Ինչպես օգտվել բանկոմատից

Ինչպես օգտվել բանկոմատից

Ինչպես օգտվել բանկոմատից

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ բանկոմատների ցանցը ներառում է ավելի քան 50 բանկոմատ Երևան քաղաքի ամբողջ տարածքում, որոնք սպասարկում են ցանկացած բանկի կողմից թողարկված քարտ, եթե քարտի վրա առկա են հետևյալ նշաններից որևէ մեկը`

logos
logos

1. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ կողմից առաջարկվող պլաստիկ քարտերը

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ (այսուհետ Բանկ) տրամադրում է 2 տեսակի պլաստիկ քարտեր` բանկոմատային և վճարային/կրեդիտ քարտեր: Բանկոմատային քարտերը նախատեսված են Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող բանկոմատներից գումար կանխիկացնելու համար, իսկ վճարային և կրեդիտ քարտերը նախատեսված են ինչպես կանխիկացում, այնպես էլ POS-տերմինալների միջոցով վճարումներ կատարելու համար:
Բանկի կողմից առաջարկվող քարտերը հնարավորություն են ընձեռում 170 երկրներում տեղակայված ավելի քան 1,000,000 բանկոմատներից շուրջօրյա ստանալ կանխիկ գումար և օգտվել բանկային այլ ծառայություններից:

2. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ կողմից առաջարկվող բանկոմատային քարտերը Բանկի բանկոմատներում

Բանկի բանկոմատային քարտերը տրամադրվում են անվճար, ընթացիկ կամ խնայողական հաշվի առկայության դեպքում:
Քարտը միջազգային է և հնարավորություն է ընձեռում սպասարկվել Plus/Visa համակարգում, ինչպես Հայաստանում, այնպես էլ` Հայաստանից դուրս (կիրառելի չէ կորպորատիվ բանկոմատային քարտերի համար): Քարտի արժույթը համապատասխանաբար քարտին կցված հաշվի արժույթն է: Քարտին կարող են կցված լինել մինչև 3 հաշիվներ: Քարտը տրամադրվում է հաճախորդի դիմումի համաձայն մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում: Քարտերը տրամադրվում են անժամկետ: Այլ պայմաններին ծանոթանալու համար տե'ս.

2.1 Ինչպես գումար կանխիկացնել բանկոմատի օգնութամբ1

  • Տեղադրեք քարտը
  • Մուտքագրեք Ձեր Անձնական Ծածկագիրը (ԱԾ)
  • Հետևեք բանկոմատի էկրանին հայտնվող հրահանգներին2 և ընտրեք`
    • գումարի չափը1
    • ելքագրվող հաշիվը

Բանկոմատը կկատարի Ձեր գործարքը և կանխիկը կտրամադրվի տեղական արժույթով` անկախ ելքագրվող հաշվի արժույթից: Այնուհետև Դուք պետք է`

  • առաջին հերթին վերցնեք քարտը,
  • վերցնեք կանխիկը և գործարքի անդորրագիրը:

Գործարքի գումարը ավտոմատ կերպով կելքագրվի գործարքի ժամանակ Ձեր ընտրած հաշվեհամարից*:

2.2 Բանկոմատով իրականացվող այլ գործառնություններ

Քարտի միջոցով կարելի է իրականացնել հետևյալ գործառնությունները.

  • կատարել հաշվի մնացորդի հարցում
  • տպել քաղվածք, որը կներառի վերջին ութ գործարքները
  • կատարել փոխանցումներ, ինչպես Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում գտնվող հաշվեհամարների միջև, այնպես էլ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Կրեդիտ քարտերի հաշվեհամարներին
  • փոխել Ձեր Անձնական Ծածկագիրը (ԱԾ)
  • փոխել լեզուն2

Վերոհիշյալ ծառայություններից օգտվելու համար ընտրեք և սեղմեք էկրանի երկու կողմերում տեղակայված ստեղնաշարի համապատասխան կոճակը և հետևեք էկրանին հայտնվող հրահանգներին:

