Բանկային Հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ

Բանկային Հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ*

ՀՀ տարածքում գրանցված իրավաբանական անձանց համար

  • Բանկային հաշվի բացման դիմում/ձև` ստորագրված և առկայության դեպքում կնքված իրավաբանական անձի լիազորված անձի կողմից
  • Կանոնադրություն**
  • Պետական գրանցման վկայական, իսկ առկայության դեպքում` նաև լիցենզիա**
  • Հարկ Վճարողի Հաշվառման Համարը հաստատող փաստաթուղթ` տրամադրված իրավասու պետական մարմնի կողմից
  • Պետական գրանցման վկայականի ներդիրը կամ քաղվածք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի տվյալներով կամ իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունը` գործադիր մարմնի ղեկավարի (ղեկավարների) նշանակման վերաբերյալ (եթե պետական գրանցամատյանում առկա չեն ղեկավարի (ղեկավարների) վերաբերյալ տվյալները)**
  • Իրավաբանական անձի`բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը, ինչպես նաև բանկում գործարքների կատարման համար ստորագրման հրահանգ***
  • Կնիքի նմուշ (բանկային հաշվի բացման փաստաթղթերը կնքելու համար`առկայության դեպքում)
  • Քաղվածք բաժնետերերի ռեեստրից (քաղվածքը պարտադիր է բաժնետիրական ընկերությունների համար)**
  • Բարդ սեփականատիրական կառուցվածքի դեպքում իրավաբանական անձի ամբողջական սեփականատիրական կառուցվածքը հաստատող փաստաթղթեր (ամբողջական սեփականատիրական կառուցված է համարվում մինչև ֆիզիկական անձ, կառավարություն կամ ֆոնդային բորսայում ցուցակված կազմակերպություն հասնող կառուցվածքը)
  • Իրավաբանական անձի որոշիչ պաշտոն զբաղեցնող անձանց ցանկ՝ հաստատված իրավաբանական անձի անկախ ստորաբաժանման աշխատակցի կողմից (օրինակ` իրավաբանական վարչություն, ներքին աուդիտ կամ նմանատիպ այլ ստորաբաժանում): Նման ստորաբաժանման բացակայության պարագայում ցանկը կարող է հաստատվել տնօրենի կողմից: Որոշիչ պաշտոն զբաղեցնող անձանց օրինակներ են` տնօրեն, փոխտնօրեն, ֆինանսական տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ և այլն
  • Իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 և ավելի տոկոսին տիրապետող ֆիզիկական անձանց, տնօրենի, որոշիչ պաշտոն զբաղեցնող անձանց և Բանկի պահանջով` այլ իրական շահառուների անձնագրերի պատճենները
  • Իրավաբանական անձի վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունը
  • Բանկի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն

ՀՀ տարածքում հաշվառված օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի և ներկայացուցչությունների համար)

  • Բանկային հաշվի բացման դիմում/ձև` ստորագրված և առկայության դեպքում կնքված իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման լիազորված անձի կողմից
  • Կանոնադրություն**
  • Հաշվառման վկայական, իսկ առկայության դեպքում` նաև լիցենզիա**
  • Հարկ Վճարողի Հաշվառման Համարը հաստատող փաստաթուղթ` տրամադրված իրավասու պետական մարմնի կողմից
  • Հաշվառման վկայականի ներդիրը կամ քաղվածք իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանից` առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տվյալներով, ինչպես նաև հիմնադրի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունը` առանձնացված ստորաբաժանման ղեկավարի նշանակման վերաբերյալ**
  • Հիմնադրի իրավասու մարմնի կողմից առանձնացված ստորաբաժանման համապատասխան ղեկավարներին կամ այլ ներկայացուցիչներին տրամադրված լիազորագիր Բանկի համար ընդունելի վավերացմամբ` Բանկում բանկային հաշիվ բացելու և գործարքներ կատարելու վերաբերյալ**
  • Առանձնացված ստորաբաժանման` բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը, ինչպես նաև բանկում գործարքների կատարման համար ստորագրման հրահանգ***
  • Կնիքի նմուշ (բանկային հաշվի բացման փաստաթղթերը կնքելու համար` առկայության դեպքում)
  • Առանձնացված ստորաբաժանման ամբողջական սեփականատիրական կառուցվածքը հաստատող փաստաթղթեր (ամբողջական սեփականատիրական կառուցված է համարվում մինչև ֆիզիկական անձ, կառավարություն կամ ֆոնդային բորսայում ցուցակված կազմակերպություն հասնող կառուցվածքը)
  • Առանձնացված ստորաբաժանման որոշիչ պաշտոն զբաղեցնող անձանց ցանկ՝ հաստատված իրավաբանական անձի անկախ ստորաբաժանման աշխատակցի կողմից (օրինակ` իրավաբանական վարչություն, ներքին աուդիտ կամ նմանատիպ այլ ստորաբաժանում): Նման ստորաբաժանման բացակայության պարագայում ցանկը կարող է հաստատվել տնօրենի կողմից: Որոշիչ պաշտոն զբաղեցնող անձանց օրինակներ են` տնօրեն, փոխտնօրեն, ֆինանսական տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ և այլն
  • Իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 և ավելի տոկոսին տիրապետող ֆիզիկական անձանց, տնօրենի, որոշիչ պաշտոն զբաղեցնող անձանց և Բանկի պահանջով` այլ իրական շահառուների անձնագրերի պատճենները
  • Իրավաբանական անձի վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունը
  • Բանկի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն

