Սակագներ

Առևտրի ֆինանասավորման ծառայությունների սակագներ

Ներկայիս աշխարհում, երբ կյանքի ռիթմը և մանրուքների հանդեպ ուշադրությունը չափազանց կարևոր են, Ձեզ անհրաժեշտ է ունենալ գործընկեր, որը հեշտությամբ կկարողանա համատեղել սպասարկման բարձր որակն ու համաշխարհային փորձը:

Trade tariffs

Էյչ-Էս-Բի-Սի-ի առևտրի ֆինանսավորման բաժինը գիտակցում է, որ հաջողակ լինելու համար Ձեր բիզնեսի ռազմավարությունը պետք է արդյունավետ արձագանքի արագ փոփոխվող տնտեսության պահանջներին: Ահա թե ինչու մենք առաջարկում ենք ակնկալվող ցանկացած փոփոխություններին համապատասխան լուծումներ: Ինտեգրացիայի և գլոբալիզացիայի այսօրվա աշխարհում նորարարություններն ավելի քան անհրաժեշտ են:

Ներմուծում

Փաստաթղթային ակրեդիտիվ (ՓԱ)

Թողարկման վճար 1. Մինչև 91 օր ժամկետով ՓԱ-ի դեպքում-թողարկվող ՓԱ-ի գումարի 0.5%-ի չափով, նվազագույնը` 30 000 ՀՀ դրամ
2. 91 և ավելի օր ժամկետով ՓԱ-ի դեպքում - մինչև 91 օրը՝ թողարկվող ՓԱ-ի գումարի 0.5%-ի չափով, 91-րդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր օրվա համար թողարկվող ՓԱ-ի գումարի 0.005%-ի չափով, նվազագույնը` 30 000 ՀՀ դրամ:
Թողարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր ՓԱ-ի թողարկման պահին` միանվագ և ՓԱ-ի դադարեցման կամ վաղաժամկետ մարման դեպքում վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:
Հետաձգված վճարմամբ մուրհակի թողարկման վճար
  • Տարեկան 4% հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար, նվազագույնը` 30 000 ՀՀ դրամ, որը գանձվում է Բանկի կողմից ՓԱ-ի ներքո պահանջվող փաստաթղթերը ստանալու և Հաճախորդին այդ մասին ծանուցելուց հետո
  • Դրամական միջոցների գրավով ապահովված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) դեպքում՝ տարեկան 1% - հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարի նկատմամբ և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար, նվազագույնը` 15 000 ՀՀ դրամ որը գանձվում է Բանկի կողմից ՓԱ-ի ներքո պահանջվող փաստաթղթերը ստանալու և Հաճախորդին այդ մասին ծանուցելուց հետո
Հետաձգված վճարմամբ մուրհակի թողարկման վճարը մուրհակի մասնակի կամ ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:
Հաստատող/Զեղչող բանկի վճարներ ՓԱ-ի հաստատման, փաստաթղթերի ստուգման, մուրհակի հետաձգված վճարման և զեղչման կապակցությամբ: Հաստատող/Զեղչող բանկի կողմից կիրառվող բոլոր վճարները և ծախսերը, որոնք յուրաքանչյուր դեպքում Բանկի կողմից ծանուցվում են Հաճախորդին և գանձվում են:
Փոփոխության վճար
  • 25,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր փոփոխության թողարկման դեպքում
  • Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների համար լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված համապատասխան Թողարկման վճար
  • Ապահովման միջոցի փոփոխության դեպքում թողարկման վճարը համապատասխանաբար վերանայվում է ըստ գործող սակագների
  • ՓԱ-ի դադարեցումը համարվում է փոփոխություն
Վճարման/փոխանցման միջնորդավճար Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների:
Անհամապատասխանություններ պարունակող փաստաթղթերի վճար Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն(ներ) պարունակող յուրաքանչյուր փաթեթի համար Բանկը կգանձի թողարկած ՓԱ-ի դիմաց վճար՝ գործարքի արժույթին համապատասխան արժույթով, 125 պայմանական միավորի չափով` համարժեք ՀՀ դրամով:
Վճարում է արտահանողը` շահառուն:
Ուշացման վճար 0.1%՝ հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից յուրաքանչյուր ամսվա համար և համամասնորեն հաշվարկված դրա մի մասի համար, նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ, եթե անհամապատասխանությունների ծանուցման ամսաթվից 5 աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդի վճարման/մերժման հրահանգները չեն ստացվել Բանկի կողմից:
Փաստաթղթերի ստուգում Անվճար

Պահուստային ակրեդիտիվ (ՊԱ)

