Կանխիկի մուտքագրման բանկոմատ

Կանխիկի մուտքագրման բանկոմատ

Նոր ծառայություն՝ կանխիկի մուտքագրում բանկոմատով

Ձեր գումարն ակնթարթորեն Ձեր հաշվին

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, մշտապես ձգտելով իր հաճախորդներին տրամադրել բարձրակարգ սպասարկում, ներկայացնում է նոր ծառայություն ՝ բազմաֆունկցիոնալ բանկոմատ: Նոր բանկոմատը հնարավորություն է տալիս Բանկի հաճախորդներին ի հավելումն Էյչ-Էս-Բի-Սի բանկոմատների միջոցով իրականացվող հնարավոր այլ գործարքների գումարներ մուտքագրել բանկային հաշիվներին:

  • Կանխիկի ակնթարթային մուտքագրում Ձեր հաշվին
  • Հարմարավետ և պարզ օգտագործում
  • Մինչև 80 թղթադրամի մուտքագրման հնարավորություն յուրաքանչյուր գործարքի համար

Խուսափե՛ք հերթերից և խնայեք Ձեր ժամանակը

Կանխիկի մուտքագրման ծառայությունը հարմարավետ է և դյուրին օգտագործման համար: Պարզապես հետևեք նշված քայլերին:

Կանխիկի մուտքագրման բանկոմատ

Բանկոմատը տեղակայված է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակում ՝ ք.Երևան, Տերյան 66 հասցեում:

Նշումներ

  • Բանկոմատն ընդունում է 1,000 ՀՀ դրամ, 5,000 ՀՀ դրամ, 10,000 ՀՀ դրամ, 20,000 ՀՀ դրամ և 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքներով թղթադրամները*
  • Մեկ օրվա ընթացքում Դուք կարող եք մուտքագրել մինչև 1միլիոն ՀՀ դրամ Ձեր բանկոմատային քարտին կցված յուրաքանչյուր հաշվին
  • Դուք կարող եք կատարել ՀՀ դրամի մուտքագրում Ձեր բանկոմատային քարտին կցված արտարժութային հաշիվներին: Գումարը կմուտքագրվի Ձեր արտարժութային հաշվին Բանկի տվյալ օրվա փոխարժեքով

Ունեք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

* 1999 և 2012 թվականներին թողարկված 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամները, ինչպես նաև 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամները չեն ընդունվում բանկոմատի կողմից: Այդ թղթադրամները կարող եք մուտքագրել Ձեր հաշվին Բանկի ցանկացած մասնաճյուղում:

Թարմացվել է` 11/02/2014 15:00