2.3 Գանձումներ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ բանկոմատային քարտերը Բանկի բանկոմատներում օգտագործելու դեպքում հաճախորդից որևէ վճար չի գանձվում:

2.4 Կանխիկ գումարի դուրսբերման օրական սահմանաչափ

Կանխիկ գումարը կտրվի ՀՀ դրամով և կելքագրվի Ձեր բանկային հաշվից Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով, եթե հաշիվը արտարժութային է:

2.5 Հաշվեհամարի ընտրություն

Բանկոմատային քարտին կարող է կցված լինել մինչև երեք հաշվեհամար և գործարք կատարելիս կարելի է ընտրել ցանկացած հաշվեհամարը:

2.6 Հաշվի մնացորդի հարցում

Հաշվի մնացորդի հարցում կատարելիս բանկոմատի էկրանին կհայտնվի Ձեր «հաշվի մնացորդը»3, ինչպես նաև «հասանելի մնացորդը»4:

2.7 Գործարքի տևողությունը

Ելնելով անվտանգության նկատառումներից` պետք է արագ կատարել բանկոմատի էկրանին հայտնված հրահանգները, այլապես երկար դադարի դեպքում գործարքը կարող է չեղյալ հայտարարվել, կամ էլ քարտը կարող է կլանվել բանկոմատի կողմից:

3. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ կողմից առաջարկվող կրեդիտ և վճարային քարտերը Բանկի բանկոմատներում

Բանկը առաջարկում է 4 տիպի վճարային և կրեդիտ քարտեր` ԱրՔա Կլասիկ, ՄաստերՔարտ Ստանդարտ, Մաստերքարտ Գոլդ և ՄաստերՔարտ Պլատինում: ԱրՔա Կլասիկ քարտը հնարավորություն է ընձեռում կանխիկ և անկանխիկ գործարքներ կատարել միայն Հայաստանում ԱրՔա համակարգում սպասարկվող բանկոմատների և POS-տերմինալների միջոցով: ՄաստերՔարտ քարտերը միջազգային են և սպասարկվում են, ինչպես Հայաստանում, այնպես էլ` ամբողջ աշխարհում Master/Maestro/Cirrus համակարգում: Քարտերը տրամադրվում են հաճախորդի դիմումի համաձայն մինչև 10 օր ժամկետում: Chip և PIN քարտերը վավեր են երեք տարվա ընթացքում, այլ կրեդիտ/վճարային քարտերը` երկու տարվա: Քարտերը ենթակա են վերաթողարկման բանկի հայեցողությամբ: Կրեդիտ և վճարային քարտերի սակագներին և պայմանների մանրամասներին ծանոթանալու համար տես «Քարտային ծառայությունների տրամադրման պայմաններ» բաժինը:

3.1 Ինչպես գումար կանխիկացնել բանկոմատի օգնությամբ1

  • Տեղադրեք քարտը
  • Մուտքագրեք Ձեր Անձնական Ծածկագիրը (ԱԾ)
  • Հետևեք բանկոմատի էկրանին հայտնվող հրահանգներին2 և ընտրեք գումարի չափը1

3.2 Գանձումներ

Կրեդիտ և վճարային քարտերով Բանկի բանկոմատներում կանխիկացում կատարելու դեպքում, կախված քարտի տեսակից, կան որոշակի գանձումներ` որոնց մանրամասն ծանոթանալու համար տե'ս «Քարտային ծառայությունների սակագներ և այլ պայմաններ» բաժինը:

3.3 Կանխիկ գումարի դուրսբերման օրական սահմանաչափ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ Կրեդիտ և վճարային քարտերով կանխիկ գումարի դուրսբերման օրական սահմանաչափը կախված քարտի տեսակից կարող է տարբեր լինել: Մանրամասների համար տե'ս «Քարտային ծառայությունների սակագներ և այլ պայմաններ» բաժինը:

4. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ բանկոմատային և վճարային/կրեդիտ քարտերը Հայաստանից դուրս և այլ բանկերի բանկոմատներում