Թողարկման վճար
  • 1.5% տարեկան` հաշվարկված ՊԱ-ի գումարի նկատմամբ և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար` դրամական միջոցների գրավով ապահովված ՊԱ-ի համար, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ, որը ենթակա է գանձման թողարկման պահին` միանվագ
  • 4% տարեկան` հաշվարկված ՊԱ-ի գումարից և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար` այլ գրավով ապահովված ՊԱ-ի համար, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ, որը ենթակա է գանձման թողարկման պահին` միանվագ
ՊԱ-ի հաստատման դեպքում լրացուցիչ գանձվում են նաև հաստատող բանկի ծախսերը:
ՊԱ-ի թողարկման վճարը վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:
Փոփոխության վճար
  • 25,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր փոփոխության թողարկման դեպքում
  • Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների համար լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված թողարկման վճար
  • Ապահովման միջոցի փոփոխության դեպքում թողարկման վճարը համապատասխանաբար վերանայվում է ըստ գործող սակագների
  • ՊԱ-ի դադարեցումը համարվում է փոփոխություն
Հաստատող բանկի վճարներ ՊԱ-ի հաստատման կապակցությամբ Հաստատող բանկի կողմից կիրառվող բոլոր վճարները և ծախսերը, որոնք յուրաքանչյուր դեպքում Բանկի կողմից ծանուցվում են Հաճախորդին և գանձվում են:
Վճարում պահանջի դիմաց` Հաճախորդի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում 0.3% պահանջվող գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ
Վճարման/փոխանցման միջնորդավճար Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների
Հաստատման վճար Բանկի կողմից շահառուի օգտին ստացված ՊԱ-ի հաստատման վճար, որը յուրաքանչյուր անգամ սահմանվում է Բանկի կողմից հաշվի առնելով ՊԱ-ի թողարկող բանկի և երկրի ռիսկը, և ծանուցվում է շահառուին

Փաստաթղթային ինկասո

Ծանուցման վճար 0.2% հաշվարկված ինկասոյի գումարից, նվազագույնը` 15,000 ՀՀ դրամ, գանձվում է ծանուցման դեպքում` միանվագ:
Փոփոխության վճար 15,000 ՀՀ դրամ
Վճարման/փոխանցման միջնորդավճար Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների

1 Կախված թողարկող բանկի և երկրի ռիսկերից

Արտահանում

Փաստաթղթային ակրեդիտիվ (ՓԱ)

Ծանուցման վճար 25,000 ՀՀ դրամ
Փոփոխության ծանուցման վճար 25,000 ՀՀ դրամ
Ներկայացման վճար 0.2% մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից, նվազագույնը` 25,000 ՀՀ դրամ
Ստացված գումարների մուտքագրում հաշվին Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների
Փաստաթղթերի ստուգման վճար 10 000 ՀՀ դրամ ներկայացված փաստաթղթերի համար, իսկ անհամապատասխանություններ պարունակող փաստաթղթերի փաթեթի դեպքում գանձվում է փաթեթի յուրաքանչյուր ստուգման համար1
Փաստաթղթերի դիմաց ֆինանսավորում
  • 0.25% մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից, նվազագույնը` 25,000 ՀՀ դրամ և համաձայնեցված պայմանագրային տարեկան տոկոսադրույքի կիրառում` մինչև 1 տարի ժամկետով
  • Ներկայացման վճար չի կիրառվում փաստաթղթերի դիմաց ֆինանսավորում տրամադրելու դեպքում
ՓԱ-ի Հաստատում Պայմանագրային2

ՓԱ-ի փոխանցում

ՓԱ-ի ամբողջությամբ փոխանցման վճար (առանց փաստաթղթերի փոխարինման) 0.5% հաշվարկված ՓԱ-ի գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ
ՓԱ-ի մասնակի փոխանցման վճար (փաստաթղթերի փոխարինումով կամ առանց փոխարինման) 0.5% հաշվարկված փոխանցվող ՓԱ-ի գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ
Փոխանցված ՓԱ-ի փոփոխության վճար
  • 25 000 ՀՀ դրամ
  • ՓԱ-ի ավելացված գումարից լրացուցիչ կգանձվի 0.5% փոխանցման միջնորդավճար
Փաստաթղթերի ստուգման վճար 10 000 ՀՀ դրամ ներկայացված փաստաթղթերի համար, իսկ անհամապատասխանություններ պարունակող փաստաթղթերի փաթեթի դեպքում գանձվում է փաթեթի յուրաքանչյուր ստուգման համար 1
Ներկայացման վճար 0.2% հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից, նվազագույնը` 25,000 ՀՀ դրամ
Ստացված գումարների մուտքագրում հաշվին Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների
Վճարման միջնորդավճար Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների

Փաստաթղթային ինկասո

Թողարկման վճար 0.2% հաշվարկված ինկասոյի գումարից, նվազագույնը` 15 000 ՀՀ դրամ
Փոփոխության վճար 15,000 ՀՀ դրամ
Ստացված գումարների մուտքագրում հաշվին Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների
Մուրհակի զեղչում Ըստ պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքի` առավելագույնը 1 տարի ժամկետով, ինչպես նաև կիրառվում է Բանկի տվյալ ծառայության միանգամյա վճարը` 25 000 ՀՀ դրամ գումարի չափով

