Կարևոր ծանուցում ՀՀ դրամի հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ

Կարևոր ծանուցում ՀՀ դրամի հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ



Ուժի մեջ է սկսած 2016 թ.-ի օգոստոսի 15-ից

Հարգելի Հաճախորդ,

Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) 17.06.2016թ. վերանայել և նվազեցրել է Բանկի՝ ՀՀ դրամի հաշվարկային տոկոսադրույքը 1%-ով (1 տոկոսային կետով): Վերանայման արդյունքում փոփոխվել են Բանկի կողմից փոփոխվող տոկոսադրույքով տրամադրված ծառայությունների տոկոսադրույքները.

  • ՀՀ դրամով տրամադրված վարկերի գործող փոփոխվող տոկոսադրույքը նվազեցվել է 1%-ով (մեկ տոկոսային կետով):
  • ՀՀ դրամով ներգրավված կուտակային ժամկետային ավանդների գործող տոկոսադրույքը նվազեցվել է 1%-ով (մեկ տոկոսային կետով):

Անհատ հաճախորդներին տրամադրված սպառողական/հիփոթեքային վարկերի գծով Բանկի հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության արդյունքում վարկի տարեկան անվանական և/կամ փաստացի փոփոխված տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվությունը և մարման նոր ժամանակացույցը համապատասխան անհատ հաճախորդներին կտրամադրվի լրացուցիչ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Կից Ձեզ ենք ներկայացնում Բանկի հաշվարկային տոկոսադրույքի/դրույքի չափի վերաբերյալ համապատասխան տեղեկությունները, ինչպես նաև ներգրավված կուտակային ավանդների փոփոխված տոկոսադրույքի և տարեկան տոկոսային եկամտաբերության վերաբերյալ տեղեկատվությունը:

Բանկի փոփոխված հաշվարկային տոկոսադրույքը/դրույքը ուժի մեջ է մտնում 2016 թ.-ի օգոստոսի 15-ից:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարեք +374 60 655 000 հեռախոսահամարով կամ այցելեք մեր ցանկացած մասնաճյուղ:

Բանկի հաշվարկային տոկոսադրույք (PDF, 57KB)
ՀՀ դրամով կուտակային ժամկետային ավանդների տոկոսադրույքների փոփոխություն (PDF, 43KB)


Շնորհակալություն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ծառայություններից օգտվելու համար:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ

Թարմացվել է` 14/07/2016 15:00