Հետադարձ կապ

Հետադարձ կապ

Հաճախորդի իրավունքներ

Հայտարարություն

Հարգելի Հաճախորդ,

Հայտնում ենք, որ Դուք իրավունք ունեք ստանալու հետևյալ տեղեկությունները Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի վերաբերյալ.

1) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները, մասնավորապես՝

  1. բանկի վերջին տարեկան և վերջին եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև տարեկան հաշվետվության վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը,
  2. տարեկան ընդհանուր ժողովի գումարման հայտարարության պատճենը,
  3. շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճեները, ինչպես նաև շահութաբաժնային քաղաքականության պատճենը,
  4. բանկում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն,
  5. բանկի խորհրդի և գործադիր մարմնի անդամների վերաբերյալ տեղեկատվություն,
  6. բանկի պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճեները:

2) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերի պատճեները:

Նշված տեղեկատվության և փաստաթղթերի պատճեների ստացման համար կարող եք դիմել Հաճախորդների սպասարկման բաժին:

Տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճեները Ձեզ կտրամադրվի դիմելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերի պատճեների տրամադրման դեպքում Ձեզանից կգանձվի 50 ՀՀ դրամ վճար յուրաքանչյուր էջի համար:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկատվության/փաստաթղթերի տրամադրման դիմում (PDF, 25KB)

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ -ի կողմից հաճախորդների բողոքների քննության ընթացակարգ (PDF, 77KB)

Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր (Հավելված 1) (PDF, 216KB)

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ -ի դեմ հաճախորդի կողմից ներկայացված բողոքի քննության գործընթաց (Հավելված 2) (PDF, 123KB)

Բողոքի ներկայացման հայտի ձև (Հավելված 3) (PDF, 270KB)

Հարգելի հաճախորդ

Մենք մշտապես ձգտում ենք Ձեզ բարձրակարգ և որակյալ սպասարկում տրամադրել: Իսկ սխալների դեպքում, արագ հայտնաբերել դրանք և ուղղել: Ցանկացած տիպի բողոք/պահանջ ունենալու դեպքում, խնդրում ենք դիմել մեր որևէ մասնաճյուղ,
+374 (60) 655 000 հեռախոսահամարով, կամ hsbc.armenia@hsbc.com էլ. փոստի հասցեով:

Թարմացվել է` 16/02/2016 15:00