Լուծումներ ներմուծողների համար

Արտահանման Փաստաթղթային Ակրեդիտիվ / Արտահանման Փաստաթղթային Ակրեդիտիվի հաստատում

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի Արտահանման Փաստաթղթային Ակրեդիտիվի լուծումները Ձեզ հնարավորություն են տալիս Փաստաթղթային Ակրեդիտիվի ներքո երաշխավորված վճարի ստացում, ինչպես նաև բազում այլ առավելություններ՝ կապված ապրանքների և ֆինանսական գործընթացների վերահսկողություն հետ:

Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվ

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի կողմից հաստատած Փաստաթղթային Ակրեդիտիվները հնարավորություն են տալիս Ձեզ ապահովագրել թողարկող բանկի առևտրային, ինչպես նաև ներմուծողի երկրի ռիսկերը:

Ծառայության նկարագիր

Արտահանման Փաստաթղթային Ակրեդիտիվը գնորդի բանկի (Թողարկող բանկի) կողմից Ձեզ (արտահանողին) տրված պարտավորություն է` վճարել նախապես համաձայնեցված փաստաթղթերի փաթեթի ներկայացման դիմաց: Եթե ցանկանում եք ապահովագրել Թողարկող բանկի չվճարման, ինչպես նաև ներմուծողի երկրի ռիսկերից, ապա կարող եք պահանջել ակրեդիտիվի հաստատում առաջատար բանկի կողմից:

Ձեր կարիքները
  • Դուք ցանկանում եք ունենալ վճարման լրացուցիչ երաշխիքներ՝ գործը սկսելուց կամ առաքումից առաջ
  • Ձեր մատակարարը պահանջում է հետաձգված վճարման պայմաններ, մինչդեռ Ձեզ անհրաժեշտ են դրամական միջոցներ ապրանքների առաքումից անմիջապես հետո՝ առանց վարկային միջոցների օգտագործման
  • Ձեզ անհրաժեշտ է վստահելի գործընկեր Փաստաթղթային Ակրեդիտիվ թողարկող բանկից վճարների արագ ստացման համար՝ նվազեցնելով Փաստաթղթային Ակրեդիտիվի պայմաններին և պահանջներին չբավարարող փաստաթղթերի Ձեր կողմից ներկայացման ռիսկերը
  • Դուք ցանկանում եք ունենալ միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական հաստատության կողմից տրամադրված վճարման երաշխիքներ
  • Դուք մտահոգված եք Փաստաթղթային Ակրեդիտիվ Թողարկող բանկի վճարման կարողություններով
  • Դուք մտահոգված եք գնորդի երկրում քաղաքական իրավիճակով
Առավելություններ

Չվճարման ռիսկերի նվազում

Ներմուծողի կողմից ապրանքների դիմաց վճարում չկատարելու ռիսկերի նվազեցում՝ Ձեր գնորդի բանկի կողմից Փաստաթղթային Ակրեդիտիվի թողարկման միջոցով: Թողարկելով Փաստաթղթային Ակրեդիտիվ՝ Ձեր գնորդի բանկը պայմանավորված ամսաթվին պարտավորվում է Ձեզ վճարել Փաստաթղթային ակրեդիտիվի նախապես համաձայնեցված պայմանների համաձայն պատշաճ արտահանման փաստաթղթերի ներկայացման դիմաց:

Առավել բարենպաստ պայմաններ Ձեր վաճառքների աճի համար

Առավել բարենպաստ պայմաններ Ձեր վաճառքների աճի համար: Ընդլայնեք Ձեր վաճառքները նոր շուկաներում՝ ներգրավելով նոր հաճախորդներ վճարման հավելյալ երաշխիքներով

Արտահանման փաստաթղթային ակրեդիտիվ կարող է համապատասխանեցվել Ձեր բիզնեսի պահանջներին

Յուրաքանչյուր Արտահանման Փաստաթղթային Ակրեդիտիվ կարող է համապատասխանեցվել Ձեր պահանջներին` կախված առաքման և ապահովագրության, ապրանքների որակական հատկանիշների ստուգման անհրաժեշտությունից

Հետաձգված վճարման պայմանների տրամադրում Ձեր գնորդներին

Արտահանման Փաստաթղթային Ակրեդիտիվների կիրառմամբ Դուք կարող եք Ձեր գործընկերներին տրամադրել հետաձգված վճարման պայմաններ, ընդ որում ապրանքների դիմաց վճարումը կարող եք ստանալ վճարման ժամկետից շուտ` Արտահանման Փաստաթղթային Ակրեդիտիվով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դիմաց:


Փաստաթղթային Ակրեդիտիվը թողարկվում է Առևտրի Միջազգային Պալատի կողմից հրապարակված միջազգային կանոնակարգերի համաձայն:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկի մասնագետներին
(055) 00 11 84
(060) 655 000

Երկ – Ուրբ (9:00 - 18:00)

Թարմացվել է` 22/09/2015 15:00