Ներդրումային ծառայություններ

Ներդրումային ծառայություններ

Ձեր ներդրումային պահանջարկը նույնքան անհատական է, որքան և Դուք: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք ներդրումային ծառայություններ, որոնք ուղղված են համապատասխանելու Ձեր անհատական ներդրումային պահանջներին և նպատակներին:

Ներդրումային ծառայություններ
Բանկը ներդրումային գործունեության իրականացման շրջանակներում մատուցում է
հետևյալ ծառայությունները

Բրոքերային ծառայություններ

Բրոքերային գործունեության շրջանակներում, Բանկն ընդունում և փոխանցում է հաճախորդների արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականները, Բանկի կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին կատարում է արժեթղթերով գործարքներ:

Պահառության ծառայություններ

Արժեթղթերի պահառության գործունեությունը արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է:

Ներդրումային գործիքներ

Մենք անընդմեջ փնտրում ենք նորամուծություններ, որոնք լավագույնս կհամապատասխանեն Ձեր ներդրումային ախորժակին: Օգտագործելով Էյչ-Էս-Բի-Սի միջազգային փորձը, մենք առաջարկում ենք ժամանակակից լուծումներ, որոնք միտված են համապատասխանելու Ձեր ներդրումային կարիքներին, ներդրումային ճիշտ որոշումներ կայացնելուն:

Ներդրումային ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետությունում ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզավորվող
և վերահսկվող գործունեություն է:

Թարմացվել է` 22/09/2015 15:00