Միջազգային կորպորատիվ և ինստիտուցիոնալ հաճախորդներ

Գլոբալ Բանկային ծառայություններ

Օգտագործեք աճի հնարավորությունները միջազգային ցանց ունեցող բանկի հետ

Բավարարեք ձեր միջազգային ֆինանսական կարիքները Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և սպասարկման փաթեթի օգնությամբ՝ օգտվելով բանկի միջազգային և տեղական, մասնավորապես, զարգացող շուկաներում ունեցած մասնագիտական փորձառությունից:

Օգտագործելով Էյչ-Էս-Բի-Սի Բանկի միջազգային ցանցը և անցած ճանապարհը, բանկի մասնագետները հնարավորություն ունեն միջազգային շուկաներում գործող տարբեր երկրների հաճախորդներին ցուցաբերել միասնական մոտեցում:

Միջազգային կորպորատիվ և ինստիտուցիոնալ հաճախորդներ

Հաճախորդների շրջանակը

Օգտվեք հաճախորդների սպասարկման այնպիսի մոդելից, որի նպատակն է հաստատել երկարաժամկետ սերտ փոխհարաբերություններ այն հաճախորդների հետ, ովքեր ունեն միջազգային խորհրդատվության, առևտրի ու ծրագրերի ֆինանսավորման և վարկավորման ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն:


Խորհրդատվական ծառայություններ

Շահեք զարգացող շուկաներում բանկի առաջատար դիրքերի և ֆինանսական ոլորտում գրանցված ձեռքբերումների շնորհիվ:
Ապահովեք աճ՝ անկախ Ձեր բիզնեսի գտնվելու վայրից և այն հետագայում տեղափոխելու ցանկությունից:

Կապիտալի շուկաներ

Առավելագույնս օգտագործեք հնարավորությունները կապիտալի շուկաներում բանկի հատուկ մասնագիտացված թիմի միջազգային փորձառության ու անցած ճանապարհի շնորհիվ:
Շահեք Եվրոպական շուկաներում մեր ամուր դիրքերի շնորհիվ:

Կապիտալում մասնակցության և ձեռքբերումների ֆինանսավորում

Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կապիտալում մասնակցության և ձեռքբերումների ֆինանսավորման թիմը առաջարկում է լուծումներ փոխառությունների ֆինանսավորման բոլոր ոլորտներում:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկը իր գործունեության բոլոր երկրներում՝ օգտագործելով իր մասնագիտական փորձը և իրացվելիությունը, հնարավորություն ունի առաջարկել արմատական լուծումներ տարբեր մեծության ձեռքբերումների ֆինանսավորման համար:

Ծրագրերի և արտահանման ֆինանսավորում

Օգտագործե՛ք ենթակառուցվածքային հատկացումներով և տնտեսական աճով պայմանավորված հնարավորությունները, ինչպես նաև զարգացող շուկաներին ուղեկցող անցումային հոսքերը՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ծրագրերի և առևտրի ֆինանսավորման մասնագետների օգնությամբ:
Մենք մատուցում ենք ծրագրերի, արտահանման ինչպես նաև միջազգային նպատակային այլ ոլորտների ֆինանսավորման ծառայություններ:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Այս էջում նշված որոշ ծառայություններ չեն մատուցվում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ՓԲԸ-ի կողմից. այդ ծառայությունների հղումները կուղղորդեն Ձեզ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ այլ կազմակերպության կայք: Խնդրում ենք կարդացեք այդ կայքի պայմանները և գաղտնիության հայտարարագիրը, որոնք կարող են տարբերվել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի կայքի պայմաններից և գաղտնիության հայտարարագրից:

Թարմացվել է` 22/09/2015 15:00