Առևտրի ֆինանսավորման ակադեմիա

Էյչ-Էս-Բի-Սի-ն կօգնի Ձեզ, եթե Ձեր բիզնեսը հատում է Հայաստանի սահմանները:

Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան նպատակ է հետապնդում աջակցել Հայաստանի արտահանող և ներմուծող կազմակերպություններին բացահայտել առևտրային և միջազգային բիզնեսի աճի հնարավորությունները արագ փոփոխվող և բազմաշերտ առևտրային աշխարհում:

Առևտրի ֆինանսավորման ակադեմիա Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2010թ.-ին:
Առևտրի Ակադեմիայի շրջանակներում Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի Առևտրի Ֆինանսավորման Ծառայությունների մասնագետներն իրենց գիտելիքները և փորձը փոխանցում են ինչպես միջազգային առևտրային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարներին այնպես էլ նրանց, ովքեր միջազգային առևտրի բնագավառը համարում են հեռանկարային իրենց բիզնեսի համար: Դասընթացների ընթացքում անդրադարձ է կատարվում այնպիսի կարևոր թեմաներին, ինչպիսիք են` միջազգային առևտրի‎ ֆինանսավորման գործիքները և լուծումները, միջազգային առևտրում առկա ռիսկերը և դրանց նվազեցման եղանակները, միջազգային շուկաներ մտնելու առավել արդյունավետ ուղիների ընտրությունը, միջազգային առևտրում ներգրավման գործընթացները: Դասընթացները նպատակ ունեն աջակցել տեղական կազմակերպություններին զարգացնել իրենց սեփական կարողությունները և հաջողության հասնել արտասահմանյան բիզնես նախաձեռնություններում:

Դասընթացները անց են կացվում Մարիոթ Արմենիա Հյուրանոցում: Միջազգային առևտրում ներգրավված կազմակերպությունները կարող են մասնակցել դասընթացներին:

Թարմացվել է` 22/09/2015 15:00