Առևտրի ֆինանասավորմում

Սարքավորումների ներմուծման ֆինանսավորում
սկսած 4% տարեկան տոկոսադրույքից

Առևտրի ֆինանասավորմում

HSBC-ն առաջարկում է հայկական ընկերություններին առևտրի ֆինանսավորման գործիքների միջոցով ներմուծել սարքավորումներ սկսած 4% տարեկան տոկոսադրույքով և մինչև 5 տարի հետաձգված վճարման հնարավորությամբ՝ ապահովելով նվազագույն ֆինանսավորման ծախսեր և առավելագույն պաշտպանվածություն ռիսկերից:

Առավելություններ, որոնք չեն կրկնվում...

Ֆինանսավորման նվազագույն ծախսեր

Սկսած 4% տարեկան տոկոսադրույքից

Ֆինանսավորման արդյունավետ ժամկետ

Մինչև 5 տարի հետաձգված վճարման հնարավորություն

Մատակարարման ժամկետի հստակ վերահսկողություն

Սահմանելով սարքավորումների առաքման վերջնաժամկետ՝ կհստակեցնեք վերջիններիս հետագա շահագործման հնարավորությունները՝ ապահովելով Ձեր բիզնեսի շարունակականությունը:

Աջակցություն բանակցություններին և HSBC Խմբի առավելությունների օգտագործում

Աշխարհի ավելի քան 60 երկրների HSBC Խմբի առևտրի ֆինանսավորման առաջադեմ փորձագետները պատրաստ են աջակցել Ձեր ներմուծման գործարքին՝ պայմանագրի կնքման պահից մինչև սարքավորման/հիմնական միջոցի մատակարարումը՝, փաստաթղթային ակրեդիտիվի (ՓԱ) պայմանները՝ համապատասխանեցնելով Ձեր բիզնեսի պահանջներին: Օգտագործելով HSBC խմբի ծածկույթը, որը ներառում է միջազգային առևտրի 90%-ը, մեր ավելի քան 6 000 փորձագետները կաջակցեն Ձեր առևտրային գործարքների կազմակերպմանն ու իրականացմանը ամբողջ աշխարհում` առաջարկելով ապրանքների և ծառայությունների Ներմուծման/արտահանման ժամանակակից և ամբողջական լուծումներ:

Միջազգային օրենսդրության հետ կապված իրավական ռիսկերի նվազեցում

Փաստաթղթային Ակրեդիտիվը թողարկվում և կարգավորվում է Առևտրի Միջազգային Պալատի (ICC) կողմից հրապարակված Ակրեդիտիվի Միասնականացված կանոններով (UCP600), որը ներմուծման գործընթացը դարձնում է ապահով, սահուն և ավելի կանխատեսելի:

Ներմուծման գործարքների իրականացման բարձր արագություն առավել շահավետ պայմաններով

HSBC Խումբը 1 րոպեում իրականացնում է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար շրջանառությամբ առևտրային գործարքներ: Բանակցությունները և փաստաթղթերի շրջանառությունը կիրականցվի կարճ ժամկետներում և արդյունավետ կերպով, երբ ներմուծման գործարքներում որպես միջնորդ հանդես է գալիս HSBC Խմբի անդամ բանկ:

Սարքավորումների տեսակները
  • Տարբեր նշանակության մեքենա-սարքավորումներ (շինարարական, հանքարդյունաբերական, ճանապարհաշինարարական, գյուղատնտեսական և այլն)
  • Ջերմոցային տնտեսություններ (ջերմատներ)
  • Արտադրական հոսքագծեր (պահածոների, ալկոհոլային խմիչքների, կարի արհեստամասերի և այլն)
  • Բժշկական և լաբորատոր սարքավորումներ
  • Վերականգնվող էներգիայի սարքավորումներ

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի Բանկի մասնագետներին
(055) 00 11 84
(060) 655 000

Երկ – Ուրբ (9:00 - 18:00)

Թարմացվել է` 19/10/2017 15:00