Կորպորատիվ բանկոմատային քարտեր

Դուք այլևս կարիք չունեք այցելել բանկի մասնաճյուղեր կանխիկ գործարքներ իրականացնելու համար: Այժմ կազմակերպության լիազոր աշխատակիցները/ղեկավարները կկարողանան իրենց կանխիկ գործարքներն իրականացնել նաև բանկոմատային քարտերի միջոցով 24/7 ռեժիմով:

Մենք առաջարկում ենք նոր ծառայություն նախատեսված կորպորատիվ հաճախորդների համար: Կորպորատիվ բանկոմատային քարտերը մեր կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվելու կազմակերպության միջոցներից արագ և արդյունավետ ճանապարհով:

Ծառայությունը թույլ է տալիս կազմակերպության տնօրենին կամ այլ լիազորված անձանց կազմակերպության միջոցները կանխիկացնել էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատային ցանցից:

Առավելություններ

  • Կանխիկացման գործարքներ առանց կանխիկացման վճարի ինչպես դրամային, այնպես էլ արտարժույթային միջոցների համար
  • Փոխանցումներ կազմակերպության հաշիվների միջև կամ Բանկի այլ հաշիվներին
  • Կազմակերպության հաշիվների մնացորդների ստուգում
  • Արտարժույթի փոխանակման գործարքներ

Թարմացվել է` 30/06/2013 02:00