասխանեցնել կայքի պարունակությունը այցելուների պահանջներին:

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանն այս կայքում օգտագործում է նշոցիկների հետևյալ երկու տեսակները.

  • Աշխատանքային նշոցիկներ (Session cookies), որոնք ժամանակավոր նշոցիկներ են, և մնում են նշոցիկ ֆայլում այնքան ժամանակ, մինչև զննարկիչը կփակվի (այդ պահին դրանք ջնջվում են)
  • Մշտական կամ պահպանվող նշոցիկներ (Persistent or stored cookies), որոնք մշտապես մնում են ձեր համակարգչի նշոցիկ ֆայլում

Նշոցիկները չեն կարող մուտք գործել Ձեր համակարգիչ, տեղեկատվություն ստանալ Ձեր կամ Ձեր ընտանիքի մասին, կամ կարդալ որևէ նյութ համակարգչի կոշտ սկավառակից, և քանի դեռ դուք մուտք չեք գործել հավաստագրված էջ, դրանք չեն կարող օգտագործվել` պարզելու Ձեր ով լինելը:

Նշոցիկները չեն կարող օգտագործվել որևէ այլ անձի կողմից, ով հնարավորություն է ստացել օգտագործել Ձեր համակարգիչը` Ձեր մասին որևէ տեղեկատվություն ստանալու համար, բացի այն, որ տվյալ համակարգիչն օգտագործողը որոշակի կայքեր է այցելել: Նշոցիկները ոչ մի կերպ չեն բացահայտում Ձեր համակարգչի տեղեկատվության գաղտնիությունը:

Նշոցիկները չեն օգտագործվում մարքեթինգային նպատակներով, բացի այս կայքում առկա գովազդային առաջարկները:

Նշոցիկները կարող են օգտագործվել այս կայքում Ձեր կողմից այցելված որոշակի ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող էջերի մանրամասները գրանցելու նպատակով: Այս գործիքը Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանին կտրամադրի կայքի օգտագործման ընդհանուր վիճակագրական տվյալներ, որը մեզ հնարավորություն կընձեռի բարելավել այս կայքը, ինչպես նաև տրամադրել այն տեղեկատվությունը, որը Ձեզ կհետաքրքրի:

Կայքը հաճախորդների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը համագործակցում է WebTrends-ի հետ, որի միջոցով հետևում է այս կայքի օգտագործման վիճակագրությանը: WebTrends-ը ապահովում է գրասենյակին վիճակագրական տվյալներով, որոնք ցույց են տալիս, թե կայքի որ էջն է առավել հաճախակի օգտագործվում և որքան ժամանակ են օգտվողներն անցկացնում կայքում:

WebTrends-ը նշոցիկն օգտագործում է կայքից եզակի օգտվողների քանակը պարզելու համար: Այն հիմնականում տեղեկացնում է, թե արդյոք կայքն ունի քիչ քանակությամբ մշտական այցելուներ, թե մեծ քանակությամբ ոչ հաճախակի այցելուներ: Տեղեկությունների սկզբնաղբյուրը պարզելը/հայտնաբերելը բացառվում է: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը չի կարող իմանալ, թէ ով եք Դուք որպես անհատական այցելու, այլ միայն կարող է տեղեկություն ստանալ կայքից օգտվողների, այցելուների քանակի մասին: Նշոցիկը միայն ցույց է տալիս, թե ինչ է կատարվում կայքում ընդհանուր առմամբ և այդ տեղեկատվությունը չի կարող օգտագործվել անհատական մարքեթինգի նպատակներով:

WebTrends-ի կողմից տվյալներ հավաքագրման մանրամասներին ծանոթանալու համար, կարդացեք նրանց գաղտնիության պայմանները, հետևելով այս հղմանը` հttps://ondemand.webtrends.com/privacypolicy.asp#PSFV: Համակարգիչների զննարկիչները հիմնականում ի սկզբանե կարգաբերված են նշոցիկներ ընդունելու: Սակայն, ցանկության դեպքում, Դուք կարող եք կարգաբերել Ձեր զննարկիչը ընդհանրապես չընդունել նշոցիկներ, կամ որպեսզի այն տեղեկացնի Ձեզ, երբ որևէ կայք փորձի ավելացնել նշոցիկ: Դուք նաև կարող եք ջնջել նշոցիկները, որոնք նախկինում ավելացվել են Ձեր համակարգչի նշոցիկների ֆայլին:

Դուք կարող եք կարգաբերել Ձեր զննարկիչը չընդունել կայուն/մշտական և/կամ աշխատանքային նշոցիկներ (session cookies), սակայն վերջիններն անջատելու դեպքում, Դուք կկարողանաք տեսնել կայքի անապահով էջերը, բայց չեք կարողանա մուտք գործել որևէ լիազորված/հավաստագրված էջեր:

Այցելեք http://www.allaboutcookies.org/manage-cookies/ էջը` նշոցիկները անջատելու և դրանք ջնջելու հնարավորություններին ծանոթանալու համար:

