Արտարժութային գործարքներ

Միջազգային բիզնես

Արտարժութային գործարքներ

Մեր համաշխարհային ցանցի շնորհիվ կօգնենք Ձեզ` ստանալու արտարժութային շուկայի հետ կապված ծառայություններ և կառավարել հնարավոր ռիսկերը:

Արտարժութային գործարքներ

Եթե դուք ծավալում եք միջազգային առևտրային գործունեություն, ապա մատակարարներին վճարելու կամ այլ փոխանցումներ կատարելու համար հաճախ եք օգտվում արտարժութային ծառայություններից և գործարքներից: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ -ն ունի բազմամյա փորձ ու հնարավորություններ օգնելու բավարարել կազմակերպության կարիքները արտարժույթի շուկայում, ինչպես նաև կառավարել արտարժույթի փոխարժեքի տատանումներից առաջացող և բիզնեսի վրա բացասաբար անդրադարձող ռիսկերը:


Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը իր հաճախորդներին առաջարկում է սփոթ և ֆորվարդային գործարքներ` հիմնական արտարժույթներով և որոշ զարգացող երկրների արժույթներով:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 22/09/2015 15:00