Կրեդիտ քարտերի և Օվերդրաֆտի տարեկան անվանական տոկոսադրույքների նվազեցում

Կրեդիտ քարտերի և Օվերդրաֆտի տարեկան անվանական տոկոսադրույքների նվազեցում

Ուժի մեջ է 2017թ. փետրվարի 01-ից

Հարգելի Հաճախորդ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք վերանայել ենք Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից տրամադրվող կրեդիտ քարտերի և Օվերդրաֆտի տարեկան անվանական տոկոսադրույքները և նվազեցրել դրանք: Փոփոխությունները ներկայացված են ստորև.

ԱրՔա Կլասիկ քարտ՝ 20% տարեկան (նախկին 22%-ի փոխարեն)

ՄաստերՔարտ Ստանդարտ Ֆլեքսի քարտ՝ 16% տարեկան (նախկին 18%-ի փոխարեն)

ՄաստերՔարտ Ստանդարտ քարտ՝ 20% տարեկան (նախկին 21%-ի փոխարեն)

ՄաստերՔարտ Ոսկի քարտ՝ 20% տարեկան (նախկին 21%-ի փոխարեն)

ՄաստերՔարտ Պլատինում քարտ՝ 20% տարեկան (նախկին 21%-ի փոխարեն)

Օվերդրաֆտ

  • 18%* տարեկան անվանական տոկոսադրույք, որը կկիրառվի, եթե Օվերդրաֆտի սահմանաչափի օգտագործումը չի գերազանցում սահմանաչափի 70%-ը
  • 16%* տարեկան անվանական տոկոսադրույք, որը կկիրառվի Օվերդրաֆտի սահմանաչափի 70% -ից ավել օգտագործման դեպքում` սահմանաչափի 70%-ը գերազանցող գումարի նկատմամբ

*Համապատասխանաբար նախկին 20%-ի և 18%-ի փոխարեն:

Փոփոխված տոկոսադրույքներն ուժի մեջ կմտնեն 2017թ. փետրվարի 1-ից: Քարտային ծառայությունների և Օվերդաֆտի մյուս սակագներն ու պայմանները մնում են անփոփոխ:

Մանրամասների համար կամ հարցերի դեպքում զանգահարեք մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով կամ այցելեք մեր ցանկացած մասնաճյուղ:


Հարգանքով՝
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան

Թարմացվել է` 01/02/2017 15:00