Ինտերնետային փոստ

Մենք չենք երաշխավորում ինտերնետի միջոցով ուղարկված հաղորդագրությունների լիարժեք ապահովությունը, քանի որ նրանք կարող են կորել, փոփոխության կամ հափշտակման ենթարկվել: Մենք պատասխանատվություն չենք կրում վերոհիշյալի համար և պարտավորություն չենք կրում ձեր կամ որևէ այլ անձի առջև ինտերնետի միջոցով ձեր կողմից մեզ կամ էլ հակառակ ուղղությամբ ուղարկված հաղորդագրությունների հետ կապված վնասների համար:

Ապրանքանշաններ եվ հեղինակային իրավունք

Մեր կայքում տեղադրված կամ տվյալ կայքի օգտագործման հետ կապված ձեզ տրամադրված տեղեկությունների բովանդակությունը հանդիսանում է Էյչ-Էս-Բի-Սի-ի և այլ երրորդ անձանց (եթե այդպիսիք առկա են) սեփականությունը: Մեր կայքում հայտնված ապրանքանշանները, լոգոները և այլ տարբերակիչ նշանները ներառում են մեր և այլ երրորդ անձանց գրանցված և չգրանցված ապրանքանշաններ և տարբերանշաններ: Մեր կայքում օգտագործված որևէ տեղեկություն չի տալիս որևէ իրավունք օգտվել կայքում օգտագործված ապրանքանշաններից և տարբերանշաններից և չպետք է մեկնաբանվի որպես այդպիսին: Կայքի հետ կապված բոլոր գույքային իրավունքները պատկանում են մեզ և կարող են օգտագործվել այլ անձանց կողմից միայն Էյչ-Էս-Բի-Սի-ի կամ նման երրորդ անձանց գրավոր թույլտվությամբ:

Կայքում օգտագործված նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Էջերի էկրանների, տեղեկությունների և նյութերի հետ կապված հեղինակային իրավունքները պատկանում են և տրվում են Էյչ-էս-Բի-Սի Խմբի կողմից, եթե այլ բան նշված չէ: Դուք կարող եք տպել, արտագրել, ներլցնել կամ ժամանակավորապես պահել մեր կայքից որոշ քաղվածքներ տեղեկավտական նպատակներով կամ երբ որ դուք օգտվում եք մեր ծառայություններից: Որևէ փոփոխության կատարում չի թույլատրվում: Տվյալ կայքում պարունակվող տեղեկատվության որևէ մաս չպետք է փոփոխության ենթարկվի, վերարտադրվի, պահվի վերականգնման համակարգում, փոխանցվի (որևէ ձևով կամ միջոցներով), արտագրվի, բաժանվի, օգտագործվի ածանցյալ գործերի ստեղծման համար կամ օգտագործվի որևէ այլ կերպ կոմերցիոն կամ հասարակական նպատակներով` առանց դրա համար ստացված նախնական համաձայնության:

Տվյալների պաշտպանություն

Մենք կարող ենք ձեր կողմից կայք մուտք գործելու և այն օգտագործելու ընթացքում մեր ստացված տեղեկությունները պահել և օգտագործել դրանք` ձեր հետ հարաբերությունների կարգավորման, խարդախությունների կանխարգելման և պարտքերի հավաքագրման նպատակներով կամ ձեր ֆինանսական կարիքները հասկանալու, մեր բիզնեսն իրականացնելու և ձեզ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով, ինչպես նաև կայքի միջոցով իրականցվող մարկետինգի արդյունավետությունը գնահատելու և վիճակագրական վերլուծություն կատարելու համար:

Մենք պարտավորվում ենք չտրամադրել այդ տեղեկությունները որևէ երրորդ անձի բացառությամբ օրենքով կամ կառավարման, դատական կամ վերահսկող մարմինների կողմից պատշաճ կերպով պահանջվելու դեպքում կամ ձեր իսկ համաձայնությամբ:

Մեր կողմից կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները պաշտպանելու մեր ունեցած ձեր բոլոր անձանական տվյալները որևէ ոչ լիազորված, պատահական մուտքի, ոչնչացման կամ տրամադրման հնարավորությունից:

Ձեր հարցումները

Որևէ հարցեր ունենալու կամ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար ուղարկեք մեզ նամակ էլեկտորանյին փոստով կամ այցելեք մեր գրասենյակը: Կայքի օգտագործման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար ծանոթացեք մեր Գաղտնիության հայտարարագրին և Գերկապ հաստատելու քաղաքականությանը (hyperlink policy).

Մեր մասին տեղեկություններ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան փբը-ի կարգավորող մարմինն է ՀՀ Կենտրոնական բանկը:

Բանկային գործունեության լիցենզիա թիվ 067, տրված 20 հունիսի 1995

Գլխամասային գրասենյակ`Տերյան փողոց 66, Երևան, Հայաստանի Հանրապետություն,0009

Կարեվոր նշում  Մուտք գործելով տվյալ կայքը կամ դրա ցանկացած էջեր դուք հաստատում եք, որ ընդունում եք վերը շարադրված պայմանները:

Թարմացվել է` 13/12/2016 15:00