Փոխանցումներ իրականացնել չինական RMB (Yuan)

Փոխանցումներ Չինական յուանով

Հաճախակի տրվող հարցեր

Չինական յուանով փոխանցումների իրականացումը նախատեսում է որոշակի սահմանափակումներ, որոնց պարզաբանումները ներկայացված են հետևյալ հաճախակի տրվող հարցերի և պատասխանների միջոցով:

Փոխանցումներ Չինական յուանով
  1. Առաջարկվող ծառայությունը Չինաստանի ո՞ր քաղաքներն ու մարզերն է ընդգրկում:

    Չինաստանի Ժողովրդական Բանկը (ՉԺԲ) վերջերս ընդլայնել է քաղաքների և մարզերի ծածկույթը: Ներկայումս ծառայությունը ընդգրկում է Չինաստանի 20 քաղաքներ և մարզեր այդ թվում` Շանհայը, Գուանգդոնգը, Պեկինը, Տիանժինը, Ներքին Մոնղոլիան, Լիաոնինգը, Ժիլին, Հեյլոնգջիանգը, Ջիանգսուն, Ժեյիանգը, Ֆուջիան, Շանդոնգը, Հուբեյը, Գունքսին, Հեյնան, Չոնգպինգը, Սիչուանը, Յուննան, Խիզանգը և Խինջիանգը:

  2. Հնարավոր է արդյո՞ք չինական յուանով արտաքին առևտրի վճարումներ իրականացնել Մայրցամաքային Չինաստանի բոլոր կազմակերպությունների հետ:

    Այո: Ի սկզբանե միայն Մայրցամաքում Գործող Կազմակերպությունները (ՄԳԿ)1 իրավունք ունեին չինական յուանով արտաքին առևտրի վճարումներ իրականացնել: Համաձայն ՉԺԲ-ի վերջին ծանուցման ոչ ՄԳԿ կազմակերպություններին ևս թույլատրված է արտաքին առևտրի վճարումներ իրականացնել չինական յուանով: Չինաստան ներմուծման պարագայում, երբ Մայրցամաքային Չինաստանի կազմակերպություններն են կատարելու վճարումը, արտաքին փոխանցումները հասանելի կլինեն թե' ՄԳԿ և թե' ոչ ՄԳԿ կազմակերպություններին: Չինաստանից արտահանման պարագայում չինական յուանով գործարքներ կարող են իրականացնել միայն ՄԳԿ-ները, իսկ ոչ ՄԳԿ-ները միայն ՉԺԲ-ի թույլտվությամբ: Ցուցակում այլ քաղաքների և մարզերի ընդգրկման հետ մեկտեղ ՄԳԿ-ների քանակը կընդլայնվի:

  3. Ո՞վ կարող է իրականացնել չինական յուանով արտաքին վճարում:

    Չինաստանի Ժողովրդական Բանկի կողմից սահմանված կարգի համաձայն ներկայումս միայն օտարերկրյա (ներառյալ Հայաստանյան) կազմակերպությունները կարող են արտաքին վճարումներ իրականացնել չինական յուանով: Ծառայությունը հասանելի չէ ֆիզիկական անձ հաճախորդներին:

  4. Ինչպե՞ս կարող են Հայաստանյան կազմակերպությունները պարզել, թե արդյոք Մայրցամաքային Չինաստանի իրենց գործընկեր կազմակերպությունը իրավասու է չինական յուանով արտաքին առևտրի վճարումներ իրականացնել, թե ոչ:

    Հայաստանյան կազմակերպությունները պետք է ճշտեն Մայրցամաքային Չինաստանի իրենց գործընկերների հետ, թե արդյոք նրանք իրավասու են իրենց առևտրային գործարքների դիմաց վճարել և ստանալ չինական յուան:

  5. Կան արդյո՞ք որևէ սահմանափակումներ Հայաստանյան կազմակերպությունների համար: Կարող են արդյո՞ք նրանք ազատորեն փոխանակել չինական յուանը այլ արտարժույթի կամ հակառակը:

    Մայրցամաքային Չինաստանի իրավասու կազմակերպությունների հետ ներմուծմամբ կամ արտահանմամբ զբաղվող բոլոր Հայաստանյան կազմակերպությունները կարող են առևտրի վճարումները կատարել չինական յուանով:
    Հայաստանյան կազմակերպությունների չինական յուանով ստացված միջոցները կարող են փոխանակվել այլ արտարժույթի, կամ օգտագործվել այլ առևտրային գործարքների վերջնահաշվարկի իրականացման համար:

  6. Հնարավոր է արդյո՞ք բոլոր տեսակի արտաքին վճարումները իրականացնել չինական յուանով:

    Չինական յուանով արտաքին վճարումները (Չինաստանը այլ երկրների հետ) թույլատրվում են ապրանքների և ծառայությունների առևտրի վերջնահաշվարկի իրականացման կամ այլ ընթացիկ վճարումների համար: Կապիտալ ներդրումների դիմաց վճարումները ենթակա են համապատասխան պետական մարմինների կանխավ հաստատմանը: Չինական յուանով գործարքները, որոնք չեն ներառում Չինաստանը, չեն կարգավորվում ՉԺԲ-ի կողմից, բայց ենթակա են կարգավորման փոխանցողի կամ շահառուի երկրի/շրջանի տեղական օրենսդրությամբ: Այնուամենայնիվ, չինական յուանով վերջնահաշվարկը կարելի է իրականացնել չինական բանկերի նոստրո հաշիվների միջոցով (օրինակ` Էյչ-Էս-Բի-Սի Չինաստանի միջոցով):

  7. Արդյո՞ք գոյություն ունի յուրաքանչյուր փոխանցման համար առավելագույն գումարի որևէ սահմանափակում:

    Չինական յուանով իրականացվող յուրաքանչուր փոխանցման համար առավելագույն գումարի որևէ սահմանափակում գոյություն չունի: Այնուամենայնիվ, փոխանցվող գումարը պետք է համապատասխանի առևտրի (ապրանքների և ծառայությունների առևտրի) իրական ծավալներին և այն չպետք է գերազանցի առևտրային գործարքի գումարը:

  8. Որո՞նք են չինական յուանով արտաքին առևտրի վճարումների ներքո իրականացվող առևտրային գործարքների ձևերը:

    Չինական յուանի համար կիրառելի են առևտրի իրականացման այն բոլոր մեթոդները, որոնք կիրառելի են այլ արժույթների համար, ինչպիսիք են ակրեդիտիվը, փաստաթղթային ինկասոն և փոխանցումները (բաց հաշիվը):

Կարևոր նշումներ

Չինական յուանով փոխանցման ընթացիկ կանոնները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել Չինաստանի իրավասու մարմինների կողմից: Բանկը պարտավորություն չի կրում տեղեկացնել հաճախորդներին այդ փոփոխությունների մասին և պարտավոր չէ հատուցել այն վնասները, որոնք փոխանցողները կարող են կրել սահմանված կանոնները խախտելու պատճառով: Յուրաքանչյուր փոխանցում, որը կատարվել է գործող կանոնների խախտմամբ կարող է չկատարվել և հետ վերադարձվել գործընկեր բանկի կողմից:

Չինական յուանով փոխանցումների դեպքում կիրառվող գանձումների համար այցելեք Ելքային և մուտքային փոխանցումներ էջը:

1 Մայրցամաքում գործող կազմակերպությունների կարգավիճակ ունեն այն կազմակերպությունները, որոնք հաստատված են համապատասխան իրավասու մարմինների կողմից` տարածքային կառավարությունների առաջարկությամբ:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 22/09/2015 15:00