Բանկի հաշվարկային տոկոսադրույք

Բանկի հաշվարկային տոկոսադրույք

ՀՀ դրամ ( ուժի մեջ է 15 օգոստոսի, 2016) 10.5%
ԱՄՆ դոլար ( ուժի մեջ է 02 մայիսի, 2015) 9.75%
Եվրո ( ուժի մեջ է 02 մայիսի, 2015) 8.00%

ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք

ՀՀ դրամով հաշվարկային դրույքը հավասար է` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ռեպո տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում. www.cba.am

Բանկի կողմից ՀՀ դրամով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրվանից սկսած՝ Ռեպո տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում, Բանկն իրավունք ունի փոփոխել ՀՀ դրամով հաշվարկային դրույքը: Ռեպո տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխությունները արտացոլելու նպատակով:

ՀՀ դրամով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրը` 17 հունիսի 2016թ.
Ուժի մեջ է` 15 օգոստոսի 2016 թ.

Բացատրագիր ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ

2016թ. հունիսի 17-ին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն որոշում է կայացրել նվազեցնել ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքը 100 բազիսային կետով` 11.50%-ի փոխարեն այն սահմանելով 10.50% (ուժի մեջ է` 2016թ. օգոստոսի 15-ից): Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքի 200 բազիսային կետից ավել փոփոխությունը (7.75% 2016թ. հունիսին` Բանկի հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայման ժամանակ` 2015թ. մարտին գործող 10.50%-ի համեմատ) և շուկայի ներկա իրադրությունը, ինչպես նաև շուկայում ՀՀ դրամի տոկոսադրույքների նվազման միտումը:


ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույք

ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքը հավասար է` ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի (ԱՄՆ կենտրոնական բանկի) կողմից սահմանվող տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Ֆեդերալ Ռեզերվի ինտերնետային էջում. www.federalreserve.gov/fomc/fundsrate.htm

Բանկի կողմից ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրվանից սկսած՝ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում, Բանկն իրավունք ունի փոփոխել ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքը: Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխությունները արտացոլելու նպատակով:

ԱՄՆ դոլարով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրը` 18 մարտի 2015թ.
Ուժի մեջ է` 02 մայիսի 2015թ.

Եվրոյով հաշվարկային տոկոսադրույք

Եվրոյով հաշվարկային դրույքը հավասար է` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Եվրոպական կենտրոնական բանկի ինտերնետային էջում.http://www.ecb.int/home/html/index.en.html

Բանկի կողմից Եվրոյով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրվանից սկսած՝ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում,Բանկն իրավունք ունի փոփոխել Եվրոյով հաշվարկային դրույքը: Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխությունները արտացոլելու նպատակով:

Եվրոյով հաշվարկային դրույքի վերջին վերանայման օրը` 18 մարտի 2015թ.
Ուժի մեջ է` 02 մայիսի 2015թ.

Թարմացվել է` 15/08/2016 15:00