Կարևոր ծանուցում հաճախորդի կողմից իրականացվող գործարքների վերաբերյալ

Կարևոր ծանուցում հաճախորդի կողմից իրականացվող գործարքների վերաբերյալ

Հարգելի հաճախորդ,

<<Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան>> ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ), կարևորելով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև <<Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին>> ՀՀ օրենքի պահանջները, սահմանել է մի շարք ներքին ընթացակարգեր և կանոնակարգեր, որոնք ուղղված են հաճախորդների կողմից իրականացվող գործարքների վերաբերյալ անհրաժեշտ տվյալների և փաստաթղթերի հավաքագրմանը՝ տվյալ գործարքի միջոցների ծագման աղբյուրը և գործարքի նպատակը պարզելու համար:

Այս նպատակով Բանկը կարող է գործարքներ իրականացնող հաճախորդներից պահանջել տրամադրել լրացուցիչ տեղեկություններ գործարքի միջոցների ծագման աղբյուրի և գործարքի նպատակի վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում խնդրել տրամադրել միջոցների ծագման աղբյուրը և գործարքի նպատակը հավաստող փաստաթղթեր:

Հաճախորդի կողմից վերը նշված տեղեկատվության կամ փաստաթղթերի չտրամադրման դեպքում Բանկն իրավունք ունի մերժել տվյալ գործարքի իրականացումը:

Բանկի և հաճախորդի իրավունքները և պարտականությունները ֆինանսական հանցագործությունների և փողերի լվացման կանխարգելման շրջանակներում կարգավորվում են Բանկի՝ Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմանների (այսուհետ՝ Հիմնական պայմաններ) <<Ընդհանուր դրույթներ>> բաժնի 1.17. կետի, ինչպես նաև Հիմնական պայմաններին կից Հավելված 1-ով՝ <<Ֆինանսական հանցագործության ռիսկի կառավարման գործողությունների և հարկային համապատասխանության կապակցությամբ հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման և օգտագործման պայմանների>> պահանջներով:

Առավելագույնս կարևորելով հաճախորդների սպասարկման անվտանգությունը և ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը՝ Բանկն ակնկալում է Ձեր համագործակցությունը գործարքների իրականացման ժամանակ պահանջվող տեղեկատվության և փաստաթղթերի տրամադրման հարցում:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ



Թարմացվել է` 02/07/2015 15:00