Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվ

Ներմուծման Փաստաթղթային Ակրեդիտիվ

Թողարկելով Փաստաթղթային Ակրեդիտիվ՝ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը Ձեր փոխարեն պարտավորվում է վճարել Ձեր մատակարարին՝ նախապես համաձայնեցված փաստաթղթերի ներկայացման դիմաց:

Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվ

Ծառայության նկարագիր

Ներմուծման ՓԱ-ն Ձեր (գնորդի/ներմուծողի) բանկի կողմից մատակարարին (արտահանողին) տրված պարտավորությունն է` վճարել նախապես համաձայնեցված փաստաթղթերի փաթեթի ներկայացման դիմաց:

Ձեր կարիքները
  • Դուք չեք ցանկանում վճարում կատարել առանց հավաստիանալու, որ Ձեր մատակարարը առաքել է ապրանքները և ներկայացրել Ձեր կողմից նախապես համաձայնեցված փաստաթղթերը
  • Ձեր մատակարարը ցանկանում է վճարման երաշխիքներ ստանալ միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական հաստատության կողմից
  • Ձեր մատակարարը ցանկանում է վճարման երաշխիքներ ստանալ ապրանքների առաքումից առաջ
Առավելություններ

Միջազգային առևտրային գործարքների իրականացման ամենատարածված գործիքներից մեկը

Ներմուծման Փաստաթղթային Ակրեդիտիվը հանդիսանում է միջազգային առևտրային գործարքների իրականացման ամենատարածված գործիքներից մեկը և լայն կիրառում ունի բանկային համակարգում՝ ապահովելով գործարքի նվազ ռիսկայնություն թե ներմուծողին, թե արտահանողին: Ներմուծման Փաստաթղթային Ակրեդիտիվը արտահանողին տրամադրում է վճարման երաշխիք, իսկ ներմուծողին տալիս հնարավորություն վճարումն իրականացնել ապրանքների առաքումից հետո:

Փաստաթղթային Ակրեդիտիվը կարող է համապատասխանեցվել Ձեր բիզնեսի պահանջներին

Յուրաքանչյուր Ներմուծման Փաստաթղթային Ակրեդիտիվը կարող է համապատասխանեցվել Ձեր պահանջներին` կախված առաքման և ապահովագրության, ապրանքների որակական հատկանիշների ստուգման անհրաժեշտությունից:

Ապահովություն Ձեր մատակարարին

Քանի որ Ներմուծման Փաստաթղթային Ակրեդիտիվի կիրառմամբ առևտրային գործարքի վճարումը երաշխավորված է Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի կողմից, հետևաբար Դուք առավել վստահորեն կարող եք ներկայացնել Ձեր բիզնեսը պոտենցիալ գործընկերներին, ինչպես նաև արդյունավետ վարել Ձեր բանակցությունները և ստանալ ապրանքների դիմաց հետաձգված վճարման հնարավորություն:

Ձեր ներմուծման գործարքների կազմակերպումը առավել շահավետ պայմաններով

Ներմուծման Փաստաթղթային Ակրեդիտիվի կիրառմամբ Դուք կարող եք առավել շահավետ պայմաններով ֆինանսավորել Ձեր առևտրային գործարքները, մասնավորապես` հետաձգված վճարմամբ Ներմուծման Փաստաթղթային Ակրեդիտիվների, ինչպես նաև ներմուծման կարճաժամկետ վարկերի միջոցով:

Հնարավորություն ընդլայնելու Ձեր գործունեությունը անծանոթ շուկաներում - Սեղմեք բովանդակությունը տեսնելու համար

Ներմուծման Փաստաթղթային Ակրեդիտիվի ներքո վճարումը կիրականացվի միայն եթե Ձեր մատակարարը կկատարի Փաստաթղթային Ակրեդիտիվի բոլոր պայմաններն ու պահանջները: Հետևաբար` Փաստաթղթային Ակրեդիտիվը կարող է Ձեզ օգնել ընդլայնելու Ձեր գործունեությունը և նոր գործընկերների հետ գործարքներ կնքել անգամ անծանոթ շուկաներում:

Ճկուն ֆինանսավորվման հնարավորություններ Ձեր մատակարարին

Ներմուծման Փաստաթղթային Ակրեդիտիվի միջոցով արտահանողը հնարավորություն է ստանում արտոնյալ պայմաններով ֆինանսավորվելու իր իսկ բանկից՝ առանց լրացուցիչ գրավադրման կամ վարկային գծի անհրաժեշտության:


Փաստաթղթային Ակրեդիտիվը թողարկվում է Առևտրի Միջազգային Պալատի կողմից հրապարակված միջազգային կանոնակարգերի համաձայն:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկի մասնագետներին
(055) 00 11 84
(060) 655 000

Երկ – Ուրբ (9:00 - 18:00)

Թարմացվել է` 22/09/2015 15:00