Օվերդրաֆտներ

Օվերդրաֆտներ

Պարզ, արդյունավետ միջոց Ձեր շրջանառու կապիտալի կարիքների բավարարման և հավելյալ դրամական միջոցների ստացման համար

Օվերդրաֆտներ

Օվերդրաֆտը վերականգնվող սահմանաչափի տարատեսակ է, որը Վարկառուին տալիս է համապատասխան արժույթով ընթացիկ հաշվին բացասական մնացորդ ունենալու հնարավորություն:

Սահմանաչափը տրամադրվում է մինչև 3 տարի ժամկետով` ծառայության տարեկան վերանայումների պայմանով: Օվերդրաֆտը կարճաժամկետ ճկուն ֆինանսական լուծումներ առաջարկող գործիք է և նախատեսված է Ձեր դրամական միջոցների կարճաժամկետ կարիքները հոգալու համար:

Օվերդրաֆտի միջոցով հնարավոր է ծածկել բիզնեսի ամենօրյա գործունեության ընթացքում առաջացող` դրամական միջոցների ժամանակավոր պակասը և ավելի արդյունավետ կառավարել բիզնեսի դրամական հոսքերը, հատկապես, արտահայտված սեզոնայնություն ունեցող բիզնեսների պարագայում:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Բավարարեք կանխիկ միջոցների կարճաժամկետ կարիքները


  • Բավարարեք բիզնեսի կարճաժամկետ կարիքները կանխիկ միջոցների նկատմամբ
  • Ստացեք ընթացիկ հաշվի բացասական մնացորդ ունենալու հնարավորություն
  • Ստացեք ֆինանսական միջոցներից հեշտ և արագ օգտվելու հնարավորություն
  • Վճարեք միայն փաստացի օգտագործված գումարի համար հաշվարկված տոկոսները. տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով

Թարմացվել է` 22/09/2015 15:00