Կանխիկի հավաքագրման ծառայություններ

Կանխիկով ծառայություններ

Կանխիկի հավաքագրման ծառայություններ1

Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները Ձեր վաճառքի կետերից կանխիկի պատշաճ հավաքագրման և հավաքագրված դրամական միջոցների կազմակերպության համապատասխան հաշիվներին մուտքագրման համար:

Ծառայություններ կանխիկով

Դուք կարող եք օգտվել նաև մեր կանխիկի առաքման ծառայությունից, երբ կանխիկը փոխադրվում է Բանկից դեպի Ձեր գրասենյակ, առևտրի կետեր:


Կանխիկի առաքման ծառայությունները ներկայումս իրականացվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Բոլոր անհրաժեշտ իրավաբանական ծառայությունները (ներառյալ` մասնագիտացված կազմակերպությունների հետ բանակցությունների վարումը) իրականացվում են մեր բանկի ներկայացուցիչների կողմից:

Գումարի և արժեքների տեղափոխում` ինկասացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով, Բանկի գրասենյակից/մասնաճյուղից հաճախորդի նախընտրած ուղղությամբ և հակառակը, Երևան քաղաքի ադմինիստրատիվ տարածքի սահմաններում (մեկ երթի համար) 25,0002 ՀՀ դրամ
Գումարի և արժեքների տեղափոխումը կկատարվի հաճախորդի կողմից հայտը ներկայացնելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Որոշ բացառիկ դեպքերում Բանկը կարող է ցուցաբերել անհատական մոտեցում կանխիկի հավաքագրման ծառայությունների կազմակերպման գործում:

1 Ինկասացիոն ծառայությունները կմատուցվեն Հաճախորդի, Բանկի և ինկասացիոն ծառայությունը մատուցող կազմակերպության եռակողմ պայմանագրի առկայության պարագայում:

2 Ներառյալ ԱԱՀ:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 22/09/2015 15:00