Լուծումներ ներմուծողների համար

Արտահանման Ինկասո

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի Արտահանման Ինկասոները միջազգային առևտրի կազմակերպման պարզ, արդյունավետ ծախսերով և ապահով գործիքներ են, որոնք նվազեցնում են գնորդի կողմից ապրանքների դիմաց չվճարման ռիսկերը և Ձեզ հնարավորություն են տալիս վերահսկել առաքման փաստաթղթերը:

Արտահանման ինկասո

Ծառայության նկարագիր

Վաճառողը առաքում է ապրանքները և դիմում իր բանկին ուղարկել գնորդի բանկին սեփականության իրավունքը փոխանցող փաստաթղթերը (ինչպես նաև անհրաժեշտ այլ փաստաթղթեր) Ինկասոյի հրահանգի հետ միասին: Առաքման փաստաթղթերը կարող են հանձնվել գնորդին կամ ամբողջական վճարման դիմաց, կամ վերջինիս կողմից գրավոր հետաձգված պարտավորությամբ փաստաթղթի (մուրհակի) ընդունման (ակցեպտի) դիմաց:

Ձեր կարիքները
  • Դուք ցանկանում եք արտահանել առանց Փաստաթղթային Ակրեդիտիվի, սակայն ցանկանում եք նվազեցնել չվճարման ռիսկերը՝ վերահսկելով առաքման փաստաթղթերը բանկերի միջոցով
  • Ձեր գնորդը չի ցանկանում կամ չի կարող թողարկել Փաստաթղթային Ակրեդիտիվ
  • Դուք ցանկանում եք ունենալ վստահելի գործընկեր փաստաթղթերի փոխանցման և վճարի ստացման հարցում
Առավելություններ
  • Հաճախ կիրառվում է իբրև Փաստաթղթային Ակրեդիտիվին այլընտրանք, երբ գնորդի ու մատակարարի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա
  • Համեմատաբար ցածր բանկային սակագներ
  • Ապրանքների սեփականության իրավունքը (տրանսպորտային փաստաթղթեր) փոխանցվում է գնորդին վճարման կամ ակցեպտի դիմաց

Ինկասո գործարքը կատարվում է Առևտրի Միջազգային Պալատի կողմից հրապարակված միջազգային կանոնակարգերի համաձայն:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկի մասնագետներին
(055) 00 11 84
(060) 655 000

Երկ – Ուրբ (9:00 - 18:00)

Թարմացվել է` 22/09/2015 15:00