Վարկային գիծեր

Վարկային գծեր

Ստացեք այն գումարը, որ անհրաժեշտ է բավարարելու կարճաժամկետ շրջանառու միջոցների և սեզոնային դրամական հոսքերի պահանջները:

Վարկային գծեր

Թույլ տվեք բիզնեսը ընդլայնվի՝ ազատելով նրան կարճաժամկետ դրամական միջոցների կարիքից

Վարկային գծերը վերականգնվող սահմանաչափեր են, որոնք սովորաբար օգտագործվում են, որպես շրջանառու կապիտալի համալրման գործիք և տրամադրվում են մինչև 3 տարի ժամկետով` տարեկան վերանայումների պայմանով: Դուք կարող եք օգտագործել գործիքը հաստատված սահմանաչափի շրջանակներում` հետագայում վարկերը մարելով մի քանի ամսական մարումների միջոցով` համապատասխան պայմանագրով սահմանված կարգով: Վարկային գծերը սովորաբար օգտագործվում են մատակարարներին վճարումներ կատարելու, ինչպես նաև շրջանառու միջոցներում այլ ներդրումներ կատարելու նպատակներով:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ճկուն և հարմարավետ

  • Օգտագործեք վարկային գիծը միայն անհրաժեշտ գումարի չափով` նվազեցնելով տոկոսագումարի վճարումները
  • Օգտվեք մատակարարների տրամադրած զեղչերից կամ չնախատեսված հնարավորություններից
  • Համալրեք շրջանառու միջոցները, ըստ Ձեր բիզնեսի կարիքների և սեզոնայնության պահանջների
  • Ապահովեք ֆինանսական ակտիվների արդյունավետ շրջապտույտ

Ընդհանուր վարկային գծեր

Առևտրավարկային գործիքները կարող են միավորվել ընդհանուր սահմանաչափի ներքո, որը կարող է ներառել արտահանման/ներմուծման սահմանաչափեր (արտահանման/ներմուծման գծեր), որոնց ներքո Դուք կարող եք բացել (Փաստաթղթային Ակրեդիտիվներ և ինկասոներ, ինչպես նաև արտահանման/ ներմուծման ֆինանսավորման գործիքներ, (օրինակ` արտահանման/ներմուծման վարկեր, տարբեր տիպի Բանկային Երաշխիքներ), վարկային գծերի և օվերդրաֆտների սահմանաչափեր և առևտրավարկային այլ գործիքներ, որոնք կարող են համատեղ օգտագործվել մեկ ընդհանուր վարկային գծի սահմանաչափի ներքո` սահմանված ենթասահմանաչափերի հիման վրա:

Թարմացվել է` 22/09/2015 15:00