Կորպորատիվ վարկային քարտեր

Կորպորատիվ վարկային քարտեր

Էյչ-Էս-Բի-Սի-ի կորպորատիվ վարկային քարտը դրամական միջոցների կառավարման հիանալի լուծում է Ձեր բիզնեսի համար: Օգտագործեք այն Ձեր գործուղումների ընթացքում կամ ամենօրյա կորպորատիվ ծախսերի համար:

Կորպորատիվ վարկային քարտեր

Կորպորատիվ վարկային քարտը Հաճախորդին առաջարկվող արագ, հարմար և հուսալի գործիք է, որի միջոցով Հաճախորդը կարող է տարատեսակ վճարումներ կատարել ինտերնետի և վաճառքի կետերի (POS-տերմինալների) միջոցով, ինչպես նաև դրամ կանխիկացնել և կատարել փոխանցումներ մի քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշվին: Կորպորատիվ վարկային քարտերի սահմանաչափերը սովորաբար տրամադրվում են մինչև 3 տարի ժամկետով` տարեկան վերանայումների պայմանով:

Բիզնեսի հետ կապված բոլոր ընթացիկ ծախսերը հոգալու համար …

  • Արագ, հարմարավետ և ապահով գործիք վճարումներ կատարելու համար
  • Օգտագործվում է ընկերության սեփականատերերի և բարձրաստիճան ղեկավարության կողմից, ինչպես նաև համապատասխան լիազորություններ ստացած աշխատակցի կողմից տարբեր տեսակի վճարումներ կատարելու նպատակով
  • Տրամադրվում է քաղվածք ամսական կտրվածքով
  • Առևտրավարկային հաճախորդներին առաջարկվող կորպորատիվ վարկային քարտերի սահմանաչափերը կազմում են 50,000 ՀՀ դրամից մինչև 6,000,000 ՀՀ դրամ` առանց ապահովման քարտերի դեպքում և 1,000,000 ՀՀ դրամից մինչև 20,000,000 ՀՀ դրամ` ապահովում ունեցող վարկային քարտերի դեպքում

Կորպորատիվ վարկային քարտերի նկատմամբ կիրառվում են վարկային քարտերի ընդհանուր պայմանները: Ի լրումն դրան, քարտապաններից կգանձվի նաև տրամադրման վճար`

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 28/08/2013 15:00