Երկրից մեկնելուց առաջ խորհրդակցեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ հաճախորդների սպասարկման բաժնի ներկայացուցիչների հետ և կարդացեք սույն ամփոփագիրը:
Բանկոմատային քարտից օգտվելուց առաջ համոզվեք, որ բանկոմատի վրա պատկերված է Plus նշանը:

Plus logo

Վճարային/կրեդիտ քարտերից օգտվելիս համոզվեք, որ բանկոմատի վրա առկա է ԱրՔա նշանը Բանկի ԱրՔա քարտի դեպքում և MasterCard նշանը ՄաստերՔարտ կրեդիտ քարտերի դեպքում:

ARCA Mastercard

4.1 Գանձումներ

Եթե Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ բանկոմատային քարտ ունեցողները օգտագործում են իրենց քարտը Հայաստանում տեղակայված ոչ Էյչ-Էս-Բի-Սի կամ արտերկրում VISA/Plus միջազգային ցանցի մեջ աշխատող բանկոմատներից գումար կանխիկացնելու համար, յուրաքանչյուր կանխիկացման գործարքի համար կգանձվի ՀՀ 2,000 դրամ, անկախ գործարքի չափից: Նշված գանձումը չի գործում STATUS ծառայությունից օգտվող հաճախորդների համար Էյչ-Էս-ԲիՍի Խմբի բանկոմատների ցանցից կանխիկացում կատարելիս:
Վճարային և կրեդիտ քարտերով կանխիկացում կատարելիս գանձումները նույնն են և' Հայաստանի այլ բանկերի, և' արտերկրի բանկոմատների դեպքում: Գանձումների այլ մանրամասների համար տե'ս «Քարտային ծառայությունների սակագներ և այլ պայմաններ» բաժինը:

4.2 Բանկոմատի լեզուն

Բանկոմատների էկրաններին հայտնվող հրահանգները հիմնականում լինում են քարտը թողարկող երկրի լեզվով: Մնացած դեպքերում հրահանգները լինում են կամ անգլերեն, կամ տվյալ երկրի պաշտոնական լեզվով, երբեմն լեզուն փոխելու տարբերակ է տրվում:

4.3 Կանխիկացում

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի բանկոմատներով գործարքներ կատարելիս ելքագրվող հաշվեհամարը սովորաբար հայտնվում է էկրանին: VISA/Plus միջազգային ցանցի մեջ աշխատող որոշ բանկոմատներ չեն տալիս հաշվի ընտրության հնարավորություն, և հնարավորություն է տրվում գործարքներ կատարել միայն քարտի վրա նշված հիմնական հաշվով:
Երկրից մեկնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ այդ հիմնական հաշվի վրա առկա են բավարար միջոցներ:

  • Քարտը արտասահմանում օգտագործելու դեպքում, կանխիկի դուրսբերման օրական սահմանաչափը համապատասխան քարտի ՀՀ դրամով սահմանաչափի համարժեքն է տվյալ երկրի արժույթով:
  • Կանխիկ գումարը Ձեզ կտրամադրվի տվյալ երկրի արժույթով և կելքագրվի Ձեր բանկային հաշվից` տվյալ օրվա Բանկի համապատասխան փոխարժեքով: Հաշվի առնելով այն փաստը, որ տարբեր երկրներում գործող բանկոմատների կանխիկի դուրսբերման սահմանաչափերը կարող են տարբեր լինել` պահանջվող գումարը ստանալու համար անհրաժեշտ կլինի կատարել մի քանի ելքագրում:
  • Գումարային որոշակի տարբերություն կարող է առաջանալ նաև փոխարժեքի հետ կապված:

