Թղթակցային հաշիվներ

Թղթակցային հաշիվներ

Ընդհանուր Դրույթներ

ՀՀ և օտարերկրյա բանկերի թղթակցային հաշիվներ

Correspondent Accounts

Սույն «Ծառայությունների Սակագներով» սահմանվում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում` ՀՀ և օտարերկրյա բանկերի թղթակցային հաշիվների սպասարկման սակագները:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի Հիմնական պայմանները և սակագները կարող են փոփոխվել:

Այն ծառայությունները և սակագները, որոնք նշված չեն սույն «Ծառայությունների Սակագներում» կարգավորվում են Բանկի` «Իրավաբանական անձանց համար ծառայությունների սակագներով»:.

Բոլոր տեսակի վճարները գանձվում են ՀՀ դրամով:

Սակագներով նախատեսված վճարները որպես կանոն վճարվում/գանձվում են այն բանկային հաշվից, որով կատարվում է համապատասխան գործարքը/գործառնությունը, ընդ որում` արտարժութային բանկային հաշվի դեպքում Բանկին իրավունք է վերապահվում գանձվելիք գումարի չափով արտարժույթը փոխանակել ՀՀ դրամի և գանձել: Արտարժույթի փոխանակման գործարքն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից գործարքին նախորդող/ընթացիկ օրվա համար հրապարակված արտարժույթի միջին փոխարժեքով (կախված գործարքի/գործառնության ժամից), եթե այլ բան նախատեսված չէ սույն սակագներով:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի և այլ բանկերի միջև իրականացվող բանկային գործառնությունները կարգավորվում են իրավաբանական անձանց համար նախատեսված «Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններով», իսկ մետաղական հաշիվներով իրականացվող գործառնությունները` «Հաճախորդների մետաղական հաշիվների բացման և սպասարկման հիմնական պայմաններով»:

Թարմացվել է` 22/09/2015 15:00