Վարկերի և կրեդիտ քարտերի մարման օրերի փոփոխություն տոների կապակցությամբ

Վարկերի և կրեդիտ քարտերի մարման օրերի փոփոխություն տոների կապակցությամբ

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ամանորյա տոներին` ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ իրականացվել է վարկերի, օվերդրաֆտի, ինչպես նաև կրեդիտ քարտերի վճարման օրերի փոփոխություն:

Վարկերի/օվերդրաֆտի վճարման օրերի փոփոխություն

Ամանորյա տոներին` ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ, 2016թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2017թ. հունվարի 8-ը ժամանակահատվածում ընկած վարկերի/օվերդրաֆտի մայր գումարի և հաշվարկված տոկոսագումարի վճարման օրերը տեղափոխվել են 2017թ. հունվարի 9-ին:

Խնդրում ենք 2017թ. հունվարի 9-ի դրությամբ ապահովել համապատասխան միջոցների առկայությունը Ձեր բանկային հաշիվներին` այդ թվում վճարվելիք տոկոսագումարները, որոնք հնարավոր է սովորականից բարձր լինեն վճարման օրվա փոփոխության հետ կապված:

Կրեդիտ քարտերի վճարման օրերի փոփոխություն

Ամանորյա տոներին` ոչ աշխատանքային օրերի կապակցությամբ, 2016թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2017թ. հունվարի 8-ը ժամանակահատվածում ընկած Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի (այսուհետ՝ Բանկ) կրեդիտ քարտերի վճարման օրերը տեղափոխվել են 2017թ. հունվարի 9-ին:

Խնդրում ենք 2017թ. հունվարի 9-ի դրությամբ ապահովել համապատասխան միջոցների առկայությունը Ձեր բանկային հաշիվներին՝ Բանկի կողմից ավտոմատ գանձման համար:

Դուք կարող եք նաև ինքնուրույն կատարել վերոնշյալ վճարումը 2016թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2017թ. հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում՝ գումարն անմիջապես փոխանցելով կամ մուտքագրելով կրեդիտ քարտին:1

Եթե քաղվածքում նշված վճարման ենթակա նվազագույն գումարը վճարվի մինչև 2017թ. հունվարի 8-ը, ապա ավտոմատ գանձումն այլևս չի իրականացվի

Տեղեկացնում եք նաև, որ 2016թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2017թ. հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով կատարված գործարքների համար կկիրառվի Բանկի կողմից 2016թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ սահմանված արտարժույթի փոխարժեքը: ԱՄՆ դոլարից բացի այլ արժույթով գործարքների դեպքում համապատասխան արժույթը կփոխանակվի ԱՄՆ դոլարի՝ MasterCard International, Inc ընկերության կողմից սահմանված գործարքի օրվա փոխարժեքով, իսկ ԱՄՆ դոլարը կփոխանակվի ՀՀ դրամի՝ Բանկի կողմից 2016թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ սահմանված փոխարժեքով:

1Կիրառելի չէ Բանկոմատի միջոցով կատարված վճարման դեպքում:

Բանկի աշխատանքային ժամանակացույցն ամանորյա տոների ընթացքում


Հարցերի դեպքում այցելեք մեր ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք մեր Հեռախոսային կենտրոն՝ +374 60 655 000 հեռախոսահամարով:

Հարգանքով՝
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ



Թարմացվել է` 29/12/2016 15:00