Ժամկետային վարկեր

Ժամկետային վարկեր

Բավարարեք կազմակերպության կարիքները՝ ստանալով միանվագ վարկեր մրցակցային տոկոսադրույքով: Վարկի մարման ժամանակացույցը կսահմանվի՝ հաշվի առնելով Ձեր դրամական հոսքերի առանձնահատկությունները:

Ժամկետային վարկեր

Ինչպիսին էլ լինեն Ձեր կազմակերպության կարիքները, Էյչ-Էս-Բի-Սի-ն կարող է առաջարկել վարկեր, որոնք նախատեսված են Ձեր բիզնեսի համար:

Վարկերը մայր գումարների մարմանը զուգահեռ նվազող սահմանաչափերով գործիքներ են: Բանկը կարող է տրամադրել կապիտալ ֆինանսավորման վարկ, որը նախատեսված է կապիտալ ներդրումների իրականացման նպատակով` սովորաբար մինչև 5 տարի ժամկետով: Նման ֆինանսավորումը Հաճախորդներն օգտագործում են հիմնական միջոցների ձեռք բերման, կառուցման, վերակառուցման և վերանորոգման համար, որի վերջնական նպատակը բիզնեսի ընդլայնումն է կամ նոր բիզնես ուղղությունների ստեղծումը, ինչպես նաև երկարաժամկետ վերադարձելիությամբ նոր ծրագրերի նախաձեռնման համար: Վարկեր կարող են տրամադրվել նաև շրջանառու կապիտալում միանվագ ներդրում կատարելու կամ այլ նպատակների համար:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ներդրեք Ձեր բիզնեսում

  • Հիմնական միջոցների ձեռքբերում, վերակառուցում և նորոգում
  • Մեքենաներ և սարքավորումներ
  • Տրանսպորտային միջոցներ
  • Բիզնեսի ընդլայնում
  • Նոր բիզնես ուղղությունների գործարկում
  • Շրջանառու միջոցների ձեռքբերում

Թարմացվել է` 22/09/2015 15:00