1 Փաստաթղթերը ստուգվում են միայն հաճախորդի գրավոր պահանջի և բանկի համաձայնության պարագայում
2 Կախված թողարկող բանկի և երկրի ռիսկերից

Բանկային երաշխիք (ԲԵ)

ՀՀ տարածքում գործող Շահառուների օգտին թողարկվող բանկային երաշխիքներ

Թողարկման վճար
  • 2.5% տարեկան` հաշվարկված ԲԵ-ի գումարից մինչև 181 օր ժամկետով ԲԵ-ի համար, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ
  • 181 օր և ավել ժամկետով ԲԵ-ի համար` պայմանագրային
Թողարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր ԲԵ-ի թողարկման պահին և ԲԵ-ի դադարեցման կամ վաղաժամկետ մարման դեպքում վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:
Փոփոխության վճար
  • 25 000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր փոփոխության թողարկման համար
  • Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների համար լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված համապատասխան Թողարկման վճարը
  • Երաշխիքի դադարեցումը համարվում է փոփոխություն
Վճարում պահանջի դիմաց`Հաճախորդի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում 0.3% պահանջվող գումարից, նվազագույնը` 30 000 ՀՀ դրամ
Վճարման/փոխանցման միջնորդավճար Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների

ՀՀ տարածքից դուրս գործող Շահառուների օգտին թողարկվող բանկային երաշխիքներ

Թողարկման վճար
  • 1.5% տարեկան` հաշվարկված ԲԵ-ի գումարից, և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար, դրամական միջոցների գրավով ապահովված ԲԵ-ի դեպքում, նվազագույնը` 10 000 ՀՀ դրամ
  • 4% տարեկան` հաշվարկված ԲԵ-ի գումարից, և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար,այլ գրավով ապահովված ԲԵ-ի դեպքում, նվազագույնը` 30 000 ՀՀ դրամ
  • Բանկային երաշխիքով ապահովված ԲԵ-ի (հանդիպակաց ԲԵ) դեպքում` պայմանագրային1
Թողարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր ԲԵ-ի թողարկման պահին և ԲԵ-ի դադարեցման կամ վաղաժամկետ մարման դեպքում վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:
Փոփոխության վճար
  • 25 000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր փոփոխության թողարկման համար
  • Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների դիմաց լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված համապատասխան Թողարկման վճարը
  • Ապահովման միջոցի փոփոխության դեպքում թողարկման վճարը համապատասխանաբար վերանայվում է ըստ գործող սակագների
  • Երաշխիքի դադարեցումը համարվում է փոփոխություն
Վճարում պահանջի դիմաց`Հաճախորդի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում 0.3% պահանջվող գումարից, նվազագույնը` 30 000 ՀՀ դրամ
Վճարման/փոխանցման միջնորդավճար Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների

Այլ բանկերի կողմից թողարկած բանկային երաշխիքներ

Ծանուցման վճար 30,000 ՀՀ դրամ
Փոփոխության ծանուցման վճար 15,000 ՀՀ դրամ
Վճարման պահանջի կատարման վճար 15,000 ՀՀ դրամ

1 Կախված թողարկող բանկի և երկրի ռիսկերից

Այլ Սակագներ

  • Նախկինում տրամադրված/արխիվացված փաստաթղթերի/նյութերի պատճենների տրամադրում` 3 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար1
  • Ստացված հաղորդագրությունների իսկության հավաստում և ծանուցում` 25 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հաղորդագրության համար
  • Հաղորդագրությունների ուղարկման վճարը (յուրաքանչյուրը` 3 000 ՀՀ դրամ), փոստային ծառայության ծախսերը (համաձայն հաշիվ-ապրանքագրի), թղթակից բանկերի միջնորդավճարները և չնախատեսված այլ ծախսերը, եթե այդպիսիք կան, լրացուցիչ կգանձվեն հաճախորդի հաշիվներից` հետագայում ծանուցելով
  • Բանկային երաշխիքների, Փաստաթղթային ակրեդիտիվների և Պահուստային ակրեդիտիվների թողարկման համար լրացուցիչ գանձվում է 10 000 ՀՀ դրամ ծառայության մատուցման միանգամյա վճար
  • Բանկի` առևտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր վճարներն ամբողջությամբ գանձվում են ծառայությունների տրամադրումից առաջ` ՀՀ դրամով, եթե վճարվում են Բանկին

1 Ներառյալ ԱԱՀ

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկի մասնագետներին
(055) 00 11 84
(060) 655 000

Երկ – Ուրբ (9:00 - 18:00)

Թարմացվել է` 22/09/2015 15:00