4.4 Հաշվի մնացորդ

  • Բանկոմատային քարտի միջոցով Ձեր հաշիվ(ներ)ի մնացորդի հարցում կատարելիս բանկոմատի էկրանին կհայտնվի Ձեր հաշվի մնացորդը կամ հասանելի մնացորդը: Երբեմն երկու տարբերակներն էլ կարող են հայտնվել:
  • Կախված բանկոմատից` էկրանի վրա գումարի արժույթը կարող է երևալ կամ Ձեր հաշվեհամարում եղած արժույթով, կամ էլ այն երկրի արժույթով, որտեղ գտնվում եք:
  • Վճարային և կրեդիտ քարտերի դեպքում հաշվի մնացորդի հարցում հնարավոր է կատարել Հայաստանում ԱրՔա համակարգում սպասարկվող բանկոմատների միջոցով, իսկ արտերկրում Master/Maestro/Cirrus համակարգի միջոցով:

Նշում: Արտերկրում քարտի մնացորդի հարցման դեպքում կիրառվում է գանձում 0.25 ԱՄՆ դոլարի չափով, որը հաճախորդի հաշվից գանձվում է ՄաստերՔարտի նույն օրվա արտարժույթի փոխարժեքով:

5. Բանկոմատի կողմից կլանված քարտեր

Եթե բանկոմատի էկրանին հայտնվում է «ՁԵՐ ՔԱՐՏԸ ԿԼԱՆՎԵԼ է» նշումը, անհանգստանալու կարիք չկա, քանզի դա արվում է ելնելով անվտանգության նկատառումներից, կամ քարտի և/կամ բանկոմատի սխալ օգտագործման հետևանքով: Դուք կարող եք ստանալ Ձեր քարտը Բանկի մասնաճյուղերից հետևյալ կերպ.

  • եթե Ձեր քարտը կլանվել է մասնաճյուղերից դուրս (ոչ Բանկի տարածքում) տեղակայված մեր բանկոմատներից որևէ մեկի կողմից, Բանկի ներկայացուցիչը զանգահարում և ճշտում է այն մասնաճյուղի անունը, որից Ձեզ հարմար է քարտը ստանալ: Դուք կարող եք քարտը ստանալ հաջորդ աշխատանքային օրը ժամը 12:00-ից հետո,
  • եթե Ձեր քարտը կլանվել է մասնաճյուղերում տեղակայված բանկոմատների կողմից, քարտը կարող եք ստանալ հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ից հետո այն նույն մասնաճյուղում, որտեղ կլանվել է քարտը:

Նշում: Կախված քարտի տեսակից և կարգավիճակից կլանված քարտերը կարող են ոչնչացվել Բանկի հայեցողությամբ:

6. Գործարքի մերժման պատճառները

Գործարքի մերժման դեպքում, բանկոմատի կողմից տրվող անդորրագրի վրա նշվում է գործարքի մերժման կոդը:
Հաճախակի հանդիպող կլանման/մերժման պատճառները ներկայացված են ստորև.

2001 Անվավեր ԱԾ (երրորդ փորձից հետո քարտը կկլանվի)
2004 Խնդրահարույց քարտ (քարտը կլանվել է, կապվեք Բանկի հետ)
2003 Ժամկետանց կրեդիտ քարտ
2005 Ժամկետանց կրեդիտ քարտ
2006 Գործարքը չեղյալ է հայտարարվել հաճախորդի կողմից
3033 Տվյալ քարտի համար չթույլատրվող գործարք
3109 Գործարքը մերժված է արտաքին ցանցի կողմից (փորձել ավելի ուշ)
3002 Հաշվեհամարը գոյություն չունի (կապվեք Բանկի հետ)
3005 Հաճախորդը սպառել է իր կանխիկ գումարի դուրսբերման օրական սահմանաչափը
3007 Հաշվի ոչ բավարար մնացորդ
3116 Արտաքին ցանցը չի աշխատում (փորձել ավելի ուշ)

7. Ինչպես ապահովել Անձնական Ծածկագրի (ԱԾ) և քարտի անվտանգությունը

7.1 Անձնական Ծածկագիր (ԱԾ)