ՀՀ տարածքից դուրս գրանցված իրավաբանական անձանց համար

  • Բանկային հաշվի բացման դիմում/ձև` ստորագրված և առկայության դեպքում կնքված իրավաբանական անձի լիազորված անձի կողմից
  • Կանոնադրություն**
  • Պետական գրանցման վկայական, իսկ առկայության դեպքում` նաև լիցենզիա**
  • Իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունը` գործադիր մարմնի ղեկավարի (ղեկավարների) նշանակման վերաբերյալ**
  • Կնիքի նմուշ (բանկային հաշվի բացման փաստաթղթերը կնքելու համար` առկայության դեպքում)
  • Իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 և ավելի տոկոսին տիրապետող ֆիզիկական անձանց, տնօրենի, որոշիչ պաշտոն զբաղեցնող անձանց և Բանկի պահանջով` այլ իրական շահառուների անձնագրերի պատճենները
  • Իրավաբանական անձի անունից ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը, ինչպես նաև բանկում գործարքների կատարման համար ստորագրման հրահանգը***
  • Իրավաբանական անձի ամբողջական սեփականատիրական կառուցվածքը հաստատող փաստաթղթեր (ամբողջական սեփականատիրական կառուցված է համարվում մինչև ֆիզիկական անձ, կառավարություն կամ ֆոնդային բորսայում ցուցակված կազմակերպություն հասնող կառուցվածքը)
  • Իրավաբանական անձի որոշիչ պաշտոն զբաղեցնող անձանց ցանկ՝ հաստատված իրավաբանական անձի անկախ ստորաբաժանման աշխատակցի կողմից (օրինակ` իրավաբանական վարչություն, ներքին աուդիտ կամ նմանատիպ այլ ստորաբաժանում): Նման ստորաբաժանման բացակայության պարագայում ցանկը կարող է հաստատվել տնօրենի կողմից: Որոշիչ պաշտոն զբաղեցնող անձանց օրինակներ են` տնօրեն, փոխտնօրեն, ֆինանսական տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ և այլն
  • Լիազորված անձանց անձնագրերի/անձը հաստատող փաստաթղթերի պատճենները
  • Իրավաբանական անձի վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունը
  • Բանկի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն

Ծանոթագրություններ.

* Հաճախորդը պարտավորվում է Բանկի կողմից պահանջվող տեղեկությունները տրամադրել Բանկի կողմից պահանջվող ձևով, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատմամբ: Հայաստանից դուրս թողարկված կամ տրամադրված փաստաթղթերը պետք է լինեն նոտարական վավերացմամբ` հաստատված ապոստիլով կամ համապատասխան պետության այլ իրավասու մարմինների կողմից, բացառությամբ` ԱՊՀ երկրների և Վրաստանի, որոնց դեպքում փաստաթղթերը Բանկ են ներկայացվում միայն նոտարական վավերացմամբ:

** Փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հաճախորդին, իսկ պատճենները պահվում են Բանկում:

*** Ստորագրությունների նմուշների քարտերը լրացվում են Բանկում` ստորագրողների պարտադիր ներկայությամբ. ստորագրողները պետք է Բանկ ներկայանան անձնագրով/ անձը հաստատող այլ փաստաթղթով

Անհրաժեշտության դեպքում բանկը իրավասու է պահանջել նաև այլ փաստաթղթեր:

Թարմացվել է` 09/11/2017 15:00