Տարեկան փաստացի տոկոսադրույք

Տոկոսագումարների և տոկոսադրույքների
հաշվարկման կարգը

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը վարկառուի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` օգտագործելով հետևյալ բանաձևը.

I = R*L /365, որտեղ
I = մեկ օրվա տոկոսագումար
R = ընթացիկ տոկոսադրույք
L = վարկի մնացորդ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը կախված է վարկի պայմաններից (գումար, ժամկետ, վարկի մարմանն ուղղված վճարների գումար և մարումների քանակ):

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Annual percentage rate formula illustration

Annual percentage rate formula illustration

որտեղ`
i տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը սպառողի վարկավորման ընդհանուր ծախսն է` արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսով, որն իր մեջ ներառում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում
A սպառողին տրամադրվող վարկի սկզբնական գումարը
n սպառողի կողմից վարկի մարմանն ուղղված վճարի (վարկի հիմնական գումար, տոկոսագումար և/կամ այլ վճար` ներառյալ վարկի ստացման պահին կատարվող վճար) հերթական համարը
N վճարումների քանակը
CFn սպառողի կողմից վարկի ստացման պահին և/ կամ վարկի գործողության ընթացքում կատարված հերթական` n-րդ վճարի գումարն է (հիմնական գումար, տոկոսագումարներ և/կամ այլ վճարումների գումարներ)
Dn այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել վարկի ստացման օրից մինչև վարկի գումարի հերթական` n-րդ մարման օրը ներառյալ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի և տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակներ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի և տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակներ

Անհատական սպառողական վարկի պայմաններ

  • Վարկի գումար` 1,500,000 ՀՀ դրամ
  • Հաստատուն տարեկան անվանական տոկոսադրույք` 19%
  • Մարման ժամկետ` 24 ամիս, կամ 730 օր
  • Մարման կարգ` ամսական ոչ հավասարաչափ մարումներ (վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց)
  • Վարկային հաշվի սպասարկման միանվագ վճար` 20,000 ՀՀ դրամ
  • Վարկի տրամադրման օր` 01/03/2017
  • Առաջին մարման օր` 01/04/2017
  • Վարկի վերջնաժամկետ՝ 01/03/2019
  • Ամսական վճարման չափը՝
    • Առաջին ամսվա վճարման չափը 86,705.48 ՀՀ դրամ, որից տոկոսագումար՝ 24,205.48 ՀՀ դրամ
    • Երկրորդ ամսվա վճարման չափը 84,948.63 ՀՀ դրամ, որից տոկոսագումար 22,448.63 ՀՀ դրամ
    • Վերջին ամսվա վճարման չափը 63,410.96 ՀՀ դրամ, որից տոկոսագումար 910.96 ՀՀ դրամ

Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 297,785.96 ՀՀ դրամ

Տարեկան փաստացի տոկոսադրույք` 22.51%

Ավտոմեքենայի վարկի պայմաններ

  • Վարկի գումար` 4,500,000 ՀՀ դրամ
  • Փոփոխվող անվանական տարեկան տոկոսադրույք՝ 16%
  • Մարման ժամկետ` 48 ամիս, կամ 1,460 օր
  • Մարման կարգ` ամսական ոչ հավասարաչափ մարումներ (վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց)
  • Վարկային հաշվի սպասարկման միանվագ վճար` 50,000 ՀՀ դրամ
  • Ապահովագրության վճար` 187,500 ՀՀ դրամ (ավտոմեքենայի գնահատված արժեք` 7,500,000 ՀՀ դրամ)
  • Ավտոմեքենայի գնահատման վճար` 8,000 ՀՀ դրամ
  • ՃՈ կողմից տրամադրվող տեղեկանք գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ` 3,300 ՀՀ դրամ
  • Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վճար` 23,900 ՀՀ դրամ
  • Նոտարական ծառայության վճար (ներառյալ նոտարական վավերացման պետական տուրքը)` 13,000 ՀՀ դրամ
  • Գրավի իրավունքի պետական գրանցման պետական տուրք և վճար` 2,200 ՀՀ դրամ
  • Վարկի տրամադրման օր` 01/03/2017
  • Առաջին մարման օր` 01/04/2017
  • Վարկի վերջնաժամկետ՝ 01/03/2021
  • Ամսական վճարման չափը՝
    • Առաջին ամսվա վճարման չափը 154,900.68 ՀՀ դրամ, որից տոկոսագումար՝ 61,150.68 ՀՀ դրամ
    • Երկրորդ ամսվա վճարման չափը 151,695.21 ՀՀ դրամ, որից տոկոսագումար 57,945.21 ՀՀ դրամ
    • Վերջին ամսվա վճարման չափը 94,900.68 ՀՀ դրամ, որից տոկոսագումար 1,150.68 ՀՀ դրամ

Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 1,472,876.71 ՀՀ դրամ

Տարեկան փաստացի տոկոսադրույք` 28.30%

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկի պայմաններ

  • Վարկի գումար` 2,000,000 ՀՀ դրամ
  • Փոփոխվող անվանական տարեկան տոկոսադրույք` 15%
  • Մարման ժամկետ` 60 ամիս, կամ 1825 օր
  • Մարման կարգ` վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են անուիտետային սկզբունքով
  • Վարկային հաշվի սպասարկման միանվագ վճար` 50,000 ՀՀ դրամ
  • Գույքի ապահովագրավճար հաշվարկած վարկի գումարի նկատմամբ` 5,000 ՀՀ դրամ
  • Գույքի գնահատման վճար` միջինը 17,500 ՀՀ դրամ
  • Գույքի գրավադրման հետ կապված նոտարական և պետական այլ վճարներ՝ 52,000 ՀՀ դրամ
  • Վարկի տրամադրման օր` 01/03/2017
  • Առաջին մարման օր` 01/04/2017
  • Վարկի վերջնաժամկետ՝ 01/03/2022
  • Ամսական հավասարաչափ վճարման չափը 47,579.86 ՀՀ դրամ, որից
    • Առաջին ամսվա տոկոսագումարը 25,479.45 ՀՀ դրամ
    • Երկրորդ ամսվա տոկոսագումարը 24,385.06 ՀՀ դրամ
    • Վերջին ամսվա տոկոսագումարը 570.20 ՀՀ դրամ

Հաշվարկված տոկոսագումար վարկի ամբողջ ժամկետի համար` 857,334.78 ՀՀ դրամ

Տարեկան փաստացի տոկոսադրույք` 19.89%

Օվերդրաֆտի պայմաններ

  • Օվերդրաֆտի սահմանաչափ՝ 500,000 ՀՀ դրամ
  • Օվերդրաֆտի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 18%
  • Հաշվարկման ժամկետ` 12 ամիս, կամ 365 օր
  • Օվերդրաֆտի ամսական վճար՝ չի գանձվում
  • Մարումներ` առնվազն ամիսը մեկ անգամ Օվերդրաֆտի սահմանաչափի օգտագործված մասի` (ներառյալ հաշվեգրված տոկոսները) նվազագույնը 10%-ի չափով
  • Օվերդրաֆտի տրամադրման օր` 01/03/2017
  • Առաջին վճարման օր` 01/04/2017

Տարեկան փաստացի տոկոսադրույք` 19.56%

Կրեդիտ քարտի պայմաններ

  • Քարտի տեսակ` Մաստեր Քարտ Ստանդարտ
  • Տրամադրվող վարկային սահմանաչափ` 1,000,000 ՀՀ դրամ
  • Անվանական տարեկան տոկոսադրույք - 20%
  • Հաշվարկման ժամկետ` 12 ամիս, կամ 365 օր
  • Մարումներ` առնվազն ամիսը մեկ անգամ վարկային սահմանաչափի օգտագործված մասի` (ներառյալ հաշվեգրված տոկոսները 1) նվազագույնը 10%-ի չափով` նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ:
  • Քարտային հաշվի սպասարկման ամսական վճար` 1,000 ՀՀ դրամ
  • Քարտի վարկային սահմանաչափի տրամադրման օր` 01/03/2017
  • Առաջին վճարման օր` 01/04/2017

Տարեկան փաստացի տոկոսադրույք վարկային սահմանաչափի անկանխիկ օգտագործման դեպքում՝ 23.4%
Տարեկան փաստացի տոկոսադրույք վարկային սահմանաչափի կանխիկ օգտագործման դեպքում` 23.4%

1 Տոկոսները հաշվեգրվում են վարկային սահմանաչափի օգտագործված մասն առաջին վճարման հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ չմարելու դեպքում, երկրորդ ամսվանից սկսած մինչև կատարված ծախսերի լրիվ մարումը` տոկոսը կիրառելով դրա սկզբնական գումարի վրա` այդ ծախսերի գոյացման պահից:

1 Տոկոսները հաշվեգրվում են վարկային սահմանաչափի օգտագործված մասն առաջին վճարման հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ չմարելու դեպքում, երկրորդ ամսվանից սկսած մինչև կատարված ծախսերի լրիվ մարումը` տոկոսը կիրառելով դրա սկզբնական գումարի վրա` այդ ծախսերի գոյացման պահից:

Թարմացվել է` 01/02/2017 15:00