  • Մի հայտնեք Ձեր ԱԾ-ն ոչ մեկին, նույնիսկ Բանկի աշխատակիցներին,
  • Մուտքագրեք Ձեր ԱԾ-ն այնպես, որ ուրիշներին տեսանելի չլինի,
  • Եթե կարծում եք, որ Ձեր ԱԾ-ն հայտնի է դարձել որևէ մեկին, անմիջապես հայտնեք այդ մասին Բանկին,
  • Առաջին անգամ քարտը օգտագործելուց հետո փոխեք Բանկի կողմից Ձեզ տրամադրած ԱԾ-ն: Այդ գործողությունը հեշտությամբ կարող եք իրականացնել հենց բանկոմատի միջոցով:
  • Ձեր ԱԾ-ն որոշելիս, մի օգտագործեք այնպիսի թվեր, որոնք կարելի է հեշտությամբ որոշել, օրինակ` ծննդյան օրը կամ հեռախոսի համարը:

Զգուշացում. Հնարավոր զեղծարարություններից խուսափելու նպատակով համոզվեք, որ այն ծածկագիրը, որը Դուք ընտրել եք Ձեր բանկոմատային քարտի համար, տարբերվում է այլ քարտերի կամ այլ ծառայությունների համար օգտագործվող Ձեր ծածկագրերից:

7.2 Քարտի անվտանգությունը

  • Վնասվելուց խուսափելու համար քարտը պահեք ապահով տեղում
  • Հիշեք Ձեր ԱԾ-ն և մի գրեք այն դրամապանակում պահվող որևէ թղթի կամ հենց քարտի վրա
  • Անմիջապես տեղյակ պահեք Բանկին, եթե Ձեր քարտը կորել է կամ եթե այն գողացել են
  • Զեղծարարություններից խուսափելու նպատակով, պահեք բանկոմատի միջոցով կատարված գործարքի անդորրագրերը այնքան ժամանակ, մինչև դրանք կհամեմատեք հաշվի ամսական քաղվածքների գրառումների հետ:

8. Հաճախակի տրվող հարցեր

Ի՞նչ պետք է անել քարտը կորցնելու դեպքում կամ եթե այն գողացել են:

Պետք է անմիջապես Բանկին տեղյակ պահել քարտի կորստյան մասին, որն էլ Ձեզ տեղյակ կպահի Ձեր հետագա քայլերի մասին:

Խնդրում ենք զանգահարել մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով: Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա:

Ի՞նչ պետք է անել, եթե գործարքը չի կատարվել կամ կանխիկը չի տրամադրվել:

Դուք պետք է կապ հաստատեք Ձեր ֆինանսական հաստատության հետ և հետևեք համապատասխան հրահանգներին:

Ես չգիտեմ իմ գաղտնաբառը կամ ծածկագիրը, ինչպե՞ս կարող եմ ստանալ այդ տեղեկությունները:

ԱԾ-ի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար դիմեք Բանկին, որտեղ Ձեզ կօգնեն վերականգնել կամ վերաթողարկել այն:

Որքա՞ն գումար է գանձվում բանկոմատից կանխիկ գումար ելքագրելու համար:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կողմից թողարկվող բանկոմատային քարտերի կանխիկի դուրսբերման գործարքի դիմաց գանձումների համար տե'ս սույն բաժնի 2-րդ գլխի «Գանձումներ» 2.3 ենթակետը, իսկ կրեդիտ և վճարային քարտերի դեպքում տե'ս սույն ամփոփագրի 3-րդ գլխի 3.2 ենթակետը:

Ինչպե՞ս կարելի է գտնել մոտակա բանկոմատի գտնվելու վայրը:

  • Տե՛ս սույն ամփոփագրի մաս հանդիսացող Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի բանկոմատների գտնվելու վայրի մասին քարտեզ ներդիրը:
  • Այցելեք www.maps.google.com և փնտրեք HSBC ATM Yerevan
  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ բանկոմատային քարտերը աշխատում են VISA/Plus ցանցում, ուստի արտասահմանում գտնվելիս, ամենամոտ տեղակայված VISA/Plus բանկոմատների տեղակայման վայրերը կարող եք գտնել հետևյալ ինտերնետային հասցեով` www.visa.via.infonow.net/locator/global/
  • ՄաստերՔարտի դեպքում բանկոմատների տեղակայման վայրերը կարող եք գտնել հետևյալ ինտերներտային հասցեով` www.mastercard.us/tools-and-tips/atm-hunter.html

