Կարևոր ծանուցում ՀՀ դրամի հաշվարկային
տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ
Ուժի մեջ է սկսած 2016 թ.-ի օգոստոսի 15-ից

Հարգելի Հաճախորդ,

Մենք վերանայել ենք Բանկի՝ ՀՀ դրամի հաշվարկային տոկոսադրույքը և նվազեցրել այն 1%-ով (1 տոկոսային կետով): Փոփոխված հաշվարկային տոկոսադրույքն ուժի մեջ կմտնի 2016 թ.-ի օգոստոսի 15-ից:

Ի ՞նչ է նշանակում այս փոփոխությունը Ձեզ համար

  • Եթե Դուք ունեք ՀՀ դրամով գործող վարկ փոփոխվող անվանական տոկոսադրույքով, ապա Ձեր վարկի տոկոսադրույքը կնվազի 1%-ով (մեկ տոկոսային կետով):
  • Եթե Դուք ունեք գործող կուտակային ժամկետային ավանդ ՀՀ դրամով, ապա Ձեր ավանդի տոկոսադրույքը նույնպես կնվազի 1%-ով (մեկ տոկոսային կետով):

Կից ներկայացնում ենք փոփոխությունների մանրամասները, հաշվարկային տոկոսադրույքի վերաբերյալ բացատրական ամփոփագիրը, ինչպես նաև ՀՀ դրամով կուտակային ժամկետային ավանդների տարեկան նոր տոկոսադրույքները:


Եթե ունեք հարցեր կատարված փոփոխությունների վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ այցելելով մեր ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով:


Բանկի հաշվարկային տոկոսադրույք

ՀՀ դրամով կուտակային ժամկետային ավանդների տոկոսադրույքների փոփոխություն


Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ



Թարմացվել է` 27/07/2016 15:00