HSBC Safeguard

HSBC Safeguard


Ձեր պաշտպանությունը զեղծարարությունից և ֆինանսական հանցագործությունից

Օրեցօր ավելի փոխկապակցվող աշխարհում առավել քան երբևէ կարևոր է ապահովել Ձեր անվտանգությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է բանկային գործարքներին: Դա է պատճառը, որ մենք ներկայացնում ենք HSBC Safeguard-ը՝ այն իրենից ներկայացնում է մի շարք գործընթացներ, որոնք ուղղված են ուժեղացնելու մեր բոլոր հաճախորդների պաշտպանվածությունը զեղծարարություններից և ֆինանսական հանցագործություններից միջազգային համակարգերի և գործընթացների միջոցով:

Տեղեկատվությունը պաշտպանության հիմքն է

Էյչ-էս-Բի-Սի համակարգերի և գործընթացների աշխատանքի հիմքում ընկած է մեր բոլոր հաճախորդների վերաբերյալ մշտապես ճշգրիտ տեղեկատվության տիրապետումը: Այն պատճառով հնարավոր է, որ Դուք ստանաք հարցում Բանկի կողմից կատարելու հետևյալ գործողություն(ներ)ը՝

  • Հաստատել կամ թարմացնել Ձեր անձնական կամ բիզնեսի տվյալները,
  • Տրամադրել նոր տեղեկատվությոն, որը կարող է ներառել նաև որոշ փաստաթղթերի բնօրինակների տրամադրում:

Գիտակցելով, որ վերոնշյալը կարող է Ձեզ պատճառել որոշակի անհարմարություններ՝ մենք նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը և հավաստիացնում, որ կաշխատենք Ձեզ հետ միասին ապահովելու համար այս գործընթացների դյուրինությունն ու պարզությունը հնարավորության սահմաններում:

Ինչ տեղեկատվություն է պահանջվում բանկի կողմից Ձեր անձը հաստատելու համար

Եթե Դուք հանդիսանում եք ֆիզիկական անձ, մենք հավանաբար կխնդրենք նեկայացնել երկու տեսակի փաստաթուղթ՝ առաջինը Ձեր անձը հաստատելու, իսկ երկրորդը ընթացիկ հասցեն հաստատելու համար: Վերջիններս պետք է լինեն երկու տարբեր փաստաթղթեր, որոնք պետք է ներկայացնել բնօրինակ տարբերակով: Եթե Դուք իրավաբանական անձ հաճախորդ եք, պահանջվող փաստաթղթերը կախված կլինեն Ձեր բիզնեսի չափից և գործունեության ոլորտից: Մենք, հավանաբար, կխնդրենք հաստատել Ձեր կազմակերպության կառուցվածքը և վերջնական շահառուներին, ինչպես նաև այն երկրները, որոնց հետ Դուք գործարար կապեր ունեք:



Ինչպես է այս տեղեկատվությունը պաշտպանելու Ձեզ և Ձեր բիզնեսը

Քանի որ ավելի և ավելի մեծ թվով հաճախորդներ են բնակվում, ճանապարհորդում և առևտուր իրականացնում տարբեր երկրներում, մենք միշտ փնտրում ենք առավել արդյունավետ ճանապարհներ` օգնելու իրականացնել Ձեր նպատակները ապահով կերպով: Վերջինիս մի մասն է կազմում մեր հաճախորդներին պաշտպանելը աշխարհի ցանկացած կետում: Մեր գլոբալ համակարգերը և գործընթացները օգտագործում են հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը և տվյալները նաև երկրի սահմաններից դուրս՝ ֆինանսական հանցագործությունը բացահայտելու և կանխելու համար: Եթե Դուք որպես հաճախորդ բանկային գործարքներ եք կատարում միայն մեկ երկրում, միևնույն է մեր պարտականությունն է պաշտպանել Ձեր հաշիվը, քանի որ ֆինանսական հանցագործությունը գլոբալ գործընթաց է:

Հաստատելով Ձեր տվյալները և ապահովելով Ձեր տրամադրած տեղեկատվության արդիականությունն ու ճշգրտությունը՝ Դուք կարող եք վստահ լինել, որ որևէ մեկը չի կարողանա չարաշահել Ձեր հաշիվը, և մենք էլ կգործենք Ձեր կողմից տրված իրական պահանջների հիման վրա:

Ինչպես ենք մենք օգտագործելու Ձեր տվյալները

Այս տեղեկատվության հավաքագրման միակ նպատակը մեր համակարգերի և գործընթացների միջոցով հաճախորդներին և բանկին ֆինանսական հանցագործությունից պաշտպանելն է: Մենք պարտավորվում ենք շատ լրջորեն պաշտպանել Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը: Հետևաբար ցանկացած տվյալ, որը Դուք կտրամադրեք, ենթակա է պահպանման Էյչ-Էս-Բի-Սի Խմբի տվյալների պահպանության և անվտանգության ստանդարտներին համապատասխան: Այս տեղեկատվության նպատակը միայն Ձեր պաշտպանությունն է, և այն չի օգտագործվելու որևէ երրորդ անձանց կողմից մարքեթինգային նպատակներով:

Որն է Ձեր հաջորդ քայլը

Դուք այս պահին որևէ գործողություն իրականացնելու կարիք չունեք: Այս գործընթացը կառավարելու համար մենք կապ ենք հաստատելու հաճախորդներին անհատապես՝ փուլ առ փուլ տեղեկացնելով տվյալների ճշգրտման համար սահմանված ժամկետները: Կախված Բանկի հետ հաղորդակցման Ձեր կողմից ընտրված եղանակից՝ մոտ ապագայում հնարավոր է Բանկից ստանաք Էլեկտրոնային հաղորդագրություն կամ փոստային նամակ:
Լրացուցիչ տեղեկատվության համար Դուք կարող եք այցելել մեր մասնաճյուղերը կամ զանգահարել մեր հեռախոսային ծառայության բաժին +374 60 655 000 հեռախոսահամարով:


Ունե՞ք հարցեր: Գտեք պատասխանը մեր Հաճախակի տրվող հարցերում






Ինչպես կապ հաստատել Բանկի հետ

Զանգահարեք մեզ

Եթե Ձեզ ուղարկված հաղորդագրության մեջ պահանջվում է կապ հաստատել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայատանի հետ, ապա Զանգերի կենտրոնի աշխատակիցներն ուրախ կլինեն օգնել Ձեզ, ինչպես նաև տեղեկացնել Ձեր կողմից անհրաժեշտ հետագա քայլերի վերաբերյալ:

HSBC հաճախորդներ
+374 60 655 000

HSBC STATUS հաճախորդներ
+374 60 655 151

Այցելեք մեզ

Եթե Ձեզ ուղարկված հաղորդագրության մեջ պահանջվում է տրամադրել Ձեր հաշվի վերաբերյալ որոշակի փաստաթղթեր, ապա դրանք անհրաժեշտ է ներկայացնել մեր ցանկացած մասնաճյուղ: Հաճախորդների սպասարկման բաժնի աշխատակիցները ուրախ կլինեն օգնել Ձեզ, ինչպես նաև տեղեկացնել Ձեր կողմից անհրաժեշտ հետագա քայլերի վերաբերյալ:

Գտնել մասնաճյուղ

Թարմացվել է` 20/10/2015 15:00

 

Սանկցիան դա քաղաքականության գործիք է, որը երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների (օրինակ՝ ԵՄ, ՄԱԿ) կողմից կիրառվում է իրենց անվտանգությանը սպառնացող վտանգները զսպելու և կանխելու համար, կամ էլ համաձայնեցնելու համար միջազգային գործելակերպ՝ ճանաչված միջազգային ստանդարտներին համապատասխան: Սանկցիաները օգնում են կանխել այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են ահաբեկչությունը, թմրանյութերի տարածումը, զինամթերքի վաճառքը՝ կիրառելով սահմանափակումներ այն գործունեության վրա, որը բանկերը կարող են իրականացնել հատուկ անձանց, կազմակերպությունների, կամ երկրների հետ: Վերջիններիս անունները հստակ նշված են լինում հատուկ ցանկերում, ինչպիսին է, օրինակ, OFAC-ի սանկցիաների ցանկը:

 
 

Sanctions are a policy tool which national governments and organisations such as the United Nations and European Union use to constrain and deter perceived threats to their security, or to conform international conduct to recognised international standards. Sanctions help to stop crimes like terrorism, drug trafficking and arms dealing by imposing restrictions on the business that banks can do with specific people, corporations or countries and the names of these are clearly listed on things like the Office of Foreign Assets (OFAC) sanctions list.