9. Բանկոմատից օգտվելու հետ կապված խորհուրդներ

  • Նախքան բանկոմատի միջոցով գործարք կատարելը, ուշադիր նայեք Ձեր շուրջը: Եթե բանկոմատը վատ է լուսավորված կամ գտնվում է ոչ այնքան տեսանելի վայրում, գտեք մեկ այլ բանկոմատ:
  • Հատկապես գիշերվա ժամերին աշխատեք միայնակ չօգտվել բանկոմատից:
  • Գործարքը կատարելուց առաջ նախօրոք պատրաստեք Ձեր քարտը:
  • Բանկոմատից օգտվելիս կանգնեք այնպես, որպեսզի Ձեր կողքին գտնվող մարդիկ չկարողանան տեսնել Ձեր ԱԾ-ն կամ գործարքի գումարը:
  • Անմիջապես պահեք կանխիկ գումարը, քարտը և անդորրագիրը: Ցանկալի չէ հաշվել կանխիկ գումարը տեղում: Մշտապես պահեք անդորրագիրը:
  • Եթե նկատում եք կասկածելի որևէ մարդ, դադարեցրեք գործարքը և անմիջապես հեռացեք բանկոմատի մոտից: Եթե գործարքը կատարելուց հետո որևէ մեկը հետևում է Ձեզ, աշխատեք գնալ մարդաշատ, լավ լուսավորված վայր և զանգահարեք ոստիկանություն:
  • Եթե օգտվում եք որևէ շինության ներսում տեղակայված բանկոմատից, որը պահանջում է դուռը բացել Ձեր իսկ քարտով, թույլ մի տվեք, որ Ձեր ետևից նշված շինություն մտնեն անծանոթ մարդիկ:
  • Եթե օգտվում եք այնպիսի բանկոմատից, որին կարող եք մոտենալ մեքենայով և կատարել գործարքը դուրս չգալով մեքենայից, համոզվեք, որ մեքենայի բոլոր դռները փակ են և մյուս պատուհանների ապակիները իջեցված չեն:
  • Եթե դուրս եք գալիս մեքենայից բանկոմատից օգտվելու համար, երբեք մի թողեք շարժիչը միացրած և անպայման փակեք դռները:
  • Չնայած որ բանկոմատների մեծ մասը գործում են շուրջօրյա, որոշ բանկոմատներ կարող են աշխատել միայն աշխատանքային ժամերի ընթացքում: Ապահովության համար նախօրոք պլանավորեք, թե երբ և ինչքան գումար եք հանելու Ձեր հաշվից:

* Արտարժութային հաշվից գանձման դեպքում փոխանակումը իրականացվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:
1 Կանխիկի դուրսբերման օրական սահմանաչափերի համար տես.

Կանխիկ գումարը կտրվի ՀՀ դրամով և կելքագրվի Ձեր բանկային հաշվից Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով, եթե հաշիվը արտարժութային է:
2 Բանկոմատների էկրաններին հայտնվող հրահանգները հիմնականում հայերեն լեզվով են, որը ցանկության դեպքում հեշտությամբ կարելի է փոխել անգլերենի հենց բանկոմատի օգնությամբ:
3 Հաշվի իրական մնացորդը կազմում է «հաշվի մնացորդ»:
4 «Հասանելի մնացորդը» դա հաշվի իրական մնացորդն է` հանած քլիրինգ չանցած ցանկացած չեկեր, գումարած բանկի կողմից Ձեզ տրամադրված ցանկացած օվերդրաֆտների, վարկային գծերի գումարները:

Թարմացվել է` 29/05/2018 20:00