Լուծումներ ներմուծողների

Օգտվեք մեր համաշխարհային ցանցից և բացահայտեք նոր հնարավորություններ Ձեր կազմակերպության համար

Միջազգային շուկաներից ապրանքների ձեռք բերումը կարող է մեծացնել Ձեր բիզնեսի հնարավորությունները, սակայն հետևանքները կարող են անկանխատեսելի լինել՝ հատկապես անծանոթ շուկաներում: Ներմուծողների համար Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի կողմից առաջարկվող ապրանքները և ծառայությունները Ձեզ հնարավորություն կտան օգտվելու ավելի թափանցիկ և կանխատեսելի գործիքներից:

Ներմուծման Փաստաթղթային Ակրեդիտիվ

Արագ միջազգային բեռնափոխադրումներ և Ձեր կազմակերպության ռիսկերի նվազեցում:

  • Ձեր մատակարարին վճարման լրացուցիչ երաշխիքներ տրամադրում
  • Ձեզ՝ նախքան վճարումը, համապատասխան և բարձրորակ ապրանք մատակարարելու համար հավաստիանալու օգնություն
  • Առևտրային գործարքի փաստաթղթավորման մասնագիտական խորհրդատվության տրամադրում՝ միջազգային կանոնակարգերին և օրենքներին համապատասխան
Մանրամասներ

Ներմուծման Ինկասո

Միջազգային առևտրի կազմակերպման պարզ, քիչ ծախսատար և ապահով գործիքներ:

  • Ապրանքների դիմաց վճարումը կամ ակցեպտը կատարեք առաքման փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո
  • Բարելավեք կանխիկի հոսքը՝ մատակարարների հետ բանակցելով վճարման հետաձգման պայմանները
Մանրամասներ

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկի մասնագետներին
(055) 00 11 84
(060) 655 000

Երկ – Ուրբ (9:00 - 18:00)

Թարմացվել է` 22/09/2015 15:00