Համաշխարհային կապեր

Էյչ-Էս-Բի-Սի-ի «Համաշխարհային կապեր» ծրագիրը նպատակ ունի Բանկի հաճախորդներին ներկայացնել արագ զարգացող և զարգացած երկրներում առկա բիզնես հնարավորությունները` օգնելով բացահայտել բիզնեսի զարգացման նոր ուղղություններ:

Համաշխարհային Կապեր
Այժմ քան երբևէ, աճում է տարբեր երկրներ և ոլորտներ ներկայացնող կազմակերպությունների թիվը, որոնք որևէ կերպ ներգրավված են միջազգային առևտրում: Անկախ նրանից, թե դա հմտությունների, նորարարությունների, թե ապրանքների առևտուր է, բիզնեսի համար բաց սահմանների գաղափարը երբևէ ավելի արդիական չի եղել, քան այն այսօր է:

Էյչ-Էս-Բի-Սի–ին հանդիսանալով իրապես միջազգային բանկ, այս ծրագրի միջոցով ցանկանում է ստեղծել իրական բիզնես կապեր հաճախորդների համար: Փոխանակման ծրագրերը նպատակ ունեն աշխարհի տարբեր երկրների խոշոր կազմակերպությունների հավաքել որևէ արագ զարգացող երկրում` նոր բիզնես կապեր ստեղծելու, լավագույն բիզնես փորձի փոխանակման, ինչպես նաև ապագա գլոբալ տնտեսական զարգացումները և հնարավորությունները քննարկելու համար:

Էյչ-Էս-Բի-Սի–ին, ունենալով շահեկան դիրք այդ երկրներում, աջակցում է ընկերություններին գնահատել և օգտագործել այդ շուկաներում առկա բիզնես հնարավորությունները:

Թարմացվել է` 22/09/2015 15:00