Աշխատանքային ժամանակացույցն ամանորյա տոների ընթացքում

Հարգելի Հաճախորդ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ ամանորյա տոների կապակցությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մասնաճյուղերը և Հեռախոսային բանկային կենտրոնը կաշխատեն հետևյալ աշխատանքային ժամանակացույցով.

Հեռախոսային կենտրոնը և բոլոր մասնաճյուղերը (բացառությամբ Դալմա մասնաճյուղի) կաշխատեն սովորական աշխատանքային ժամերին` մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ:

  • Բանկի բոլոր մասնաճյուղերը (բացառությամբ Դալմա մասնաճյուղի)` ժամը 09:30-ից մինչև 17:00-ն
  • Հեռախոսային կենտրոնը` շուրջօրյա

Դալմա մասնաճյուղը կաշխատի սովորական աշխատանքային ժամերով (ժամը 10:00-ից մինչև 22:00-ն) մինչև 2016թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ: 2016թ դեկտեմբերի 30-ին Դալմա մասնաճյուղը կաշխատի մինչև ժամը 17:00-ն և աշխատանքը կվերսկսի 2017թ. հունվարի 4-ից` ժամը 10:00-ից մինչև 22:00-ն սովորական աշխատանքային ժամերով:

2016թ. դեկտեմբերի 31-ին Հեռախոսային բանկային ծառայությունը հասանելի կլինի մինչև ժամը 22:00-ն և կվերսկսի աշխատանքը 2017թ. հունվարի 1-ին, ժամը 15:00-ից սկսած: Հունվարի 2-ից Հեռախոսային կենտրոնը կաշխատի սովորական` 24/7 աշխատանքային ռեժիմով:

Բոլոր մասնաճյուղերը կվերադառնան սովորական աշխատանքային ժամերին 2017թ. հունվարի 9-ից սկսած:

Հարգանքով,

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան



Թարմացվել է` 29/12/2016 15:00