Ընթացիկ հաշիվներ

Էյչ-Էս-Բի-Սի-ի ընթացիկ հաշվի միջոցով Դուք մուտք կգործեք մեր միջազգային կապերի և հնարավորությունների մի ամբողջ ցանց:

Իրավաբանական անձանց բանկային հաշիվների բացման1 գործընթացը իրականացվում է իրավաբանական անձի կողմից ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի հիման վրա: Հաշիվը կակտիվացվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց և դրանք Բանկի կողմից ընդունվելուց հետո, հնարավորինս սեղմ ժամկետներում:

Բանկը կարող է պահանջել, որպեսզի հաշվի բացման համար անհրաժեշտ տեղեկությունները/փաստաթղթերը ներկայացվեն թղթային տարբերակով և/կամ  էլեկտրոնային տարբերակով՝ Բանկի «Իրավաբանական Անձի Հաշվի Բացման Համակարգ»-ի միջոցով:

Բանկային հաշվի շրջանառության և միջին մնացորդի ցուցանիշները կարող են կարևոր գործոն հանդիսանալ հաճախորդի հետ հետագա համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից ինչպես նաև հաշվի են առնվում բազմատեսակ առևտրավարկային ծառայությունների տրամադրման մասին որոշումներ կայացնելիս:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն անհատական մոտեցում է ցուցաբերում իր հաշվետերերի նկատմամբ և կարող է անհատական արտոնյալ սակագներ առաջարկել իր հաճախորդների հետ հետագա համագործակցությունը զարգացնելու նկատառումներից ելնելով: Հաշվետերերին տրամադրվող արտոնյալ սակագները կարող են կիրառվել նաև մուտքային և ելքային փոխանցումների, կանխիկացման, արտարժութային գործարքների նկատմամբ:

Մենք բանկային ծառայությունների համալիր փաթեթ ենք առաջարկում նաև մեր առևտրավարկային հաճախորդների աշխատակիցների համար: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ում աշխատավարձային հաշիվ բացելով` ընկերությունը կարող է իր աշխատակիցների համար հնարավորություն ստեղծել օգտվելու բանկի կողմից մատուցվող բազմատեսակ ծառայություններից, մասնավորապես, վարկային քարտերից, սպառողական վարկերից և այլ ֆինանսական ծառայություններից, որոնք մանրամասն ներկայացված են մանրածախ բանկային ծառայությունների բաժնում:

Կորպորատիվ բանկոմատային քարտեր

Կորպորատիվ բանկոմատային քարտեր

Կանխիկ գործարքներ 24/7 ռեժիմով

Մանրամասներ ...

1 Ընթացիկ հաշիվներ կարող են բացվել հետևյալ արժույթներով` AMD, USD, EUR, GBP, RUB, JPY, CNY, CAD, HKD, AUD, CHF, AED.

Թարմացվել է` 16/01/2018 15:00