Փոփոխություն անհատական վարկերի տուգանային տոկոսադրույքներում ու տույժերում, ինչպես նաև վաղաժամկետ վճարներում (առկայության դեպքում)

Փոփոխություն անհատական վարկերի տուգանային տոկոսադրույքներում ու տույժերում, ինչպես նաև վաղաժամկետ վճարներում (առկայության դեպքում)

Ուժի մեջ է 2017թ. փետրվարի 01-ից

Հարգելի Հաճախորդ,

Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների գոհունակությունը և ժամանակ առ ժամանակ վերանայում ենք մեր կողմից տրամադրվող ծառայությունների սակագներն ու պայմանները` հավաստիանալու, որ դրանք համապատասխանում են հաճախորդների սպասարկման Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ռազմավարությանը և սկզբունքներին:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ուրախ ենք տեղեկացնել, որ մենք վերանայել ենք անհատական վարկերի տուգանային տոկոսադրույքներն ու կետանցի տուգանքները, ինչպես նաև վարկի վաղաժամկետ մարման վճարները (առկայության դեպքում*)` զգալիորեն բարելավելով դրանք: Փոփոխությունները կիրառելի են ինչպես նոր, այնպես էլ առկա վարկերի համար և ուժի մեջ են սկսած 2017թ. փետրվարի 1-ից:

Փոփոխությունների մանրամասները ներկայացված են ստորև.

1. Առանց գրավի սպառողական, Ավտոմեքենայի և Անշարժ գույքի գրավով ապահոված սպառողական վարկ

  • Տուգանային տոկոսադրույքի նվազեցում
    Վարկի ժամկետանց գումարի նկատմամբ, սկսած 2017թ. փետրվարի 1-ից, կկիրառվի նվազեցված տուգանային տոկոսադրույք, այն է վարկի տարեկան անվանական տոկոսադրույք գումարած 5% տարեկան (հաշվարկման բանաձևում նախկին 15%-ը փոխարինվել է 5%-ով):
  • Միանվագ կետանցի տուգանքի չեղարկում
    Վարկի վճարումներն ավելի քան երեք աշխատանքային օր ուշացնելու դեպքում Բանկի կողմից նախկինում կիրառվող 10,000 ՀՀ դրամի չափով միանվագ կետանցի տուգանքը սկսած 2017թ. փետրվարի 1-ից այլևս չի կիրառվի:

Եթե ունեք վերը նշված վարկերից որևէ մեկը, ապա մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կհրավիրենք մասնաճյուղ պայմանագրի փոփոխությունը ստորագրելու համար, որից հետո կկիրառվեն նոր պայմանները: Եթե Ձեր հեռախոսահամարը փոփոխվել է, ապա խնդրում ենք մեզ այդ մասին տեղեկացնել՝ զանգահարելով մեր Հեռախոսային կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով կամ այցելելով մեր ցանկացած մասնաճյուղ:

* Վարկի վաղաժամկետ վճարման տույժը կիրառելի է միայն Անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցման վարկերի դեպքում:

2. Անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցման վարկեր

  • Տուգանային տոկոսադրույքի նվազեցում
    Վարկի ժամկետանց գումարի նկատմամբ, սկսած 2017թ. փետրվարի 1-ից, կկիրառվի նվազեցված տուգանային տոկոսադրույք՝ վարկի տարեկան անվանական տոկոսադրույք գումարած 5% տարեկան (հաշվարկման բանաձևում նախկին 15%-ը փոխարինվել է 5%-ով):
  • Միանվագ կետանցի տուգանքի չեղարկում
    Վարկի վճարումներն ավելի քան երեք աշխատանքային օր ուշացնելու դեպքում Բանկի կողմից նախկինում կիրառվող 10,000 ՀՀ դրամի չափով միանվագ կետանցի տուգանքը սկսած 2017թ. փետրվարի 1-ից այլևս չի կիրառվի:
  • Վարկի վաղաժամկետ մարման վճարի չեղարկում
    Եթե 2017թ. փետրվարի 1-ի դրությամբ վերը նշված վարկերի տրամադրումից անցել է նվազագույնը 2 տարի (24 ամիս), ապա վարկային պայմանագրով նախատեսված վարկի վաղաժամկետ մարման վճարը այլևս չի կիրառվի: Այլ դեպքերում վարկի վաղաժամկետ մարման վճարի չափը կգործի ըստ վարկային պայմանագրի:

Եթե ունեք կետ 2-ում նշված վարկերից որևէ մեկը, ապա բոլոր փոփոխությունները, բացառությամբ վարկի վաղաժամկետ մարման վճարի , ուժի մեջ կմտնեն 2017թ. փետրվարի 1-ից, իսկ վաղաժամկետ մարման վճարի հետ կապված փոփոխություններն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ստորագրել պայմանագրի փոփոխություն, որը կարող եք կատարել մասնաճյուղ մոտենալով:

Հարցերի դեպքում խնդրում ենք այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել մեր Հեռախոսային կենտրոն՝ +374 60 655 000 հեռախոսահամարով:


Հարգանքով՝
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան

Թարմացվել է` 01/02/2017 15:00