Կարևոր ծանուցում քարտի օգտագործման կանոնների վերաբերյալ

Կարևոր ծանուցում քարտի օգտագործման կանոնների վերաբերյալ

Հարգելի՛ Հաճախորդ,

Քանի որ շուտով 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, որն անց է կացվելու Ռուսաստանում, և հաշվի առնելով, որ Դուք կարող եք ճանապարհորդության պլաններ ունենալ այդ կապակցությամբ՝ սույնով հիշեցնում ենք քայլերը, որ անհրաժեշտ է ձեռնարկել արտերկրում քարտի օգտագործման անվտանգության նկատառումներից ելնելով՝

  • Տեղյակ պահեք Բանկին ճանապարհորդության ժամկետների մասին և տրամադրեք Ձեզ հետ հաղորդակցվելու տվյալները
  • Ստուգեք, որ SMS ծառայությունը ակտիվացված է և Բանկին տրամադրած բջջային հեռախոսահամարը հասանելի է լինելու այդ ընթացքում
  • Բանկի հետ կապ հաստատելու տվյալները պահեք Ձեզ հասանելի և հարմար տեղում՝ խնդիրների առկայության պարագայում մեզ անմիջապես տեղեկացնելու նպատակով
  • Անմիջապես տեղյակ պահեք Բանկին, եթե Ձեր քարտը կորել է կամ եթե այն գողացել են
  • Քարտը Ձեր տեսադաշտից դուրս մի թողեք
  • Ձեզ մոտ պահեք գործարքների անդորրագրերը և պարբերաբար ստուգեք Ձեր հաշվի մնացորդը

Բանկոմատային և կրեդիտ քարտերի օգտագործման անվտանգության կանոնների մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարեք +374 60 655 000 շուրջօրյա գործող հեռախոսահամարով կամ այցելեք Բանկի ցանկացած մասնաճյուղ:


Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ



Թարմացվել է` 19/06/2018 15:00