Տիգրան Մեծ մասնաճյուղը դադարեցնելու է իր գործունեությունը 2017թ.-ի օգոստոսի 21-ից

Տիգրան Մեծ մասնաճյուղը դադարեցնելու է իր գործունեությունը 2017թ.-ի օգոստոսի 21-ից

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2017թ.-ի օգոստոսի 21-ից ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 31ա հասցեում գտնվող մեր մասնաճյուղը դադարեցնելու է իր գործունեությունը:

Ինչով է պայմանավորված այս որոշումը
Մեր հաճախորդներն օրեցօր ավելի հաճախ են նախընտրում բանկային ծառայությունների մատուցման թվային եղանակները՝ ինտերնետային, մոբայլ և հեռախոսային, և իրենց գործարքները կատարում են առանց Բանկ այցելելու, ինչի հետևանքով Տիգրան Մեծ մասնաճյուղից օգտվող հաճախորդների թիվն ակնհայտորեն նվազել է: Մեր մասնաճյուղերը կպահպանեն իրենց կարևորությունը հաճախորդներին բանկային ծառայություններ մատուցելու համար, այնուամենայնիվ, կարևոր է, որպեսզի մեր մասնաճյուղերը տեղակայված լինեն մեր հաճախորդների համար օպտիմալ վայրերում և լինեն տնտեսապես արդարացված: Նշված հանգամանքներից ելնելով՝ Բանկը որոշում է կայացրել փակել Տիգրան Մեծ մասնաճյուղը:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ մենք մտադիր չենք հետագայում այլ մասնաճյուղեր փակել:

Ինչպես է անդրադառնալու այս որոշումը մեր հաճախորդների և աշխատակիցների վրա
Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել և մենք արել ենք ամեն հնարավորը` մեր հաճախորդներին և աշխատակիցներին նվազագույն անհարմարություն պատճառելու համար:

  • Մեր հաճախորդների հաշվեհամարները չեն փոխվի, և հաճախորդները կարող եք հետագայում օգտվել Երևանի տարբեր հատվածներում տեղակայված մեր այլ մասնաճյուղերից, մասնավորապես՝ առավել մոտ գտնվող Հանրապետության Հրապարակ մասնաճյուղից:

    Հաշվի առնելով հաճախորդների ցանկությունը` Դալմա մասնաճյուղից բացի, մենք որոշել ենք երկարաձգել նաև Հանրապետության Հրապարակ մասնաճյուղի աշխատանքային ժամերը՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից այդ մասնաճյուղը կգործի ժամը 9:30-21:00 աշխատանքային գրաֆիկով երկուշաբթիից ուրբաթ օրերին:
  • Տիգրան Մեծ մասնաճյուղի մեր աշխատակիցները կշարունակեն իրենց աշխատանքային գործունեությունը HSBC Հայաստանի այլ մասնաճյուղերում:

Բանկի հաճախորդները կարող են ամենօրյա բանկային ծառայություններ ստանալ նաև

  • առցանց` ինտերնետային և մոբայլ բանկային ծառայությունների միջոցով
    Առցանց բանկային ծառայություններին կարող եք գրանցվել մեր կայքի միջոցով կամ HSBC Հայաստանի ցանկացած մասնաճյուղում: Այս ծառայություններն անվճար են տրամադրվում:
  • հեռախոսային բանկային ծառայության միջոցով
    Կարող եք զանգահարել մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով, որն աշխատում է շուրջօրյա:

Եթե հարցեր ունեք
Խնդրում ենք զանգահարել մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով կամ այցելել HSBC Հայաստանի ցանկացած մասնաճյուղ:

Արդեն ավելի քան 20 տարի է, ինչ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ծավալում է իր գործունեությունը Հայաստանում: Մենք կշարունակենք հավատարիմ մնալ Հայաստանում մեր գործունեության զարգացմանը և թվային բանկային ծառայությունների ընդլայնմանը՝ դարձնելով բանկային գործընթացն ավելի դյուրին, հարմարավետ եւ անվտանգ մեր հաճախորդների համար:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության համար և շնորհակալություն հայտնում մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով`
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան



Թարմացվել է` 21/07/2017 15:00